Загрузка...
Ողջույն, Հյուր!
       Շաբաթ, 16.12.17  Русский  English  Français   Español   Türkçe   ქართული   فارسی

Գլխավոր էջ » Օգտակար և հաճելի » Օգտակար խորհուրդներ


5 լավագույն մթերք մաշկի գեղեցկության համար
 
 


   

Հարկ է պահպանել թե' արտաքին, թե' ներքին գեղեցկությունը, և դա ամենից լավ են անում մրգերը: Wday.ru-ն նշել է 5 նպատակ և ընտրել ամենաօգտակար մթերքները, որոնք օգնում են հասնելու մաշկի ցանկալի արդյունքին:
 
 

1.     Նպատակը՝ մաշկը ձիգ դարձնել

Մաշկի ձգության համար պատասխանատու է կոլլագենը: Դրա գլխավոր մատակարարը C վիտամինն է` միկրոտարր, որը օրգանիզմը չի արտադրում: Բայց, փառք Աստծո, այն բավարար քանակությամբ կարելի է ստանալ սննդի հետ:
Մթերքները. նարինջը, կիտրոնը, ելակը, ազնվամորին, կիվին ձեզ C վիտամին կպարգևեն, սակայն դրա պարունակության առումով առաջատարը մասուրն է: Ինչպե՞ս այն ձեր օգտին օգտագործել:
Գեղեցկության բաղադրատոմս: Մասուրի թուրմ պատրաստեք: Մի բուռ հատապտուղը լցրեք բաժակի մեջ և վրան եռացրած ջուր լցրեք: Թուրմը կարող եք օգտագործել խմելու համար կամ էլ կարող եք թանզիֆը թաթախել դրա մեջ և 10-15 րոպե տաք թրջոց դնել: Մաշկը շատ լավ կխոնավանա և օգտակար նյութեր կստանա:

2. Նպատակը' մաշկին փայլուն տեսք տալ

Որպեսզի մաշկը թարմ և փայլուն տեսք ստանա, նրան պետք է հակաօքսիդանտներ տալ, մասնավորապես՝ E վիտամին: Այն վերականգնում է մաշկի պաշտպանիչ շերտը, նպաստում բջիջների նորացմանը և լավացնում մաշկի գույնը: Հենց այդ վիտամինն են հաճախ պարունակում քսուքները և բազմավիտամինային համալիր միջոցները:
Մթերքները. այս վիտամինն ամենից շատ առկա է բուսական յուղերում, կենդանիների լյարդում, ձվում, դեղաբույսերում, լոբազգիներում, բրյուսելյան կաղամբում, բրոկկոլիում, մասուրի պտուղներում. չիչխանում. Բանջարեղենի կանաչ տերևներում. Կեռասում, արոսում (սինձ), խնձորի և տանձի կորիզներում: Այն բավական շատ է նաև արևածաղկի սերմերում, գետնընկույզում և նուշում:

Գեղեցկության բաղադրատոմս: Պատրաստեք չիչխանի դիմակ: Բլենդերով մանրացրեք 2/3 բաժակ հատապտուղ, ավելացրեք 1-ական թեյի գդալ մածուն և մեղր, սպիտակեցնող արդյունք ստանալու համար կարող եք ավելացնել նաև մի քանի կաթիլ կիտրոնի հյութ: Պատրաստի խառնուրդը կես ժամ թողեք սառնարանում, այդպես այն կպնդանա և ավելի լավ կքսվի մաշկին:

Դիմակը շատ լավ է դեմքի և պարանոցի համար, այն հիանալի թարմացնում է և լավացնում արյան շրջանառությունը: Դրանից հետո մաշկը ողորկ է դառնում և ձեռք բերում այտերի առողջ կարմրություն:

3. Նպատակը՝ ազատվել շրթունքների ճաքերից

B2 վիտամինը (ռիբոֆլավին) անհրաժեշտ է առողջ մաշկի, եղունգների, մազերի աճի և առհասարակ ամբողջ օրգանիզմի առողջության համար: Դրա անբավարարության առաջին նշանը շրթունքների ճաքերն են:

 
 5 լավագույն մթերք մաշկի գեղեցկության համար

Մթերքները. լյարդ և երիկամներ, խմորիչ, ձու, նուշ, սունկ, կաթնաշոռ, հնդկաձավար, կաթ, միս, մաքրած բրինձ, մակարոնեղեն, սպիտակ հաց, մրգերի և բանջարեղենի մեծ մասը: Ռիբոֆլավինի անբավարարության հիմնական պատճառը կաթի և կաթնամթերքների ոչ բավարար օգտագործումն է, որոնք այդ վիտամինի գլխավոր աղբյուրն են:
Գեղեցկության բաղադրատոմս: Պատրաստեք սնուցող դիմակ կաթնաշոռից: 2 ճաշի գդալ թարմ կաթնաշոռին խառնեք 1 գդալ մեղր, հարեք և քսեք դեմքին, նաև աչքերի և բերանի շուրջը: Լվացեք սառը կաթով: Նման դիմակը հիանալի սնուցում է չոր մաշկը՝ խոնավացնելով և փափկացնելով այն:

4.     Նպատակը' ազատվել կորյակներից

Բորբոքումները նվազեցնելուն և մաշկը կորյակներից ազատելուն կնպաստի լիկոպեն նյութը (կարոտինոիդային հակւսօքսիդանտ):
Մթերքները. կորյակների առաջացման պատճառ կարող է դառնալ կարտոֆիլի, սպիտակ հացի, սպիտակ բրնձի, կոնֆետի, մակարոնի շատ օգտագործումը: Այդ մթերքները հասարակ ածխաջրեր են տալիս, որոնք բարձրացնում են ինսուլինի քանակը արյան մեջ, ուստի մաշկի վրա ցան է առաջանում: Անհրաժեշտ է կերակրի մեջ կարմիր մթերքներ օգտագործել՝ ձմերուկ, տոմատներ, կարմիր թուրինջ, լոլիկի պտղամիսը և կեղևը: Օրաբաժնի մեջ ընդգրկեք նաև ցորենի պինդ տեսակներից պատրաստված մակարոն, հաց և շագանակագույն բրինձ:
Գեղեցկության բաղադրատոմս: Պատրաստեք դիմակ լոլիկից, այն հարթեցնող արդյունք կտա: Լոլիկը կտրատեք բարակ օղակներով և դրեք դեմքին, թողեք 10-15 րոպե: Այնուհետև վերցրեք երկրորդ լոլիկը, կիսեք այն և հարթ կողմից մերսեք մաշկը շրջանաձև շարժումներով, դա նպաստում է անցքերի նեղացմանը: Դիմակը լվացեք տաք ջրով:

5.     Նպատակը՝ նվազեցնել կնճիռների քանակը

Կօգնեն բազմաֆենոլները՝ բուսական ծագմամբ հզոր հակաօքսիդանտները. դրանք արգելակում են ծերացման գործընթացը, պաշտպանում մաշկը վնասներից: Բացի այդ, հակամանրէային արդյունք են տալիս և լավացնում արյան շրջանառությունը:

Մթերքները, օրական 1 բաժակ կարմիր գինին կամ 1 ողկույզ սև կամ կարմիր խաղողը կապահովի բազմաֆենոլների անհրաժեշտ քանակությունը: Չամիչ օգտագործեք:
Գեղեցկության բաղադրատոմս: Խաղողով երիտասարդացնող թրջոց դրեք: ճզմեք 1 ողկույզ խաղողը և հյութը քամեք բաժակի մեջ: Ավելացրեք նույնքան կաթ: Թանզիֆի անձեռոցիկը թաթախեք այդ խառնուրդով և 20 րոպե դրեք մաշկի վրա: Այնուհետև դեմքը ցայեք տաք ջրով և մերսող շարժումներով քսուք քսեք:


 



Տարածել...



Հրապարակման պատրաստեց` ԵՐԿՈՒՍՈՎ - Կին-Տղամարդ հարաբերություններ
Կատեգորիա: Օգտակար խորհուրդներ | Ավելացրեց: 13.08.14

loading...

Նմանատիպ նյութեր
Այլ նյութեր ՆՈՒՅՆ ԹԵՄԱՅՈՎ՝ այստեղ,    
На русском,  English,  Français,   Español,   Türkçe,
  ქართული,   فارسی,
Загрузка...

Միացեք մեզ YouTube-ում... 23հզ.+ բաժանորդ



Նոր նյութեր


«Եթե քո բոլոր օրերը նման են մեկը մյուսին, ուրեմն ապրել ես ԸՆԴԱՄԵՆԸ 1 օր» 
Եթե համաձայն ես, սեղմիր Հավանել   

 

Загрузка...
Загрузка...


Հրապարակման պատրաստեց` ԵՐԿՈՒՍՈՎ - Կին-Տղամարդ հարաբերություններ
Կատեգորիա: Օգտակար խորհուրդներ | Ավելացրեց: erkusov.com (13.08.14)
Դիտումներ: 4727 | Տեգեր: առողջ սնունդ, Առողջ ապրելակերպ | - Վարկանիշ -: 0.0/0

Загрузка...
Загрузка...
Загрузка...