RSS 

Загрузка...

Գլխավոր էջ » Օգտակար և հաճելի » Օգտակար խորհուրդներ

3 դիմակ ամռանը խնամված ոտքեր ունենալու համար
 


 


   

Ամռանը մեր ոտքերը ավելի շատ խնամք են պահանջում, որովհետեւ հիմնականում հագնում ենք բաց կոշիկներ, սանդալներ: Բացի այդ տարվա այս եղանակին հատկապես ճաքճքում են կրունկները, մաշկը դառնում է ավելի չոր: 

Ահա 3 դիմակ ամռանը ոտքերի խնամքի համար:

Դիմակ 1

Տարրայի մեջ լցրեք տաք ջուր, ավելացրեք մեկ բաժակ կաթ եւ ոտքերը դրեք ստացված հեղուկի մեջ 10 րոպե: Այնուհետեւ լավ չորացրեք ոտնաթաթերը եւ քսեք 1 ճաշի գդալ արեւածաղկի յուղի, 1 թեյի գդալ աղի եւ 5 կաթիլ կալենդուլայի յուղի խառնուրդ: Լվացեք սառը այնուհետեւ գոլ ջրով:

Դիմակ 2

Խառնեք 1 դեղնուցը, 1 թեյի գդալ մեղրն ու 1⁄2 թեյի գդալ կիտրոնի հյութը: Ստացված զանգվածը քսեք նախապես պեմզայով մշակված ոտնաթաթերին: Փաթաթեք ոտնաթաթերը պոլիէթիլենային փաթեթով եւ հագեք տաք գուլպաներ: Դիմակը պահեք մի քանի ժամ կամ թողեք, որ մնա ողջ գիշեր: Լվացեք գոլ, այնուհետեւ  սառը ջրով:

Դիմակ 3

Մարմնի կաթին ավելացրեք նարդոսի, նուշի եւ մանդարինի մեկական կաթիլ յուղ, մի քանի պտղունց ծովի աղ եւ կես գրեյպֆրուտի հյութ: Լավ խառնեք, քսեք ոտնաթաթերին, թողեք 15 րոպե, ապա լվացեք գոլ ջրով:



Տարածել...
 

Նմանատիպ նյութեր



loading...

Загрузка...

Նոր նյութեր


Միացեք մեզ YouTube-ում... 60հզ.+ բաժանորդ


Կատեգորիա: Օգտակար խորհուրդներ | Ավելացրեց: erkusov.com (14.04.18)
Դիտումներ: 394 | Տեգեր: ոտքեր, ամռանը, ունենալու, խնամված, դիմակ, ՀԱՄԱՐ | - Վարկանիշ -: 0.0/0