Загрузка...
Ողջույն, Հյուր!
       Շաբաթ, 25.11.17  Русский  English  Français   Español   Türkçe   ქართული   فارسی

Գլխավոր էջ » Օգտակար և հաճելի » Օգտակար խորհուրդներ


2 կանոն, որ ընդմիշտ կփոխեն ձեր անձնական կյանքը
 
 


   

Cluber.com.ua կայքը ներկայացրել է 2 կանոն, որոնք ընդմիշտ կփոխեն ձեր անձնական կյանքը։

1. Հարաբերությունները պետք է թեթև լինեն։ Հեշտ պետք է լինի հենց սկզբից։ Առաջին իսկ րոպեներից։ Ձեզ առավել հարմար է այն մարդը, ում հետ միանգամից կարծես տարիների ծանոթներ լինեք, քան այն մարդը, ում հետ պետք է տարիներով մերվել։ Տղան, ում հետ ծանոթությունից 15 րոպե անց պատրաստ եք առանձնանալ, առավել գերադասելի է նրանից, ում 7 տարի շարունակ առանց պատասխանի նամակներ եք գրել։

Աղջիկը, ով միանգամից ձեր նկատմամբ հետաքրքրություն է ցուցաբերում, գերադասելի է այն գեղեցկուհուց, ով աննվաճելի է, ում պետք է Բահամյան կղզիներ տանել։ Պարզութունը լավ է, բարդությունը՝ վատ։ Սա աքսիոմա է։ Այն ապացուցման կարիք չունի։ Պետք չէ հասնել որևէ մեկին, հարմարվել կամ վազել նրա ետևից։ Մեկ անգամ դա անելով՝ այդպես եք վարվելու ամեն անգամ, իսկ որպես պատասխան՝ տեսնելու եք միայն կամակոր, դժգոհ դեմք։ Եթե միանգամից չի սկսվում, ժամանակ մի ձգձգեք։ Նշանակում է՝ նա ձեզ համար չէ։ Բարդ հարաբերությունները լավ են միայն նրանց համար, ովքեր ձանձրանում են և ովքեր շատ ազատ ժամանակ ունեն, իսկ մնացած բոլորի համար սա պարզապես նյարդեր քայքայելու պատճառ է։ Հարաբերությունները, որոնց դեպքում դուք միայն պարում եք ուրիշի երաժշտության տակ, նվաստացնող են։ Վաղ թե ուշ ձեր համբերությունը կհատի։ Թույլ մի տվեք ձեզ ներքաշել բարդ հարաբերությունների մեջ։


2. Հարաբերությունները պետք է ուրախություն պարգևեն։ Այն պնդումը ևս ապացուցման կարիք չունի։ Հենց հարաբերությունները դադարում են ուրախություն պարգևել, պետք է դադարեցնել դրանք։

Շարունակությունը՝ այստեղ.



Տարածել...


Կատեգորիա: Օգտակար խորհուրդներ | Ավելացրեց: 04.10.16

loading...

Նմանատիպ նյութեր
Այլ նյութեր ՆՈՒՅՆ ԹԵՄԱՅՈՎ՝ այստեղ,    
На русском,  English,  Français,   Español,   Türkçe,
  ქართული,   فارسی,
Загрузка...

Միացեք մեզ YouTube-ում... 21հզ.+ բաժանորդ



Նոր նյութեր


«Եթե քո բոլոր օրերը նման են մեկը մյուսին, ուրեմն ապրել ես ԸՆԴԱՄԵՆԸ 1 օր» 
Եթե համաձայն ես, սեղմիր Հավանել   

 

Загрузка...
Загрузка...
Կատեգորիա: Օգտակար խորհուրդներ | Ավելացրեց: erkusov.com (04.10.16)
Դիտումներ: 3781 | Տեգեր: անձնական, կյանքը, կփոխեն, ընդմիշտ, կանոն, Ձեր, որ | - Վարկանիշ -: 0.0/0

Загрузка...
Загрузка...
Загрузка...