Загрузка...
Ողջույն, Հյուր!
       Հինգշաբթի, 21.09.17  Русский  English  Français   Español   Türkçe   ქართული   فارسی

Գլխավոր էջ » Օգտակար և հաճելի » Հայտնիներ


Հետևիցս գոռաց՝ փոշմանելու ես, ասացի՝ դու էլ, ու գնացի. Քրիստինե Պեպելյան
 
 
Загрузка...


ԲլոգՆյուզ.am-ն իր նոր շարքի շրջանակներում անդրադարձել է Քրիստինե Պեպելյանի «Հրաժեշտ» երգին, որը մեկ օրում հիթ դարձավ, իսկ երգչուհուն բերեց ճանաչում ու համաժողովրդական սեր: Երգի հեղինակների, նրա պատմության ու անցած ճանապարհի մասին զրուցելու առաջարկը Քրիստինեն սիրով է ընդունել և պատմել այնպիսի մանրամասներ, որոնց մասին երբեք առիթ չի եղել խոսելու.
 

«Շատ ճիշտ երգ եք ընտրել, այն իսկապես իմ ստարտն էր որպես մեներգչուհի, որովհետև հենց այս երգն էր, որ գրվել էր հատուկ ինձ համար: Մոտ 20 տարի առաջ Մարինե Գյուլումյանը իրենց տանը ցույց տվեց ինձ երգը, և ես այն շատ հավանեցի, որովհետև հասկացա, որ այն իմ երգն է: Շատ ուրախ էի, որ վերջապես կունենամ իմ առաջին երգը, որովհետև մինչ այդ ես աշխատում էի Երգի պետական թատրոնում, բայց հատուկ ինձ համար գրված երգեր չկային: Ես երգում էի այն ռեպերտուարը, որը կար թատրոնում, այսինքն՝ այն երգերը, որոնք մի քանի արտիստներ երգում էին տարբեր համերգների ժամանակ: Եվ այդ առումով այս երգը շատ մեծ ձեռքբերում էր ինձ համար: Ես չսխալվեցի, երգն իր գործը իրոք արեց։ Մարդիկ սիրեցին այն միանգամից: Ես անգամ հիշում եմ, որ մարդիկ դեռ դեմքով ինձ չէին ճանաչում, բայց երգն արդեն գիտեին»:



Երգի հետ կապված՝ Քրիստինեն մի պատմություն է հիշել, որն ասես գեղարվեստական ֆիլմի տեսարան լինի.

«Մի դեպք եղավ Բարեկամության անցումում. ձայնագրման կետեր կային, ձայներիզներ էին վաճառում այն ժամանակ: Իմ երգն էր հնչում շատ բարձր: Ես լսում էի և շատ ուրախ էի, բայց մարդիկ ինձ չէին ճանաչում: Չդիմացա, մոտեցա աշխատողին ու հարցրի. «Իսկ ո՞վ է երգում այս երգը»։ «Չգիտեմ անունը, բայց կարծեմ՝ Քրիստինե, մի տեսակ էլ  ազգանուն ունի)))»: Ես, իհարկե, ոչինչ չասացի, ու նա առաջարկեց ինձ գնել այդ ձայներիզը. «Շատ լավ երգա, առաջինն եմ դրել կասետիս մեջ, որովհետև կասետս էս երգնա ծախում»: Ես իհարկե հրաժարվեցի, իսկ նա իմ հետևից գոռաց՝ փոշմանելու ես: Ասացի՝ դու էլ, ու գնացի:



Պարզվում է՝ երգչուհին երգը ձայնագրելու և գործիքավորելու համար անհրաժեշտ գումարը պարտքով էր վերցրել:  Գումարները, որոնց մասին նշում է Քրիստինեն, հիմա կարող են ծիծաղելի թվալ, իսկ այն տարիներին դա իսկապես լուրջ գումար էր. «Շատ դժվար եմ ստեղծել այս երգը: Գործիքավորումն Արամ Ավագյանինն է, որի համար 50 դոլար վճարեցի, ձայնագրության համար վճարեցի 47 դոլար, իսկ այդ 100 դոլարը պարտքով էի վերցրել: Տեսահոլովակը երգից շատ ավելի ուշ եղավ, երբ երգն արդեն իր անելիքն արել էր, որովհետև երբ ես ձայնագրված երգը տվեցի ռադիոներին, հաջորդ օրը արթնացել էի արդեն ճանաչված»:

Ամբողջական նյութը՝ սկզբնաղբյուր կայքում


 







Տարածել...


loading...

Նմանատիպ նյութեր
Այլ նյութեր ՆՈՒՅՆ ԹԵՄԱՅՈՎ՝ այստեղ,    
На русском,  English,  Français,   Español,   Türkçe,
  ქართული,   فارسی,

Միացեք մեզ YouTube-ում... 15հզ. բաժանորդ



Նոր նյութեր


«Եթե քո բոլոր օրերը նման են մեկը մյուսին, ուրեմն ապրել ես ԸՆԴԱՄԵՆԸ 1 օր» 
Եթե համաձայն ես, սեղմիր Հավանել   

 

Загрузка...
Загрузка...
Կատեգորիա: Հայտնիներ | Ավելացրեց: erkusov.com (24.07.17)
Դիտումներ: 19398 | Տեգեր: Քրիստինե, Ես, գոռաց՝, գնացի., Ու, Հետևիցս, Դու, փոշմանելու, ասացի՝, էլ | - Վարկանիշ -: 0.0/0

Загрузка...