RSS 

Загрузка...

Գլխավոր էջ » Օգտակար և հաճելի » Օգտակար խորհուրդներ

10 մթերք, որոնք խելացի կդարձնեն ձեր երեխային
 


 


   Աղբյուրը

Օմեգա-3 ճարպաթթուներ պարունակող ճիշտ սննդակարգը աճող ուղեղի համար ապահովում է առողջ զարգացում: Ահա 10 մթերք, որոնց պարբերաբար օգտագործումը խթանում է ուղեղի զարգացումը:
 

1. Ընկույզ

Ընկույզը հարուստ է օմեգա-3 ճարպաթթուներով և խթանում է ուղեղի աշխատանքը:


2. Ավոկադո

Ավոկադոն իսկական բնական դեղամիջոց է: Այն հարուստ է օգտակար շատ ճարպերով:


3. Խնձոր

Մրգերից խնձորն է շատ օգտակար ուղեղի զարգացման համար, քանի որ այն պարունակում է կվերցետին հակաօքսիդանտ, որը օգնում է երեխաներին կենտրոնանալ:


4. Վարսակ

Վարսակը մաքրում է արյունը վնասակար խոլեստերինից և բացում է ուղեղի շնչերակները, լավացնում է հիշողությունը:


5. Ձու

Ձվի դեղնուցը նպաստում է ացետիլխոլին նեյրոմեդիատորի առաջացմանը:


6. Յոգուրտ

Յոգուրտը պարունակում է ուղեղի համար անհրաժեշտ կալցիում և սպիտակուցներ:


7. Կանաչ տերևներով բանջարեղեն

Կանաչ տերևներով բանջարեղենը, հատկապես սպանախը և գանգուր կաղամբը հզոր հակաօքսիդանտներ են պարունակում և զարգացող ուղեղը պաշտպանում են ազատ ռադիկալներից:


8. Ձուկ

Ձկնեղենը հարուստ է օմեգա-3 ճարպաթթուներով և վիտամին D-ով, որոնք ամրացնում են հիշողությունը:


9. Զեյթունի յուղ

Սովորական յուղը փոխարինեք զեյթունի յուղով, որ շատ հարուստ է մոնոչհագեցած ճարպաթթուներով:


10. Նուշ

Օգտակար ճարպաթթուներից բացի, նուշը պարունակում է նաև սպիտակուց, որ վերականգնում է ուղեղի վնասված բջիջները:
 









Տարածել...
 

Նմանատիպ նյութեր



loading...

Загрузка...

Նոր նյութեր


Միացեք մեզ YouTube-ում... 30հզ.+ բաժանորդ


Կատեգորիա: Օգտակար խորհուրդներ | Ավելացրեց: erkusov.com (09.08.18) | Հեղինակ: Աղբյուրը
Դիտումներ: 1036 | Տեգեր: մթերք, Ձեր, երեխային, խելացի, կդարձնեն, որոնք, 10 | - Վարկանիշ -: 0.0/0

_blanktext/javascript> |