RSS 

Загрузка...

Գլխավոր էջ » Օգտակար և հաճելի » Օգտակար խորհուրդներ

10 բան, որ խելացի մարդիկ չեն անում
 


 


   

Ինչ եք մտածում, երբ ինչ-որ մեկի մասին ասում են, որ նա խելացի է: Հավանաբար մտածում եք, որ նա ունի բարձր ինտելեկտ: Խելացի մարդիկ միշտ  կամ գրեթե միշտ լինում են հիմնականում  աշխատասեր և շնորհակալ: Իրենք իրենց պատկերացնում են որպես աշխարհի  մի փոքր մասնիկ և գիտակցում, որ կարող են մեծ ծրագրեր իրականացնել: Նրանք չեն անում հետևյալ քայլերը՝

Նրանք թույլ չեն տալիս, որ անցյալում թույլ տված սխալները խանգարեն իրենց ներկայում

Խելացի մարդիկ գիտեն, որ հաղթանակն առանց խոչընդոտների չի տրվում: Նրանք անցյալը թողնում են հենց անցյալում , գիտակցելով, որ  «ինչ եղել է ՝ եղել է»: Նրանք իրենց սխալները համարում են լավ հնարավորություն՝ աճելու և ավելի լավը լինելու համար:

Նրանք չեն կենտրոնանում բացասական բաների վրա

Խելացի մարդիկ գիտեն, որ իրենք իրենց մտքերի ենթակայության տակ են: Իրենց մտքերը նրանք կենտրոնացնում են միայն դրական երևույթների վրա: Նրանք գիտեն, որ կյանքը կարող է ավելի թեթև լինել, երբ  սկսեն օգտագործել իրենց երազելու, ստեղծագործելու և սիրելու  հնարավորությունը:

Նրանք չեն փախչում իրենց խնդիրներից

Բոլոր մարդիկ էլ  միշտ ունեն, ունեցել են և կունենան խնդիրներ: Խնդիրներ կարող են լինել աշխատավայրում, կարող են լինել ֆինանսական, ընտանեկան և առողջական: Խելացի մարդիկ այդ ամենն ընդունում են որպես մարտահրավեր և փնտրում այդ խնդիրների դիվանագիտական լուծումը: Յուրաքանչյուր խնդրի դեպքում նրանք մի լավ խորը շունչ են  քաշում  և  շարունակում կյանքը: Նրանք քաջություն ունեն դեմ գնալ ամեն տեսակ խնդիրների: Նրանք ունակ են յուրաքանչյուր խնդրի նայել որպես ավելի լավը լինելու հնարավորության:

Նրանց չի հուզում, թե իրենց մասին ինչ են մտածում մյուսները

Խելացի մարդիկ թույլ չեն տալիս, որ այլոց բացասական կարծիքները իրենց հետ պահեն լիարժեք երջանիկ լինելուց և հաջողություններից: Աշխարհը լիքն է ցինիկ, անտանելի մարդկանցով, բայց խելացիները նրանց, այսպես ասած, մի կողմ են դնում: Նրանք փորձում են շրջապատված լինել խելացի մարդկանցով, ովքեր իրենց հետ կիսում են արժեքները:  Այսպիսի ասացվածք կա ՝ «Եթե դու ամենախելացին ես այդ սենյակում,  նշանակում է սխալ տեղում ես»:

Նրանք ժամանակ չեն կորցնում

Խելացի մարդիկ անիմաստ չեն վատնում ժամանակը: Նրանք իրենց սովորությունները դարձնում են ավելի պրոդուկտիվ  և անում այնպես, որ դրանք իրականություն դառնան ավելի հեշտությամբ: Անիմաստ առաջադրանքներին ժամանակ չեն տրամադրում, միևնույն ժամանակ գիտակցում են, որ չի կարելի անընդհատ աշխատել: Ուղեղն էլ հանգստի կարիք ունի:

Նրանք չեն սպասում ակնթարթային հաճույքների

Խելացի մարդիկ հասկանում են, որ լավ իրադարձությունները տեղի են ունենում  բոլոր այն մարդկանց կյանքում, ովքեր գիտեն սպասել: Այսօր աշխարհն ապրում է այնպիսի ժամանակներ, երբ  լավ իրադարձությունները  լինում են ակնթարթային: Այլ խոսքով ասած  սպասում ենք, որ ամեն ինչ տրվի արագ և հեշտությամբ:

Նրանք չեն կենտրոնանում այնպիսի բաների վրա, որոնք անվերահսկելի են

Կան մարդիկ, ովքեր կարող են օրերով կենտրոնանալ այնպիսի երևույթների վրա, որոնք վերահսկելի չեն: Խելացի մարդիկ այդ ամենին հանգիստ են վերաբերվում և կենտրոնանում են այն բանի վրա, ինչը իրենց ձեռքում կարող վերահսկելի լինել: Նրանք գիտակցում են, որ  մտքի խաղաղությունը իմաստության մարգարիտ է և փորձում են առավելագույնս օգտագործել այդ, այսպես ասած, պարգևը:

Նրանք իրենց ժամանակը չեն կորցնում այնպիսի մարդկաց վրա, ովքեր կարող են խանգարել

Խելացի մարդիկ շրջապատում փնտրում են այլ խելացի մարդկանց: Նրանք ժամանակ են տրամադրում ընտանիքին, ընկերներին, ծանոթ մարդկանց, ովքեր կյանքի իմաստն ըմբռնում են այնպես, ինչպես իրենք:  Նրանք գիտակցում են, որ ժամանակը սահմանափակ է , գնահատում են այն և հեռու մնում բացասական մարդկանց ներկայությունցի: Այսպիսի մարդիկ իրենց ժամանակի մեծ մասն անցկացնում են պոզիտիվ, ինտելեկտուալ և կենսուրախ մարդկանց հետ:

Նրանք ինքնակոչ չեն

Երբեք չեք լսի, որ խելացի մարդն ասի՝ ես խելացի եմ:  Պատճառն այն է, որ խելացի մարդիկ ավելի զուսպ են լինում: Իրենք հպարտանում են իրենց զսպվածությամբ, չեն հպարտանում իրենց հաղթանակների և ձեռքբերումների համար:

Նրանք չեն մոռանում ասել «շնորհակալություն»

Շնորհակալություն հայտնեք: Սա շատ կարևոր է, իհարկե, եթե ուզում եք «խելացի» երևալ: Խելացի մարդիկ հավատում են իրենց ուժերին և գիտեն, որ մի հասարակ արարքով, օրինակ անծանոթ մարդուն ժպտալով կարելի է փոխել իրենց և ինչ-որ մեկի կյանքը:



Տարածել...
 

Նմանատիպ նյութեր



loading...

Загрузка...

Նոր նյութեր


Միացեք մեզ YouTube-ում... 60հզ.+ բաժանորդ


Կատեգորիա: Օգտակար խորհուրդներ | Ավելացրեց: erkusov.com (22.04.18)
Դիտումներ: 455 | Տեգեր: անում, բան, խելացի, որ, 10, չեն, մարդիկ | - Վարկանիշ -: 0.0/0