Загрузка...

Գլխավոր էջ » Օգտակար և հաճելի » Օգտակար խորհուրդներ

5 բնական միջոց սև արմունկներից ազատվելու համար
 


 


   

Արմունկների մաշկի կոշտությունը և մուգ գունավորումը հաճախ հանդիպող և տհաճ երևույթ է։ Մաշկն հաճախ այդպես կոշտանում է վնասվելու և անհրաժեշտ խնամքի տևական բացակայության դեպքում։ Խնամքի և մաշկի խոնավեցման շատ միջոցներ կան, որոնցից մի քանիսը ներկայացնում ենք ստորև․
 

Կիտրոն

Կիտրոնը օժտված է թարմեցնող և մաշկը սպիտակեցնող հատկություններով, ինչը նրան դարձնում է մուգ մաշկի խնամքի լավագույն միջոցը։ Օգտագործեք այն սկրաբի նման, թողեք մաշկին 15-30 րոպե․որպես հավելյալ սնուցում՝ կարող եք քսել նաև մեղր։

Հալվե

Հալվեն լավագույն միջոցն է արևահարված մաշկի համար։ Այն նաև շատ լավ գունաբացում և խոնավեցնում է մգացած մաշկը։

Ձիթայուղ և շաքար

Մաշկի խոնավեցման և մաքրման հիանալի եղանակ է, որը կարելի է կիրառել նաև մարմնի այլ հատվածներում: Անհրաժեշտ է խառնել ձիթապտղի յուղը մեկ ճաշի գդալ շաքարավազի հետ: Ստացված խառնուրդով պետք է 5 րոպե մերսել արմունկները և մարմնի այլ հատվածների չորացած մաշկը, ապա լվանալ տաք ջրով և օճառով:

Կոկոսի յուղ

Այս յուղը փափկեցնում և խոնավեցնում է մաշկը: Անհրաժեշտ է ամեն գիշեր քնելուց առաջ մերսել չոր մաշկը կոկոսի յուղով: Մերսելուց հետո պետք չէ լվացվել, կարելի է թողնել յուղը գործի մինչև առավոտ:

Քրքում

Մաշկի խնամքի և խոնավությունը պահպանելու համար քրքումը հիանալի բնական միջոց է: Բաղադրատոմսը ստանալու համար պետք է 1 բաժին քրքումի փոշին խառնել մի փոքր կաթի հետ և խիտ նյութ ստանալ: Այդ մածուկը պետք է տարածել արմունկներին և թողնել 5 րոպե, որից հետո լվանալ արմունկները օճառով և ջրով:

Նյութը հրապարակման պատրաստեց Bavnews-ը։



Տարածել...
 

Կատեգորիա: Օգտակար խորհուրդներ | Ավելացրեց: 09.07.18

loading...

Նմանատիպ նյութեր

Այլ նյութեր ՆՈՒՅՆ ԹԵՄԱՅՈՎ՝
այստեղ,    
На русском,  English,  Français,   Español,   Türkçe,
  ქართული,   فارسی,

Միացեք մեզ YouTube-ում... 30հզ.+ բաժանորդ



Նոր նյութեր

 

Загрузка...
Загрузка...
Կատեգորիա: Օգտակար խորհուրդներ | Ավելացրեց: erkusov.com (09.07.18)
Դիտումներ: 192 | Տեգեր: Բնական, արմունկներից, ՀԱՄԱՐ, ազատվելու, միջոց, Սև | - Վարկանիշ -: 0.0/0

Загрузка...
Загрузка...