Загрузка...
Ողջույն, Հյուր!
       Երեքշաբթի, 26.09.17  Русский  English  Français   Español   Türkçe   ქართული   فارسی

Գլխավոր էջ » Օգտակար և հաճելի » Օգտակար խորհուրդներ


10 հրաշք թեյ նրանց համար, ովքեր նիհարում են
 
 
Загрузка...


Ավելորդ քաշի դեմ պայքարելու համար կարևոր է ոչ միայն այն, թե ինչ եք դուք ուտում, այլ այն, թե ինչ եք դուք խմում: Ձեզ ենք ներկայացնում 10 հրաշք –թեյեր, որոնք կօգնեն ձեզ կառավարել ձեր ախորժակն ու ի վերջո հասնել սպասվելիք արդյունքի:


1. Կոճապղպեղի թեյ.

Կոճապղպեղը համարվում է համար առաջին մթերքը այն մարդկանց համար, ովքեր ցանկանում են նիհարել, քանի որ կոճապղպեղի արմատը պարունակում է եթերային յուղեր, որոնք արագացնում են նյութափոխանակությունն ու նպաստում է ճարպերի քայքայմանը: Իսկ կոճապղպեղի թեյն օգնում է նաև բթացնել ախորժակը: Պատրաստման համար հարկավոր է 1 հատ միջին մեծությամբ  մաքրած կոճապղպեղը կտրատել բարակ շերտերով, վրան ավելացնել եռացրած ջուր, 1 թեյի գդալ կիտրոնի հյութ ու մի փոքր մեղր: Թողել թրմվի 10-ից 15 րոպե ու այն արդեն պատրաստ է:

 

2. Մասալա թեյ.

Հնդկական այս  հիանալի ըմպելիքն օգնում է պայքարել ավելորդ կիլոգրամների դեմ: Կաթով թեյն առույգացնում է օրգանիզմն ու կարող եք հանգիստ առավոտյան սուրճը փոխարինել վերջինով: Այն նաև բարելավում է մարսողականությունը, իսկ առանց աղեստամոքսային տրակտի լավ աշխատանքի դժվար թե հնարավոր լինի նիհարել: Եվ ի վերջո, այն բարձրացնում է նաև իմունիտետը: Այն պատրաստվում է շատ պարզ. հարկավոր է մասալաի փոշին խառնել կաթի ու տաք ջրի հետ, ցանկության դեպքում կարող եք ավելացնել նաև համեմունքներ: Ըմպելիքը բավականին հագեցնող է, այնպես որ, եթե ցանկանում եք «լռեցնել» ախորժակը` կարող եք այն օգտագործել:

 

3. Մատչա թեյ.

Ճապոնական մատչա թեյը հանդիսանում է ամերիկացի դիետոլոգների սիրելի ըմպելիքը: Այն պարունակում է մեծ քանակությամբ օգտակար նյութեր ու վիտամիններ, որոնք օգնում են նվազեցնել արյան մեջ խոլեստերինի մակարդակն ու հանդիսանում են բնության մեջ ամենաուժեղ հակաօքսիդանմտներից մեկը: Այնպես որ այն կարող եք հանգիստ օգտագործել:

 

3. Կանաչ թեյ.

Կանաչ թեյը հանդիսանում է ճապոնուհիների դիետայի բաղկացուցիչ մասն ու հիմնական պատճառը, որի հետևանքով նրանք չեն գիրանում: Խնդիրը կայանում է նրանում, որ այն պարունկում է կատեխին, որն օգնում է քայքայել ճարպերը: Այն կարելի է օտագործել ողջ օրվա ընթացքում քանի որ օգնում օրգանիզմից դուրս բերել ավելորդ հեղուկն ու դրանով իսկ նպաստում է նիհարելուն:

 

5. Մասուրով թեյ.

Մասուրը պարունակում է բաղադրիչներ, որոնք օգնում են  բթացնել քաղցի զգացումը: Այն շատ օգտակար է խմել ուտելուց 30-ից 40 րոպե առաջ: Այն նաև պարունակում է վիտամին С, որն օգտակար է իմունային համակարգի համար ու օգնում է նվազեցնել արյան մեջ շաքարի մակարդակը:

 

6. Եղինջի տերևներով թեյ.

Եվս մեկ թեյ, որն օգնում է կառավարել ախորժակը: 1 ճաշի գդալ եղինջի տերևը հարկավոր է լցնել 1 բաժակ եռացած ջրի մեջ, թողնել թրմվի 1 ժամ, ապա քամել: Եղինջը պարունակում է մի շարք օգտակար նյութեր` երկաթ, ֆոսֆոր, մագնեզիում ու կալիում: Այն նաև շատ օգտակար է անոթների համար, այնպես որ կարող եք այն հանգիստ օգտագործել:


7. Արոսենու թեյ.

Այս թեյի պատրաստման համար անհրաժեշտ է մի բուռ արոսենու պտուղները խառնել մասուրի հետ: Հունցել հատապտուղները մինչև վերջիններս դառնան խյուս, ապա մեկ ճաշի գդալ ստացված խյուսից լցնել 0.5 լիտր եռացրած ջրի մեջ ու թողնել թրմվի: Օրական 3-ից 4 անգամ, սնունդ ընդունելու ընդմիջումների ընթացքում կարող եք խմել կես բաժակ պատրաստված թեյից: Այն ձեզ կօգնի կառավարել ախորժակն ու նվազեցնել սննդի ընդունման քանակը:


8. Մոշենու տերևներից թեյ.

Մոշենու տերևներից պատրաստված թեյը տարբերվում է մնացած թեյերից նրանով, որ այն հակացուցումներ չունի: Այն շատ օգտակար է գաստրիտի ու ստամոքսի խանգարումների դեպքում: 1 ճաշի գդալ  մոշի տերևները լցրեք եռացրած ջրի մեջ ու թողեք թրմվի 15-ից 20 րոպե: Այն լավ կլինի խմել օրական 2 անգամ` սոված փորին: Այն  կթուլացնի ձեր ախորժակն ու ոտելու ցանկությունը կնահանջի:

 

9. Խնձորով թեյ.

Տաք խնձորով թեյի օգտագործումից հետո ախորժակը բավականին փակվում է: Թեյի համար ցանկալի է ընտրել թթու խնձոր: Միջին մեծությամբ խնձորը հարկավոր է կտրատել բարակ շերտերով , վրան ավելացնել մի փոքր սովորական թեյ ու եռացրած ջուր:Այն կարող եք խմել օրական 2-ից 3 անգամ ուտելուց 1 ժամ առաջ:


10. Կարկադեով թեյ.

Կարկադեյով թեյը պարունակում է հատուկ բաղադրություն, այն իր թթվայունթյան շնորհիվ դանդաղեցնում է շաքարի նվազումը: Այն շատ օգտակար է ավելորդ կիլոգրամների կորստի հարցում: Կարկադեն  կարգավորում է աղեստանմոքսային տրակտի աշխատանքն ու մաքրում է օրգանիզմը:

 





Տարածել...


loading...

Նմանատիպ նյութեր
Այլ նյութեր ՆՈՒՅՆ ԹԵՄԱՅՈՎ՝ այստեղ,    
На русском,  English,  Français,   Español,   Türkçe,
  ქართული,   فارسی,

Միացեք մեզ YouTube-ում... 16հզ. բաժանորդ



Նոր նյութեր


«Եթե քո բոլոր օրերը նման են մեկը մյուսին, ուրեմն ապրել ես ԸՆԴԱՄԵՆԸ 1 օր» 
Եթե համաձայն ես, սեղմիր Հավանել   

 

Загрузка...
Загрузка...
Կատեգորիա: Օգտակար խորհուրդներ | Ավելացրեց: erkusov.com (22.11.16)
Դիտումներ: 4599 | Տեգեր: Են, նրանց, թեյ, հրաշք, ովքեր, ՀԱՄԱՐ, 10, նիհարում | - Վարկանիշ -: 0.0/0

Загрузка...