Загрузка...
Ողջույն, Հյուր!
       Երեքշաբթի, 26.09.17  Русский  English  Français   Español   Türkçe   ქართული   فارسی

Գլխավոր էջ » Օգտակար և հաճելի » Հայտնիներ


Սեր առանց կանոնների. 7 բիսեքսուալ-աստղ
 
 
Загрузка...


Աստղերը հաճախ հանդես են գալիս միասեռական սիրո պաշտպանությամբ, իսկ նրանցից շատերը խոստովանում են, որ անգամ նման փորձ են ունեցել: 

Ջոննի Դեպպի սիրեցյալ Էմբեր Հարդը, թեև հանդիպում է դերասանի հետ, բայց նախկինում դեմ չի եղել ժամանակ անցկացնել աղջիկների հետ: Նա անգամ որոշ ժամանակով բաժանվել էր Դեպպից, որովհետև չէր կարողանում կողմնոշորվել, թե ում հետ է ավելի լավ` Ջոննիի, թե՞ մոդել Մարի դե Վիլպենի: Արդյունքում Ջոննին հաղթեց:


Օրինակելի մայր և սիրող կին Անջելինա Ջոլիին նախկինում բռնացրել են կանանց հետ հարաբերություններում: 2005 թվականին Ջոլին խոստովանել է, որ չի սիրում նիհար աղջիկներին. «Այն պահից, երբ սկսել եմ հանդիպել աղջիկների հետ, հասկացել եմ, որ այդքան էլ հաճելի չի գրկել փայտի կտորի»:


Մեգան Ֆոքսը հիմա սպասում է իր երկրորդ փոքրիկին, բայց մի քանի տարի առաջ հարցազրույցներից մեկի ժամանակ հայտարարել է. «Ես բիսեքսուալ եմ: Բայց միևնույն ժամանակ ես եսասեր եմ. երբեք չեմ հանդիպի բիսեքսուալ աղջկա հետ»:


Դրյու Բերիմորը գտել է իր երջանկությունը` հանձին ճարտարապետ Ուիլ Կոպերմանի, և սպասում է իր երկրորդ փոքրիկին, բայց նախկինում խոստովանել է իր սեռական կողմնորոշման մասին: «Ես հանդիպել եմ աղջիկների հետ, բայց լուրջ հարաբերություններ այդպես էլ չեմ կարողացել ստեղծել նրանց հետ»:


Այսօր Ֆերջին ամուսնացած է և օրինակելի մայր է, բայց դեռ վերջերս հայտարարում էր իր բիսեքսուալության մասին: Black Eyed Peas խմբի մեներգչուհին մի անգամ պատմել է, որ հարաբերություններ է ունեցել կանանց հետ, բայց դրանք երկար ու լուրջ չեն եղել:


Թեև Լեդի Գագան հանդիպում է տղամարդու հետ, բայց անկեղծ խոսում է իր նախասիրությունների մասին: «Ես սիրում եմ սեքսը, և ինձ համար կարևոր չէ, թե ինչ սեռի է իմ զուգընկերը: Ափսոս, որ ընկերներս դա չեն հասկանում»:


Լինդսի Լոհանի կենսակերպն, իհարկե, ենթադրում է միասեռական կապեր: Նա հայտարարում է, որ իրեն լավ է զգում ինչպես տղամարդու, այնպես էլ կնոջ հետ: «Եթե ես այսօր քնում եմ կնոջ հետ, դա չի նշանակում, որ վաղն ինձ լավ չեմ զգա տղամարդու կողքին»:
 


 



Տարածել...


loading...

Նմանատիպ նյութեր
Այլ նյութեր ՆՈՒՅՆ ԹԵՄԱՅՈՎ՝ այստեղ,    
На русском,  English,  Français,   Español,   Türkçe,
  ქართული,   فارسی,

Միացեք մեզ YouTube-ում... 16հզ. բաժանորդ



Նոր նյութեր


«Եթե քո բոլոր օրերը նման են մեկը մյուսին, ուրեմն ապրել ես ԸՆԴԱՄԵՆԸ 1 օր» 
Եթե համաձայն ես, սեղմիր Հավանել   

 

Загрузка...
Загрузка...
Կատեգորիա: Հայտնիներ | Ավելացրեց: erkusov.com (26.10.16) | Հեղինակ: Mari Love W
Դիտումներ: 634 | Տեգեր: սեր, բիսեքսուալ-աստղ, Առանց, կանոնների. | - Վարկանիշ -: 0.0/0

Загрузка...