Загрузка...
Ողջույն, Հյուր!
       Երկուշաբթի, 19.02.18  Русский  English  Français   Español   Türkçe   ქართული   فارسی

Գլխավոր էջ » Օգտակար և հաճելի » Օգտակար խորհուրդներ


10 գիրք, որոնք պետք է կարդա յուրաքանչյուր կին
 
 


   

Երբեմն ճիշտ ժամանակին ընթերցած գիրքը կարող է փոխել մտածելակերպն ու կյանքի ընթացքը։ Wnews.am-ը ներկայացնում է տասը գիրք, որոնք մեծ ազդեցություն կարող են ունենալ կնոջ աշխարհայացքի ձեւավորման վրա։

1

Էրիխ Մարիա Ռեմարկ. «Փոխադարձ կյանք»

Սա կյանք է, երբ կորցնելու բան արդեն չկա։ Կլերֆը հիվանդանոցից տանում է մահացու հիվանդ Լիլիանին։ Իմանալով, որ նրան ապրելու կարճ ժամանակ է մնացել, նա երազում է իր կյանքի վերջին օրերն անցկացնել անսովոր ու վառ կերպով։ Պատմություն, որը տակնուվրա է անում մարդու ներաշխարհը, սովորեցնում գնահատել կյանքն ու չվախենալ մահից։

2

Յոհան Խարրիս. «Շոկոլադ»
Քաղցր սիրավեպ համեմված շոկոլադե բույրով։ Կարնավալը մոտեցնում է երկու հիասքանչ անծանոթուհիների։ Նրանք քաղաքում բացում են քաղցրեղենի խանութ եւ քաղաքացիների կյանքը հավետ փոխվում է։ Հիասքանչ գիրք այն մասին, որ յուրաքանչյուր կնոջ մեջ կա մի փոքր կախարդանք եւ կարեւորը կարողանալ այն ճիշտ օգտագործել։

3

Մարգարիտ Էտվուդ. «Ծառայի պատմությունը»
Մարգարետ Էտվուդը ողջ հմայքով ներկայացնում է դիվային նոր աշխարհը, որտեղ կանայք իրավունք չունեն սեփականության, աշխատանքի, սիրելու, կարդալու եւ գրելու։ Նրանք չեն կարող առավոտյան վազել, կազմակերպել երեկույթներ, նրանց արգելվում է երկրորդ անգամ ամուսնանալ։ Նրանց մնում է միայն ծառայի դեր տանել։ Այս վեպը ոչ մի ընթերցողի անտարբեր չի թողնի։

4

Նիկոլաս Սպարկս. «Լավագույնն իմ մեջ»
Այն թեթեւ ու լուսավոր է, այդ պատճառով էլ ընթերցումը պարզապես հաճույք է պատճառում։ Նրանում ամեն ինչ բնական է, իրական, այդ պատճառով էլ ցանկություն է առաջանում հավատալ, որ անգամ միստիկայի կաթիլը չի փչացնում այն։ Գրվածքի հիմքում է հիասքանչ սերը, ընդհարումը եւ այլն։

5

Աննա Ֆրանկ. «Փախուստ, օրագիրը նամակներում»
Աննա Ֆրանկը ծնվել է 1929 թվականին։ Նա մահացել է համակենտրոնացման ճամբարում, երբ 15 տարեկան էր։ Նրա օրագիրը, որը վարել է Ամստերդամում ընտանիքի հետ թաքնվելով, հայտնի է դարձել ողջ աշխարհին։ Նման գրքերն արժե անհապաղ ընթերցել, դրանք հիշեցնում են պատմության սարսափազդու էջերի մասին եւ սովորեցնում երբեք չհանձնվել։

6

Ջորջո Մոյես. «Մինչ քեզ հանդիպելը»
Լուն հասարակ աղջիկ է, ով ապրում է ձանձրալի, իրեն հարմարավետ կյանքով։ Վիլը հաջողակ գործարար է, էներգետիկ անձնավորություն։ Մի օր, սակայն, ամեն ինչ փոխվում է. Վիլը գամվում է հաշմանդամի սայլակին առանց ապրելու մի փոքր ցանկության, իսկ Լուն դառնում է նրա խնամակալը, հուզիչ պատմություն, որը սովորեցնում է, որ դժվարությունները հաղթահարելի են։

7

Վլադիմիր Նաբոլով. «Լոլիտա»
Գիրքը-սկանդալ, գիրք-անկեղծություն։ «Լոլիտա»-ն էմոցիաներ է առաջացնում։ Ոմանք նրանում տեսնում են շոկային պատմություն մեղքերի մասին, իսկ ոմանք էլ առաջին էջից սիրահարվում են նրան։

8

Ջոն Ֆաուզ. «Ֆրանսիացի լեյտենանտի սիրուհին»
Ամեն օր ծովի ափին կանգնում է սեւազգեստ կին, ով նայում է հորիզոնին։ Մի օր նրան նկատում է երիտասարդ տղամարդ, ով պատրաստվում է ամուսնանալ մեկ ուրիշ կնոջ հետ եւ ամեն բան խառնվում է իրար։ Կամուսնանա նա, թե կտրվի զգացմունքներին… Ինքներդ կարող եք որոշել։ Հեղինակը երկու տարբերակով է գրել, որպեսզի ցույց տա, որ ինքնասիրությունն անհատական ընտրություն է։

9

Էլիս Մանրո. «Կյանքից էլ թանկ»

Նոբելյան մրցանակակիր Էլիս Մանրոյի գլխավոր առանձնահակտությունն այն է, որ իր գրվածքներում պատահաբար կարող եք գտնել սեփական կյանքի պատմությունը, այնպիսին, ինչպսին կա։ Նրա հերոսների գոյությանը չհավատալն անհնար է։

10
Էլիզաբետ Հիլբերտ. «Ուտել, աղոթել, սիրել»
Այն հաջողակ կնոջ ինքնակենսագրական է, ով կորցրել է կյանքի հանդեպ համը եւ կրկին այն ձեռք բերել։ Նա յուրաքանչյուր ընթերցողի հիշեցնում է, թե ինչ է իրեն իրականում անհրաժեշտ, ինչի մասին է երազում. ազատություն, երջանկություն, ստանալ հաճույք եւ ապրել սեփական աշխարհում։

 



Տարածել...


Կատեգորիա: Օգտակար խորհուրդներ | Ավելացրեց: 03.03.16

loading...

Նմանատիպ նյութեր
Այլ նյութեր ՆՈՒՅՆ ԹԵՄԱՅՈՎ՝ այստեղ,    
На русском,  English,  Français,   Español,   Türkçe,
  ქართული,   فارسی,
Загрузка...

Միացեք մեզ YouTube-ում... 25հզ.+ բաժանորդ



Հետևեք մեր էջերին Ֆեյսբուքում

Նոր նյութեր


 

Загрузка...
Загрузка...
Կատեգորիա: Օգտակար խորհուրդներ | Ավելացրեց: erkusov.com (03.03.16)
Դիտումներ: 2682 | - Վարկանիշ -: 0.0/0

Загрузка...
Загрузка...
Загрузка...