RSS 

Загрузка...

Գլխավոր էջ » Օգտակար և հաճելի » Հայտնիներ

«Շատ հաճախ եմ հայտնվում դեպրեսիայի մեջ». Էվա Խաչատրյանն անկեղծանում է
 


 


   life.tert.am

Հայտնի մարդիկ բնավորության ո՞ր գծերն են խնամքով թաքցնում հանրությունից, արդյոք ունեն անհայտ կողմեր, որոնք դժվար է կռահել` հետևելով նրանց բեմական գործունեությանը:  Tert.am Life-ի «Հայտնիների անհայտ կողմերը» խորագրում այս անգամ  ներկայացնում ենք դերասանուհի Էվա Խաչատրյանին:

Էվային շատերն ընկալում են որպես ինքնավստահ և ուժեղ մարդու, սակայն դերասանուհին անկեղծանում է, որ շատ հաճախ է հայտնվում դեպրեսիայի մեջ: Ասում՝ կարողանում է ինքնուրույն և որոշ ժամանակ անց դուրս գալ այդ հոգեվիճակից: Դերասանուհին կյանքում շարժվում է «լինել անկոտրուն» կարգախոսով և առաջիկայում պատարստվում է մարմնին դաջվածք անել հենց այդ գրությամբ:

-Ո՞րն է  Ձեր բնավորության ամենաբնութագրական գիծը։

-Շտապողականությունը, ներողամտությունն ու հիշաչար չլինելը:

-Ո՞րն եք համարում Ձեր ամենամեծ թերությունը, որը, հնարավորության դեպքում, կուզեիք շտկել կամ վերացնել։

-Կարծում եմ՝ հենց շտապողականությունը: Կուզեի ավելի շատ կշռադատել ինչ-որ քայլ անելուց առաջ: Ինչպես ժողովրդական խոսքն է ասում՝ յոթ չափիր , մեկ կտրիր: Շտապողականությունս դրսևորվում է ամեն տեղ, բացի մասնագիտական գործունեությանս տիրույթից: Հավանաբար, միայն դա կփոխեի, մնացած ամեն ինչից շատ գոհ եմ :):

-Իսկ ինչի՞ց եք շատ  վախենում և անհաղթահարելի  համարում ե՞ք այդ վախը։

-Վախենում եմ ծնողներիս կորստից: Ինքս մահից չեմ վախենում, բայց հարազատներիս կորստից չափից շատ վախենում եմ և դա անհաղթահարելի վախ է:

-Ի՞նչ հատկությամբ կուզեիք օժտված լինել։

-Կուզեի մաթեմատիկայից ֆանտաստիկ ուժեղ լինել, ինչն ինձ մոտ դպրոցական տարիներից այդքան էլ լավ չի եղել:

-Որևէ գերբնական կարողությամբ կուզեի՞ք օժտված լինել։

-Կուզեի մարդկանց մտքերը կարդալու կարողություն ունենալ:

-Ի՞նչն է Ձեզ ամենից շատ բարկացնում հասարակության, մարդկանց մեջ։

-Կեղծավորությունը և երկերեսանիությունը, որ կարող են մեկ վայրկյան ժպիտ պարգևել անմիջապես հետո թանձր ատելություն բաց թողնել:

-Հաճա՞խ եք մենակ մնալու հնարավորություն ունենում։ Ի՞նչի մասին եք մտածում, երբ  ինքներդ Ձեզ հետ մենակ եք մնում։

-Մենակ մնալու հնարավորություն, գրեթե, չեմ ունենում: Դա միայն վարելու ընթացքում է լինում՝ երբ մի տեղից մյուսն եմ գնում:  Այդ ընթացքում ստեղծագործում եմ , մտածում դերերիս մասին, կառուցում եմ օրս: Որոշումներս էլ, սովորաբար, մեքենայի մեջ՝ վարելու ըթնացքում եմ կայացնում: Մնացած դեպքերում ես մենակ մնալու հնարավորություն չունեմ. կա՛մ գործընկերներիս հետ թատրոնում եմ, կա՛մ նկարահանման հրապարակում, կա՛մ տանը հայրիկի ու մայրիկի հետ: Իրականում չեմ էլ սիրում մենակություն: Ես տեսակով շատ էքսցենտրիկ եմ ու շարժուն:  Գուցե դեպրեսիվ շրջաններում ունենամ առանձնանալու ցանկություն: Շատ հաճախ և բավականին խորն եմ հայտնվում դեպրեսիաների մեջ, բայց որ ասեմ շատ երկար եմ մնում այնտեղ, կստեմ: Կարողանում եմ ինքնուրույն, առանց որևէ մեկի միջամտության դուրս գալ այդ վիճակից: Պարզապես դրա համար պետք է որոշակի շրջան, որպեսզի հաղթահարես այդ խնդիրները, ցավը, որ քեզ հասցրել է դրան: Դա ընդամենը ժամանակի հարց է:

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում.


 





Տարածել...
 

Նմանատիպ նյութեր



loading...

Загрузка...

Նոր նյութեր


Միացեք մեզ YouTube-ում... 30հզ.+ բաժանորդ


Կատեգորիա: Հայտնիներ | Ավելացրեց: erkusov.com (10.08.18) | Հեղինակ: life.tert.am
Դիտումներ: 208 | Տեգեր: «Շատ, հայտնվում, մեջ»., Խաչատրյանն, դեպրեսիայի, Էվա, հաճախ, եմ, անկեղծանում | - Վարկանիշ -: 0.0/0