RSS 

Загрузка...

Գլխավոր էջ » Օգտակար և հաճելի » Օգտակար խորհուրդներ

10 միջոց անքնության դեմ
 


 


   

Անքնությունը քնի խանգարումն է, որը բնութագրվում է քնի վատ որակով կամ անբավարարությամբ: Հաճախ կարող է լինել և մեկը և մյուսը: Եթե դժվարությամբ եք քնում, անհանգիստ եք քնում, դժվար եք կենտրոնանում, դյուրագրգիռ եք դարձել, ապա ձեզ մոտ ախտորոշումը հետևյալն է ՝ անքնություն:

Անքնությունը կարող է լինել քրոնիկ (տևողությունը 1 ամիս և ավել) և սուր (տևողությունը մի քանի գիշեր):

Մի շտապեք բուժվել դեղատանն առաջարկվող դեղամիջոցներով: Խորհուրդ ենք տալիս փորձել որոշ բաներ փոխել ձեր կյանքում և հետևել ստորև ներկայացվող կանոններին:

Օրագիր պահեք: Գրառումներ կատարեք այն մասին, թե երբ եք քնել, քանի ժամ եք քնել, ինչ զբաղվածություն եք ունեցել: Սա կօգնի հասկանալ, թե ինչն արժե փոխել օրվա ռեժիմում կամ պետք կգա ձեզ բուժող բժշկին:

Գրաֆիկ կազմեք:  Այպիսի օրվա ռեժիմ կազմեք, որից հետո կկարողանաք քնել: Եթե դա հաջողվի ապա փորձեք ամեն օր հետևել:

Մահճակալը  պետք է այսպես ասած օգտագործվի միայն քնելու և ինտիմ մերձեցման համար: Չի կարելի պառկած աշխատել, այդպիսով ձեր վիճակն ավելի կվատանա:

Ընտրեք լավ ներքնակ. այն  կարևոր ազդեցություն ունի քնի որակի վրա: Անորակ, անհարմար ներքնակը կարող է անքնություն և տհաճ զգացողություն առաջացնել:

Թողեք ծխելը: Սա նաև պատճառ է ծխելը թողնելու համար: Առավել հաճախ անքնությամբ տառապում են հենց ծխող մարդիկ: Հետազոտողները պարզել են, որ դա կապված է գիշերը նիկոտինի պակասից:
Խորհրդակցեք բժշկի հետ: Եթե փորձել եք ամեն ինչ և ձեզ ոչինչ չի օգնել, ապա ժամանակն է դիմել համապատասխան մասնագետի օգնությանը: Նա կարող է որոշել անքնության աստիճանը և նշանակել դեղորայք:

Սպորտով զբաղվեք: Կանոնավոր ֆիզիկական ակտիվությունը լավ է ազդում քնի որակի վրա: Մարզվել կարող եք օրվա ցանկացած ժամի, գոնե քնելուց երեք ժամ առաջ:

Օրվա ընթացքում 10-15 րոպե ծախսեք կարևոր որոշումբներ կայացնելու համար: Եթե այդ խնդիրների լուծումն անհնարին է թվում, ամեն դեպքում դրանք գրի առեք, որպեսզի ավելորդ չծանրաբեռնեք ձեր ուղեղը: Դա կօգնի ազատվել խառը մտքերից և թույլ կտա քնել:

Սահմանափակեք կոֆենինի չափաբաժինը: Աշխատեք սուրճը խմել օրվա առաջին կեսին: Եթե դա էլ չօգնի որոշ ժամանակ հրաժարվեք սուրճից:

10.  Նիրհեք: Օրվա ընթացքում 10-20 րոպո հպանցիկ քունը կօգնի լիցքաթափվել և հանգստանալ: Բայց դա պետք է լինի ցերեկային ժամերին, հակառակ ժամերին այն կարող է բացասական ազդեցություն ունենալ:



Տարածել...
 

Նմանատիպ նյութեր



loading...

Загрузка...

Նոր նյութեր


Միացեք մեզ YouTube-ում... 60հզ.+ բաժանորդ


Կատեգորիա: Օգտակար խորհուրդներ | Ավելացրեց: erkusov.com (24.04.18)
Դիտումներ: 267 | Տեգեր: 10, դեմ, միջոց, անքնության | - Վարկանիշ -: 0.0/0