RSS 

Загрузка...

Գլխավոր էջ » Օգտակար և հաճելի » Հայտնիներ

Սերգեյ Դանիելյանը դիմում է նախագահին, վարչապետին՝ խնդրելով «կտցնելու, բլդուղ անելու» հնարավորություն տալ քաղաքացիներին
 


 


   mamul.am

Դերասան Սերգեյ Դանիելյանը (Յոժ) այսօրվա ասուլիսի ժամանակ հայտնել է, որ շահել է ԴԱՀԿ-ի դեմ գործն ու ներկայացրել դրա վերաբերյալ մանրամասներ. «30 հազար դրամ էր ԴԱՀԿ-ն ինձնից գողացել: Դիմել էի դատարան, քանի որ գիտեի՝ ճշմարտությունը կհաղթի ու այդպես էլ եղավ: Հիմա գողը ԴԱՀԿ պե՞տն է, թե՞ նրա աշխատակիցը, ես չգիտեմ: Եթե ԴԱՀԿ պետը կոմպետենտ չէ ու չգիտի, որ իր աշխատողը գող է, պետք է հանել գործից: Եթե գիտի ու կիսվում են, պետք է ոչ միայն գործից հանել, այլև նստեցնել: դա պետք է որոշեն պատկան մարմինները»: Շարունակելով թեման՝ դերասանը նաև առաջարկ է ներկայացրել ՀՀ իշխանությանը. «Լավ, ես հաղթեցի դատը, ԴԱՀԿ աշխատողն ասաց՝ կներեք, ղալաթ եմ արել ու վերջ: Բայց երբ ես եմ ուշացնում իմ մուծումները, վարկերը, հարկերը, սարսափելի պատժվում եմ: Ինչո՞ւ: Դրա համար խնդրում եմ մեր նախագահին, վարչապետին, գոնե կտցնելու, բլդուղ անելու հնարավորություն ունենանք, որ մենք էլ մեզ բարոյապես փարատված զգանք»,- ասել է Դանիելյանը:




Տարածել...
 

Նմանատիպ նյութեր



loading...

Загрузка...

Նոր նյութեր


Միացեք մեզ YouTube-ում... 30հզ.+ բաժանորդ


Կատեգորիա: Հայտնիներ | Ավելացրեց: erkusov.com (19.02.18) | Հեղինակ: mamul.am
Դիտումներ: 159 | Տեգեր: խնդրելով, բլդուղ, վարչապետին՝, Դանիելյանը, դիմում, «կտցնելու, հնարավորություն, անելու», նախագահին, Սերգեյ | - Վարկանիշ -: 0.0/0

_blanktext/javascript> |