Загрузка...
Ողջույն, Հյուր!
       Երկուշաբթի, 23.04.18  Русский  English  Français   Español   Türkçe   ქართული   فارسی

Գլխավոր էջ » Օգտակար և հաճելի » Օգտակար խորհուրդներ


4 վարժություն գեղեցիկ սլացիկ ու առողջ կեցվածք ունենալու համար
 
 


   

Երբեմն կարող է թվալ, որ մեր շուրջը չկան ճիշտ և գեղեցիկ կեցվածքով մարդիկ: Երբեմն մենք՝ ինքներս մեզ չենք հետևում:  Պատճառները շատ են՝ համակարգչի առաջ անցկացվող ժամերից մինչև  երեկոյան հեռուստացույց դիտելը:

Կառուցվածքի վրա իր ազդեցությունն ունի ոչ միայն մարդու ներքին օրգանների առողջությունը, այլև մեջքի մկանները: Երբ զբաղվում եք սպորտով սկսում եք ձեզ ավելի վստահ զգալ, մեջքն  ուղղվում է, պարանոցը՝ նույնպես: Բայց այդքանը բավարար չէ ճիշտ կեցվածք ունենալու համար:

Ահա սովորական ուժային մարզումների այլընտրանքային տարբերակներ՝ յոգայի 4 վարժություններ, որոնք կօգնեն ձգել մեջքի մկանները:

Ձգում. Բալասանա

Ծնկի եկեք, ձեռքերը բարձրացրեք գլխից վեր, խաչեք: Խորը շնչեք, այդ ընթացքում առաջ ձգվեք` ափերը հատակին, նստատեղը համարյա կրունկներին հենած: Ձեռքերը պետք է մնան առաջ ձգած, ու հրում կատարենվ հատակին: Հետ ձգվեք, այնուհետև վերադարձեք նույն դիրքին: Կրկնեք մարզանքը 6 անգամ:

Ձգում. Վիրաբադրասանա

Կանգնեք ուղիղ և մեկ քայլ առաջ անցեք այնպես, որ կրունկների միջև հեռավորությունը լինի 1,0-1,2 մ  (այդ հեռավորությունը կախված է ձեր հասակից և  ոտքերի երկարությունից): Առջևի ծունկը ծալեք, ձեռքերը  միացրեք իրար բարձրացրեք վեր այնպես, որ ափերը լինեն դեպի դուրս: Դանդաղ ձգվեք դեպի վեր` ձգելով մեջքը: Հետո վերադարձեք նույն դիրքին` պահպանելով ոտքի թեքությունը: Կրկնեք մարզանքը նվազագույնը 6 անգամ, այնուհետև կրկնեք նույնը մյուս ոտքը ծալելով:

Ձգում. Մողեսի դիրք

Նստեք հատակին, մի ոտքի ծունկն ամբողջությամբ ծալեք, մյուսը հետ ձգեք: Գլուխն իջեցրեք, այդ դիրքում կրծքավանդակն առաջ բերեք ու վեր բարձրացրեք, միևնույն ժամանակ ձեռքերը հետ տարեք, հետո` առաջ: Մարզանքը կրկնեք նվազագույնը 6 անգամ: Նույնը կրկնեք մյուս ոտքի ծունկը ծալելով:

Ձգում. Սետու Բանդա Սարվանգասանա

Պառկեք մեջքի վրա, ոտքերը ծալեք, թաթերը` հատակին, ձեռքերը միացրեք իրար և բարձրացրեք վեր: Միևնույն ժամանակ բարձրացրեք մեջքը այնպես, որ կրունկները հատակին լինեն: Այդ ընթացքում պարանոցի հետևի մասը նույնպես պետք է հատակին լինի: Մարզանքը կրկնեք նվազագույնը 6 անգամ:



Տարածել...
 

Կատեգորիա: Օգտակար խորհուրդներ | Ավելացրեց: 14.04.18

loading...

Նմանատիպ նյութեր

Այլ նյութեր ՆՈՒՅՆ ԹԵՄԱՅՈՎ՝
այստեղ,    
На русском,  English,  Français,   Español,   Türkçe,
  ქართული,   فارسی,

Միացեք մեզ YouTube-ում... 25հզ.+ բաժանորդ



Հետևեք մեր էջերին Ֆեյսբուքում


Նոր նյութեր


 

Загрузка...
Загрузка...
Կատեգորիա: Օգտակար խորհուրդներ | Ավելացրեց: erkusov.com (14.04.18)
Դիտումներ: 114 | Տեգեր: սլացիկ, կեցվածք, գեղեցիկ, Ու, ունենալու, առողջ, ՀԱՄԱՐ, վարժություն | - Վարկանիշ -: 0.0/0

Загрузка...
Загрузка...
Загрузка...