RSS 

Загрузка...

Գլխավոր էջ » Օգտակար և հաճելի » Օգտակար խորհուրդներ

6 բան, ինչ չարժե զոհաբերել աշխատանքի համար
 


 


   

Աշխատանքը դա հիանալի է: Այն թույլ է տալիս ձեզ գնել նոր զգեստներ, կոշիկներ, երեխաներին խաղալիքներ, սիրելիներին` նվերներ: Աշխատանքը թույլ է տալիս ձեզ զգալ պիտանի, կարգավորել կյանքը և հասկանալ որտեղ ենք մենք և ուր ենք գնում: Սիրելի գործը ոգեշնչում է իսկ բարձր վարձատրվողը թույլ տալիս շռայլություններ անել:

Սակայն նույնիսկ ամենասիրելի և բարձր վարձատրվող աշխատանքի համար չարժե զոհաբերել հետևյալ բաները:

Ընտանիք

Աշխատավայրում երկար մնալը բաժանումների ամենատարածված պատճառներից մեկն է: Եթե ամուսիններից մեկը, կամ երկուսը չափազանց աշխատասեր են, մարդկանց միջև կապը թուլանում է: Այդ պատճառով, ամեն անգամ, երբ ձեր ընատնիքը նշում է որևէ մեկի տարեդարձը, իսկ դուք փորձում եք ինչ-որ նախագիծ ավարտել, մտածեք դրա մասին: Աշխատանքը կարելի է փոխել, իսկ ընտանիքի հետ անցկացրած ժամանակը երբեք հետ չեք բերի:

Հարազատների հետ հանդիպումները պլանավորեք նույն կերպ ինչպես, օրինակ, գործնական հանդիպումները, զանգահարեք նրանց հենց այնպես: Ունեցեք ձեր ավանդույթները, ասենք` միասին ճաշելը ուրբաթ և թատրոն հաճախելը կիրակի օրերին:

Զբաղմունք

Հիշեք, թե վերջին անգամ ե՞րբ եք ձեզ համար հաճելի գործով զբաղվել: Սովորություն դարձրեք առնվազն մեկ ժամ տրամադրել ձեր հոբբիին: Իմացեք, գրասենյակում զբաղվում եք աշխատանքով, իսկ տանը մոռանում դրա մասին: Խնդրեք հարազատներին ձեզ չանհանգստացնել մինչև աշխատանքային օրվա ավարտը: Անձնական գործերով զբաղվեք հանգստյան օրերին: Հետաքրքիր և սիրելի զբաղմունքը ոգեշնչում, օգնում է շեղվել առօրյայից և հանգստանալ:

Առողջություն

Առողջ օրգանիզմը թույլ է տալիս մեզ լինել առույգ, հավաք և ինքնավստահ: Այդ պատճառով մարմնի մասին հոգ տանելը պետք է լինի ձեր առաջնահերթությունը: Մի սպասեք մինչև սթրեսի և հոգնածության նախանշանները հայտնվեն, առողջ սովորություններ ձեռք բերեք` մարզանք, առողջ սնունդ, վարժություններ աչքերի համար:

Ճիշտ սննդակարգ և սպորտ

Ժամանակ չունե՞ք ճաշելու: Կրկին սնվու՞մ եք ոտքի վրա, միաժամանակ խմելով տաք սուրճ: Դա ոչ մի լավ բանի չի բերի: Ոչ հավասարակշռված սնունդը նյութափոխանակության հետ խնդիրներ է առաջացնում, հանգեցնում ավելորդ քաշի և մաշկի ճկունության թուլացմանը: Եթե գրասենյակում կա ճաշարան, ապա օգտվեք դրանից: Եթե կա խոհանոց` ձեռք բերեք գեղեցիկ ճաշի ամաններ և վայելեք առողջ սնունդ` առանց գրասենյակիս դուրս գալու:

Ճամփորդություն

Մենք կարող ենք չհիշել օրերը, բայց միշտ հիշում ենք տպավորությունները: Անուշադրության մի մատնեք արձակուրդները, անպայման օգտագործեք որևէ տեղ մեկնելու հնարավորությունը: Այս փոփոխությունը կօգնի քչացնել սթրեսը և վերադառնալ աշխատանքի նոր ուժերով:

Կրթություն

Կայուն աշխատանքն առիթ չէ ուսումից հրաժարվելու համար: Կարելի է սովորել որևէ բան ձեր համար, օրինակ, դառնալ յոգայի մարզիչ, սովորել էքստրեմալ վարում: Մի խորացեք աշխատանքային առօրեայի մեջ, դուրս եկեք սովորականի սահմաններից և դուք կտեսնեք, որ ամենօրյա աշխատանքը կդադարի լինել ձանձրալի և սովորական:

Աշխատանքը մեզ կլանում է․ որպեսզի չսուզվել դրա մեջ, մենք պետք է որոշակի ջանքեր գործադրենք: Սակայն հիշեք, դուք այս ամենը պետք է անեք ձեր համար: Ոչ ոք չի փոշմանել, որ քիչ ժամանակ է անցկացրել աշխատավայրում:

Աղբյուր` LADYNEWS.am



Տարածել...
 

Նմանատիպ նյութեր



loading...

Загрузка...

Նոր նյութեր


Միացեք մեզ YouTube-ում... 60հզ.+ բաժանորդ


Կատեգորիա: Օգտակար խորհուրդներ | Ավելացրեց: erkusov.com (07.08.18)
Դիտումներ: 444 | Տեգեր: չարժե, ՀԱՄԱՐ, աշխատանքի, բան, ԻՆՉ, զոհաբերել | - Վարկանիշ -: 0.0/0
Загрузка...