Загрузка...
Ողջույն, Հյուր!
       Երկուշաբթի, 22.01.18  Русский  English  Français   Español   Türkçe   ქართული   فارسی

Գլխավոր էջ » Օգտակար և հաճելի » Օգտակար խորհուրդներ


5 սխալ` դեղորայք ընդունելիս
 
 


   

Դեղերի սխալ ընդունումը կարող է բերել բազմաթիվ բացասական հետևանքների հատկապես այն դեպքում, երբ միանգամից ընդունում եք մի քանի դեղորայք: Այս մասին զգուշացնում են մասնագետները: Դեղորայքը իր մեջ պարունակում է բազմաթիվ քիմիական միացություններ, հավելումներ, ներկանյութեր: Դրանցից յուրաքանչյուրը փոխազդման իր հատկությունները ունի:

Այդ պատճառով դեղ ընդունելիս հարկավոր նախ մանրամասն ներկայացնել բժշկին ձեր այլ հիվանդությունների մասին, խոհրդակցել դեղագետի հետ, երբ դեղատնից գնում եք պրեպորատը: Դեղ ընդունելը ունի նաև որոշակի կանոնները, որոնք պետք էիմանալ: Aroxj.am-ը ներկայացնում է դեղորայքի ընդունման մի քանի տարածված սխալներ, որոնք կարող են վնասել ձեր առողջությանը.

Սխալ չափաբաժին:

Երեխաների և մեծահասակների վրա դեղերը տարբեր կերպ են ազդում: Երեխանրին դեղեր նշանակելու դեպքում հարկավոր է հաշվի առնել երեխայի քաշը: Այդ պատճառով մինչև բժշկի գնանլը արդեն նշանակումներ ստանալու նպատակով կշռեք ձեր երեխային, որպեսզի դեղորայք նշանակելիս բժիշկը չսխալվի:


Դեղերի սխալ չափումներ:

Թեյի կամ ճաշի գդալները չի կարելի օգտագործել հեղուկ դեղորայքի չափը որոշելու համար: Սովորաբար դեղորայքի փաթեթավորումը իր մեջ պարունակում է չափման գդալիկներ կամ բաժակներ: Օգտվեք դրանցից: Աչքաչափով դեղ ընդունելը կարող է բացասական հետևանքենր թողնել:

Փաթեթավորման մեջ եղած հրահանգներին չծանոթանալ:

Մարդկանց 54%-ը ուշադրություն չի դարձնում հրահանգներին: Եթե դուք դրանից գլուխ չեք հանում, ապա հարցրեք բժիշկին կամ դեղատան աշխատակցին:

Դեղերի փոխազդեցության չիմացություն:

Որոշ դեղեր փոխազդում են սննդի և ալկոհոլի հետ, դրա համար պետք է բժիշկին կամ դեղագործին հարցնել, թե երբ, քանի անգամ և ինչպես ընդունել դեղը: Նաև տեղյակ պահեք մասնագետին, թե ինչ պրեպարատներ և կենսաակտիվ սննդային հավելումներ եք օգտագործում

Բուժումը կիսատ թողնելը:

Հատկապես հակաբիոտիկները կարող են արդյունավետ չլինել, եթե բուժման ամբողջ կուրսը չստանաք: Բուժումը դադարեցնելու դեպքում հակաբիոտիկները կարող են լուրջ բարդություններ առաջացնել: Եթե չեք շարունակելու դեղորայքային բուժումը ձեր բժշկին տեղյակ պահեք, հարցրեք, թե ինչ հետևանքներ դա կարող է ունենալ: Բազմաթիվ են դեպքերը, երբ հիվանդը դադարեցրել է բուժումը, ինչի հետևանքով մեկ ալ հիվանդություն է ձեռք բերել: Աշխարհում տարեկան ավելի քան 1 միլիոն մարդ հոսպիտալացվում է դեղորայքի կողմնակի ազդեցության հետևանքով: Գրեթե նույնքան մարդ դոզավորման հավասարակշռությունը չպահելու պատճառով մահանում է:



Տարածել...


Կատեգորիա: Օգտակար խորհուրդներ | Ավելացրեց: 17.07.17

loading...

Նմանատիպ նյութեր
Այլ նյութեր ՆՈՒՅՆ ԹԵՄԱՅՈՎ՝ այստեղ,    
На русском,  English,  Français,   Español,   Türkçe,
  ქართული,   فارسی,
Загрузка...

Միացեք մեզ YouTube-ում... 25հզ.+ բաժանորդ



Նոր նյութեր


 

Загрузка...
Загрузка...
Կատեգորիա: Օգտակար խորհուրդներ | Ավելացրեց: erkusov.com (17.07.17)
Դիտումներ: 559 | Տեգեր: ընդունելիս, դեղորայք, սխալ | - Վարկանիշ -: 0.0/0

Загрузка...
Загрузка...
Загрузка...