Загрузка...
Ողջույն, Հյուր!
       Հինգշաբթի, 23.11.17  Русский  English  Français   Español   Türkçe   ქართული   فارسی

Գլխավոր էջ » Օգտակար և հաճելի » Հայտնիներ


Քըրք Քըրքորյանը Հայաստանի մեծահարուստների մասին
 
 


   

Պատմաբան Հայկ Կոնջորյանի զրույցը Քըրք. Քըրքորյանի հետ այժմ եզակի հնչեղություն ունի: Հատկապես այս հատվածը.

- Հայաստանում մեծահարուստներն ապրում են ավելի շքեղ կյանքով, քան բազմաթիվ ամերիկյան միլիարդատերեր:

Քըրք. Քըրքորյան.- Շքեղ կյանքով այժմ քչերին կզարմացնես: Հատկապես միլիարդատերերին: Շքեղությամբ փորձում են զարմացնել նրանք, ովքեր ուրիշ այլ բան չունեն զարմացնելու համար:

- Օրինակ, ինչո՞վ կարող են զարմացնել ժամանակակից միլիարդատերները:

Քըրք. Քըրքորյան. -Գաղափարով: Նորարարությամբ: Ներկայիս մեծահարուստները կարող են լինել հեղափոխականներ: Պարզապես պետք է գտնել համարձակ գաղափարներ և իրագործել դրանք:

- Իսկ հե՞շտ է գտնել այդպիսի գաղափարներ:

Քըրք. Քըրքորյան. -Այժմ աշխարհում ավելի շատ փող կա, քան գաղափար: Միլիարդավոր դոլարներ անգործության են մատնված բանկերի պահեստներում: Այդ պատճառով, մեծահարուստներն այսօր վիթխարի գումարներ են ներդնում կրթության և գիտության մեջ, որտեղից էլ ակնկալում են ստանալ նոր գաղափարներ: Սա փոխադարձ օգուտ է և հարուստների, և պետության, և հասարակության համար: -

Բայց ոչ բոլոր հարուստներն են այդպես առաջնորդվում:

Քըրք. Քըրքորյան. -Դրանում է տարբերությունը` հարուստների և շատ փող ունեցող աղքատների միջև:

Հասմիկ Բաբաջանյան

Նյութի աղբյուրը ` hraparak.am



Տարածել...


Կատեգորիա: Հայտնիներ | Ավելացրեց: 16.11.16

loading...

Նմանատիպ նյութեր
Այլ նյութեր ՆՈՒՅՆ ԹԵՄԱՅՈՎ՝ այստեղ,    
На русском,  English,  Français,   Español,   Türkçe,
  ქართული,   فارسی,
Загрузка...

Միացեք մեզ YouTube-ում... 21հզ.+ բաժանորդ



Նոր նյութեր


«Եթե քո բոլոր օրերը նման են մեկը մյուսին, ուրեմն ապրել ես ԸՆԴԱՄԵՆԸ 1 օր» 
Եթե համաձայն ես, սեղմիր Հավանել   

 

Загрузка...
Загрузка...
Կատեգորիա: Հայտնիներ | Ավելացրեց: erkusov.com (16.11.16)
Դիտումներ: 2401 | Տեգեր: մեծահարուստների, մասին, ՀԱՅԱՍՏԱՆԻ, Քըրքորյանը, Քըրք | - Վարկանիշ -: 0.0/0

Загрузка...
Загрузка...
Загрузка...