Загрузка...
Ողջույն, Հյուր!
       Երկուշաբթի, 20.11.17  Русский  English  Français   Español   Türkçe   ქართული   فارسی

Գլխավոր էջ » Օգտակար և հաճելի » Օգտակար խորհուրդներ


10 պարզ միջոց օր օրի ճարպերն այրելու համար
 
 


   168.am

 

Steptohealth.ru կայքը գրում է, որ յուրաքանչյուր մարդու մոտ նյութափոխանակությունը յուրովի է ընթանում, և կախված դրանից՝ նա ավելի հեշտ կամ դժվար է քաշ կորցնում: Սակայն, եթե մարմնին սովորեցնեք որոշակի բաներ, կտեսնեք, որ օրգանիզմը կսկսի քաշ կորցնել ավելի հեշտ:

1. Օրը սկսեք թուրմով: Այս միջոցն իդեալական է նյութափոխանակությունը հավասարակշռելու համար: Կանաչ թեյի, բիբարի և կիտրոնի թուրմն արագացնում է նյութափոխանակությունը՝ ստիպելով մեր մարմնին այրել ճարպերը, այն նաև հագեցածության զգացում  է տալիս, և, չնայած մենք դա չենք նկատում՝ սկսում ենք կալորիաներ կորցնել: Հիշեք, որ ավելի ճիշտ է այն խմել սառը վիճակում. այս կերպ մենք օրգանիզմին ստիպում ենք ավելի շատ էներգիա ծախսել:

 

2. Երբեք բաց մի թողեք նախաճաշը: Որոշ մարդիկ, ովքեր ցանկանում են նիհարել, չեն նախաճաշում և չեն ընթրում: Դա հանգեցնում է նրան, որ նրանք ուտում են մեկ անգամ և շատ: Նախաճաշը բաց թողնելը դանդաղեցնում է նյութափոխանակությունը, օրգանիզմը չի աշխատում, չի ունենում էներգիա, որը կարող է ծախսել: Արդյունքում՝ մենք ճարպեր ենք հավաքում: Սա սխալ է: Խուսափելու համար նախաճաշեք, ձեզ համար պատրաստեք համեղ և բալանսավորված սնունդ:

 

3. Վիտամին D-ի օգտակար հատկությունները: Տարբեր հետազոտություններ ցույց են տալիս, որ կանայք, ովքեր դժվարություններ ունեն՝ նիհարելու հետ կապված, կարող են զգալիորեն լավացնել իրենց վիճակը վիտամին D-ի նկատմամբ: Այն պարունակում են սաղմոնը, յոգուրտը, հատիկավորները և այլն:

 

4. 20-20-20 կանոն: Սա պարտադիր կանոն է բոլոր նրանց համար, ովքեր ցանկանում են ամեն օր քաշ կորցնել: Երբ առավոտյան արթնանում եք, անհրաժեշտ է 20 անգամ պրես անել, օրվա ընթացքում անհրաժեշտ է 20 րոպե քայլել կամ վազել և 20 աստիճան բարձրանալ:

 

5. Օրվա ընթացքում 2 լիտր ջուր խմեք: Սա առավել տարածված խորհուրդ է, որին, սակայն, քչերն են հետևում:

 

6. Շատ բջջանյութ: Բջջանյութը նպաստում է ճարպերի այրմանը, լավացնում է նյութափոխանակությունը, ինչպես նաև ազատում է փորկապությունից: Կարելի է առավոտը սկսել վարսակի փաթիլներից: Ընթրիքին օգտակար է ուտել բրոկոլի, ծաղկակաղամբ և այլն:

 

7. Մի կանաչ խնձոր՝ ամեն օր: Եվս մեկ դասական խորհուրդ: Կարող եք ձեզ հետ աշխատանքի վայր տանել մեկ խնձոր՝ այն դեպքերի համար, երբ ուտելու ցանկություն ունենաք: Հիշեք, որ խնձորը պետք է լավ լվանալ և ուտել կեղևով, որը պարունակում է բոլոր օգտակար հատկությունները, որոնք օգնում են մեզ նիհարել:

 

8. Ազատվեք ամենօրյա վիճակից: Դուք կսկսեք զբաղվել ինչ-որ ակտիվ բանով՝ կբարձրանաք աստիճաններով, կընտրեք երկար ճանապահ տուն հասնելու համար, սրճարան հասնելու համար կնախընտրեք ոտքով քայլել:
 

9. Հոգ տարեք քնի մասին: Օրգանիզմը պետք է լիարժեք հանգստանա: Լավ քունը կօգնի այրել ճարպերը: Գաղտնիքն այն է, որ, երբ մենք քնած ենք, մարմինն ազատվում է տոքսիններից: Դրա շնորհիվ մարմինը կարող է ավելի արագ ազատվել ճարպերից:
 

10. Ավելի շատ ծիծաղեք: Ավելի շատ ծիծաղեք: Հետազոտությունները ցույց են տալիս, որ 15-20 րոպեանոց ծիծաղն օգնում է այրել 50 կալորիա:

 

Նյութը հրապարակման պատրաստեց 168.am

 



Տարածել...


Կատեգորիա: Օգտակար խորհուրդներ | Ավելացրեց: 05.03.16 | Հեղինակ: 168.am

loading...

Նմանատիպ նյութեր
Այլ նյութեր ՆՈՒՅՆ ԹԵՄԱՅՈՎ՝ այստեղ,    
На русском,  English,  Français,   Español,   Türkçe,
  ქართული,   فارسی,
Загрузка...

Միացեք մեզ YouTube-ում... 21հզ.+ բաժանորդ



Նոր նյութեր


«Եթե քո բոլոր օրերը նման են մեկը մյուսին, ուրեմն ապրել ես ԸՆԴԱՄԵՆԸ 1 օր» 
Եթե համաձայն ես, սեղմիր Հավանել   

 

Загрузка...
Загрузка...
Կատեգորիա: Օգտակար խորհուրդներ | Ավելացրեց: erkusov.com (05.03.16) | Հեղինակ: 168.am
Դիտումներ: 2357 | Տեգեր: դիետաներ, մարմնի խնամք | - Վարկանիշ -: 0.0/0

Загрузка...
Загрузка...
Загрузка...