Загрузка...
Ողջույն, Հյուր!
       Երկուշաբթի, 23.04.18  Русский  English  Français   Español   Türkçe   ქართული   فارسی

Գլխավոր էջ » Օգտակար և հաճելի » Օգտակար խորհուրդներ


6 պատճառ, որի արդյունքում փորի շրջանում ճարպը չի անհետանում
 
 


   

Ավելորդ կիլոգրամներից ազատվել ցանկացողներից շատերը գտնում են, որ փրկության միակ, այսպես ասած, առողջ ճանապարհը կանոնավոր մարզասրահ հաճախելն է: Չեն սխալվում՝ այդպես է: Սակայն, շատ են լինում դեպքեր, երբ առողջ ապրելակերպի համախոհները կորցնում են մի քանի կիլոգրամ, բայց ոչ մի կերպ չեն կարողանում ազատվել որովայնի հատվածում կուտակվող ճարպից: 

Այդ հատվածում ճարպը շուտ է առաջանում, սակայն շատ մեծ դժվարությամբ է անհետանում: Խնդիրն այն է, որ միայն կանոնավոր մարզասրահ գնալով խնդրին լուծում չեք տա: Որոնք են այն հիմնական սխալները, որոնց պատճառով ցանկալի արդյունքի չեք հասնում:

Սպիտակուցներ չեք ընդունում

Պրոտեին ընդունողները հավաքում են ավելի շատ մկանային մասսա և 50 տոկոսով ավելի շատ ճարպեր են այրում: Մարզումներն ավարտելուց հետո առաջիկա 30 րոպեն շատ կարևոր է: Բանն այն է, որ հենց այդ ընթացքում են մկաններն ավելի շատ ունակ ամինաթթուներ ընդունելուն, որոնք օգնում են ձևավորել մկան: Այսպես ասած հետմարզումային սնունդ ընդունելու համար իդեալական է համարվում 20 գրամ սպիտակուցների и 30 գրամ ածխաջրերի ընդունումը:

Մարզասրահում առաջին հերթին սկսում եք կարդիովարժանքներ

Շատերն իրենց մարզումները սկսում են կարդիոմարզումներից, հետո անցնում ուժային մարզումներին, եթե իհարկե էներգիան բավարարում է: Դրա փոխարեն սկսեք մարզվել այսպես՝ ծանրություն բարձրացրեք: Եթե էներգիան բավարարում է, կարող եք ծանրությունն ավելացնել և մարզվելու ընթացքը դարձնել ավելի արդյունավետ մկանների ձևավորման համար: Այդպիսով արագ կազատվեք ճարպային մասսայից, այդ թվում նաև որավայնի: Կարդացեք նաև 10 վարժություն գեղեցիկ ու ձգի փորի մկանների համար

Ընդմիջումներով եք մարզվում

Եթե դադար եք տալիս կամ ընդմիջումներ անում տարբեր վարժությունների ժամանակ, ապա կորցնում եք ձեր հնարավորությունը ավելի շատ ճարպեր այրել: Թեպետ ուժային մարզումները շղթայական են՝4-6, որոնք հաջորդում են մեկը մյուսին, այնուամենայնիվ դադար տալու դեպքում զգալի չափով ճարպեր այրելու հավանականությունը քչանում է: Կարդացեք նաև 5 վարժություն տղաարդկանց փորի մկանների համար

Մարզվելիս քիչ կշիռով ծանրություն եք օգտագործում

Որպեսզի այրեք ճարպերն ու ավելի շատ մկանային զանգված ձեռք բերեք, պետք է միշտ մարզվեք կանոնավոր, ավելի շատ ծանրություն օգտագործեք: Օրինակ, եթե կատարում եք 8 վարժություն, ապա ընտրեք դրանցից 2-ը, որոնց ընթացքում կկարողանաք բարձրացնել 5-6 կգ ծանրություն: Մեկ շաբաթ անց այդ թ վարժությանն ավելացրեք ևս մեկը և այդպես շարունակ:

Որովայնի ճարպից փորձում եք ազատվել միայն մարզասրահ հաճախելով

Եթե նույնիսկ մարզասրահ հաճախում եք կանոնավոր, ապա այդ հաճախականությունը , այսպես ասած, չի երաշխավորում, որ կունենաք ցանկալի արդյունք: Փորձագետները հաստատել են, որ այն մարդիկ, ովքեր շաբաթվա ընթացքում կանոնավոր 150 րոպե մարզվում են, սակայն նստակյաց կյանք են վարում, չեն ազատվում ճարպակալման վտանգից: Կարդացեք նաև 2 դիմակ փորի առաձգականության համար

Հաջորդաբար չեք մարզվում

Ինտենսիվ հաջորդկան մարզումները ենթադրում են, որ պետք է կատարեք թեթևից մինչև ուժային մարզումներ: Այդպիսի մարզումները արագացնում են նյութափոխանակության գործընթացը 24 ժամվա ընթացքում: Ավսրալացի գիտնականներն ապացուցել են, որ այն կանայք, ովքեր շաբաթվա ընթացքում 3 անգամ 20 րոպե տևողությամբ ինտենսիվ մարզվել են, 12 շաբաթվա ընթացքում 3 կգ ավել քաշ են կորցրել, քան նրանք, ովքեր մարզվել են շաբաթվա ընթացքում 3 անգամ 40 րոպե տևողությամբ, բայց կիրառել են միանման վարժություններ:



Տարածել...
 

Կատեգորիա: Օգտակար խորհուրդներ | Ավելացրեց: 13.04.18

loading...

Նմանատիպ նյութեր

Այլ նյութեր ՆՈՒՅՆ ԹԵՄԱՅՈՎ՝
այստեղ,    
На русском,  English,  Français,   Español,   Türkçe,
  ქართული,   فارسی,

Միացեք մեզ YouTube-ում... 25հզ.+ բաժանորդ



Հետևեք մեր էջերին Ֆեյսբուքում


Նոր նյութեր


 

Загрузка...
Загрузка...
Կատեգորիա: Օգտակար խորհուրդներ | Ավելացրեց: erkusov.com (13.04.18)
Դիտումներ: 202 | Տեգեր: փորի, անհետանում, պատճառ, ճարպը, արդյունքում, շրջանում, չի, որի | - Վարկանիշ -: 0.0/0

Загрузка...
Загрузка...
Загрузка...