/Օգտակար խորհուրդներ - 5 սխալ, որ չի կարելի անել հոնքերի հետ (Photo) " />

Загрузка...
Ողջույն, Հյուր!
       Կիրակի, 24.09.17  Русский  English  Français   Español   Türkçe   ქართული   فارسی

Գլխավոր էջ » Օգտակար և հաճելի » Օգտակար խորհուրդներ


5 սխալ, որ չի կարելի անել հոնքերի հետ (Photo)
 
 
Загрузка...


новый коллаж

Հոնքերը դեմքի հայելին են. հենց դրանք են խոշոր հաշվով ստեղծում մարդու դեմքի արտահայտությունը։

Ինչ չպետք է անել հոնքերի հետ, որպեսզի դրանք լինեն գեղեցիկ եւ խիտ. Wnews.am-ը ներկայացնում է մի քանի խորհուրդներ.

հոնքեր

Ցանկացած դիմահարդար կարող է փաստել, որ գեղեցիկ հոնքեր ունենալը արդեն դիմահարդարման կեսն է, առօրյա դիմահարդարման դեպքում կարելի է ավելացնել միայն տոնային քսուկ, փոքր ինչ սնգույր եւ թարթչաներկ։

Վերջին շրջանում շատ աղջիկներ են փորձում աճեցնել իրենց հոնքերը, քանի որ բնականությունը այժմ գեղեցկության հիմնական թրենդն է, իսկ նեղ հոնքերը, որոնք նման են «թելի»,  ոչ այնքան էստեթիկ տեսք ունեն։ Շատերը հոնքերի գեղեցկության պայքարում հաճախ թույլ են տալիս մի շարք սխալներ։

Հոնքերը հեռացնում են խոշորացույցի առջեւ.

04-hair-face

Ամենակոպիտ սխալներից մեկը հոնքերը  խոշորացույցի առջեւ հեռացնելն է։ Այս դեպքում Ձեզ անընդհատ թվալու է, որ ավելորդ մազեր կան, որոնք պետք է հեռացնել։ Հենց այս տարբերակով էլ շատերն անկախ իրենց կամքից, հոնքերից «թել» են թողնում, քանի որ շատ են կենտրոնանում դրանց կառուցվածքի վրա եւ չեն վերահսկում, թե ինչպեն են դրանք երեւում դեմքին։

Հիշեք, որ հոնքերը պետք է հանել մեծ հայելու առջեւ, որպեսզի տեսնեք, թե ինչպես են դրանք նայվում դիմագծերի հետ։

krasitsya

Միջոցներ դեմքի համար.

Հոնքերը կարիք չունեն դեմքի քսուկների, այդ պատճառով էլ պետք չէ մաշկի խնամքի ժամանակ դրանք քսել նաեւ հոնքերին։ Բանն այն է, որ կրեմային հիմքերը դանդաղեցնում են մազերի աճը։ Դրա հետ մեկտեղ առանց հոնքերի խնամքի, հատկապես ցուրտ եղանակին, կարող է առաջանալ չոր թեփ։

Ավելի լավ է նախքան կոսմետիկայի օգտագործումը հոնքերի ձեթ քսել։ Առաջին հերթին մազերը սիրում են յուղեր, բացի այդ, դա նրանց կարող է պաշտպանել անցանկալի միջոցների պատահական ներթափանցումից։

բա

Լվանալու բացակայություն.

Հոնքերը մազեր են, որոնք անհրաժեշտ է լվանալ։ Դեմքը լվանալու միջոցները քսեք նաեւ հոնքերին. մի քանի մերսման շարժում արեք, որպեսզի լվանաք շպարի մնացուկները, ճարպն ու կեղտը։ Փորձեք այդ հատվածի համար օգտագործել նուրբ փրփուրներ։

Շաբաթական մեկ անգամ հոնքերի կորեկցիա.

Հոնքերն անհրաժեշտ է կորեկցիայի ենթարկել ոչ թե շաբաթը մեկ անգամ, այլ դրանց աճելուն զուգընթաց։ Եթե կորեկցիայի ենթարկեք գրաֆիկով, հնարավոր է փչացնեք դրանց կառուցվածքի գիծը, այդ պատճառով էլ սովորություն դարձրեք ամեն օր ժամանակ հատկացնել աճած մազերին։

հոնքեր

Խնամքի բացակայություն.

Հաճախ աղջիկները մոռանում են, որ հոնքերը պետք է խնամել այնպես, ինչպես մարմնի եւ դեմքի մյուս մասերը։ Հոնքերը եւս փափկեցման, սնուցման եւ պաշտպանության կարիք ունեն։ Շատ մասնագետներ խորհուրդ են տալիս հոնքերն քսել վարսերի համար նախատեսված դիմակներ, քանի որ դա հնարավորություն կտա ունենալ փայլուն եւ հարթ հոնքեր։

Քնելուց առաջ պարտադիր հոնքերին քսեք գերչակի կամ զեյթունի ձեթ։



Տարածել...


loading...

Նմանատիպ նյութեր
Այլ նյութեր ՆՈՒՅՆ ԹԵՄԱՅՈՎ՝ այստեղ,    
На русском,  English,  Français,   Español,   Türkçe,
  ქართული,   فارسی,

Միացեք մեզ YouTube-ում... 16հզ. բաժանորդ



Նոր նյութեր


«Եթե քո բոլոր օրերը նման են մեկը մյուսին, ուրեմն ապրել ես ԸՆԴԱՄԵՆԸ 1 օր» 
Եթե համաձայն ես, սեղմիր Հավանել   

 

Загрузка...
Загрузка...
Կատեգորիա: Օգտակար խորհուրդներ | Ավելացրեց: erkusov.com (04.03.16)
Դիտումներ: 2842 | Տեգեր: դեմքի խնամք | - Վարկանիշ -: 0.0/0

Загрузка...