Загрузка...
Ողջույն, Հյուր!
       Երկուշաբթի, 23.10.17  Русский  English  Français   Español   Türkçe   ქართული   فارسی

Գլխավոր էջ » Օգտակար և հաճելի » Օգտակար խորհուրդներ


5 րոպեում ազատվեք ոտքի ցավից. պարզ, բայց շատ արդյունավետ միջոցներ
 
 
Загрузка...


Մեր բոլոր ոսկորները կապված են միմյանց հետ։ Սա է պատճառը, որ, երբ ոսկորներից մեկը ցավում է, ցավ զգում ենք նաև մյուսներում։ Ognov.ru կայքը գրում է, որ այդ կապը հատկապես արտահայտված ձևով զգացվում է ոտքերի դեպքում։ Ոտքերի ցավի բազմաթիվ պատճառներ կան, այդ թվում՝ արթրիտը, կոշտուկները, ներաճած եղունգները, և այլն։ Չինական բժշկությունը երկար տարիների ընթացքում ուսումնասիրել և հավաքել է գիտելիքներ այն մասին, թե ինչպես են ոտքերն ազդում ողջ օրգանիզմի վրա, որ հենց ոտքերն են առողջության աղբյուրը։ Տեսությունը հիմնված է այն համոզմունքի վրա, որ ոտքերը մարդու օրգանների վրա ազդեցություն ունենալու լավագույն հատվածն են։


Ցավ ծնկներում: Այս դեպքում կօգնեն մերսումները։ Արթնանալուց հետո, առանց անկողնուց վեր կենալու, սկսեք նուրբ շարժումներով մերսել ծնկներից յուրաքանչյուրը 5 րոպե։ Սա կլավացնի արյան շրջանառությունը և հոդերին կհասցնի սննդարար նյութեր։ Կանգնեք և բոլոր մատները բարձրացրեք հորիզոնական ուղղությամբ 20 անգամ։ Ծնկների համար ևս մեկ օգտակար վարժություն կարող եք կատարել՝ կանգնած վիճակում բարձրացրեք բոլոր մատները և հերթով իջեցրեք։ Սա բարդ է, բայց շատ արդյունավետ։ Ընդամենը մի քանի անգամ կրկնելուց հետո ցավը զգալիորեն կեղմանա։


Ցավ սրունքներում։ Վերցրեք թենիսի գնդակը, կանգնեք դրա վրա և ոտքով հրեք այնպես, որ գնդակը ոտնաթաթով հասնի մատներին, ապա հետ շարժվի։ Կրկնեք 15 անգամ։


Այլ խորհուրդներ

• Յոգայով զբաղվեք։ Յոգան առողջությունը վերականգնելու և պահպանելու հրաշալի հնարավորություն է։ Այն օգնում է վերականգնել մարմնի և հոգեկան վիճակի հավասարակշռությունը։
• Բոբիկ զբոսանք։ Հողի վրա բոբիկ ման եկեք։ Ձեր ոտքերն ավելի ճկուն և ուժեղ կդառնան։ Ոչ հարթ մակերեսին բոբիկ քայլելը ստիպում է աշխատել այն մկաններին, որոնք հանգստանում են հարթ մակերեսին քայլելու ընթացքում։
• Անգլիական աղ։ Ոտքերի համար անգլիական աղով լոգանք պատրաստեք։ Այն կօգնի հանել հոգնածությունը և ցավը։
• Մագնեզիումով հարուստ մթերք օգտագործեք։
• Ճիշտ կոշիկներ ընտրեք։
• Բժշկի օգնությանը դիմեք, եթե ոտքերում սուր ցավ եք զգում։
 

Նյութը հրապարակման պատրաստեց 168.am







Տարածել...


loading...

Նմանատիպ նյութեր
Այլ նյութեր ՆՈՒՅՆ ԹԵՄԱՅՈՎ՝ այստեղ,    
На русском,  English,  Français,   Español,   Türkçe,
  ქართული,   فارسی,

Միացեք մեզ YouTube-ում... 18հզ. բաժանորդ



Նոր նյութեր


«Եթե քո բոլոր օրերը նման են մեկը մյուսին, ուրեմն ապրել ես ԸՆԴԱՄԵՆԸ 1 օր» 
Եթե համաձայն ես, սեղմիր Հավանել   

 

Загрузка...
Загрузка...
Կատեգորիա: Օգտակար խորհուրդներ | Ավելացրեց: erkusov.com (23.11.16)
Դիտումներ: 1856 | Տեգեր: րոպեում, պարզ, ցավից., ՈՏՔԻ, Ազատվեք, շատ, բայց, միջոցներ, արդյունավետ | - Վարկանիշ -: 0.0/0