Загрузка...

Գլխավոր էջ » Օգտակար և հաճելի » Հայտնիներ

«Նպատակասլաց ու համառ եմ». Մերի Երեմյանը՝ «Էլենի օրագրում» հայտնվելու, դերասան ընկերներ չունենալու և անձնականը փակ պահելու մասին
 

 


   life.tert.am

Երջանկությունը ֆիզիկական, մտավոր ու հոգևոր ներդաշնակության մեջ է. այս կարծիքին է երիտասարդ դերասանուհի Մերի Երեմյանը, ում բաժին է հասել մարմնավորել ոչ այնքան երջանիկ կյանք ունեցող կնոջ կերպար: Մասնագիտությամբ տնտեսագետ Մերին հեռուստատեսությունում հայտնվել է դեռ 3 տարի առաջ, բայց հեռուստադիտողներին առավել հայտնի դարձավ «Էլենի օրագիրը» հեռուստասերիալից, որտեղ մարմնավորում է Սոնային:

Հաղորդավարական գործը դերասանի աշխատանքով ընդհատած Մերին ասում է՝ հեռուստատեսային աշխարհն իրեն միշտ է գրավել: Թե ինչպես նա հայտնվեց իր համար գրավիչ աշխարհում, Tert.am Life-ը պարզել է երիտասարդ դերասանուհուց` նրա հետ զրուցելով ինչպես աշխատանքի, այնպես էլ հետաքրքրությունների, ընկերների, առօրյայի մասին:

«21TV»-ում Մերին մոտ երկու տարի ներկայացել է որպես հաղորդավարուհի՝ անցնելով  մասնագիտական դասընթացներ. «Միշտ ցանկացել եմ հաղորդավարուհի դառնալ։ Չնայած այնպես ստացվեց, որ ընդունվեցի Տնտեսագիտական համալսարան, դա, փաստորեն, չխանգարեց ինձ իրագործել ցանկությունս։ Քասթինգի միջոցով ինձ ընտրեցին որպես երաժշտական հաղորդումների հաղորդավարուհի»:

Մերին երկար ժամանակ աշխատել է նաև իր մասնագիտությամբ՝ հաշվապահական գրասենյակում: Նա նշեց, որ սերիալներում նկարահանվելու շատ առաջարկներ է ստացել, սակայն մերժել է, քանի որ մտավախություններ ուներ, օրինակ, դերասնաական կրթություն չունենալու հետ կապված:  

««Էլենի օրագրում» նկարահանվելու առաջարկն ընդունեցի նախ այն պատճառով, որ սցենարն ինձ դուր եկավ։ Բացի այդ, ուզում էի աշխատել այդ թիմի հետ: Փաստորեն, չսխալվեցի, որովհետև շատ լավ թիմ է: Իհարկե, մտավախություններ շատ են եղել, հատկապես, որ իմ կերպարն ունի խորը կենսագրություն, դա ներկայացնելը բարդ է: Չգիտեմ, որքանո՞վ  է ինձ մոտ ստացվում, բայց կարծում եմ՝ կերպարս սիրվել է հեռուստադիտողի կողմից: Այդ հարցում ինձ շատ է օգնել սերիալի թիմը, հատկապես` ռեժիսորի խորհուրդները: Ես նաև դերասանի վարպետության ու բեմական խոսքի մասնավոր դասընթացներ եմ անցել Թատերական ինստիտուտի դասախոսներից մեկի մոտ: Փորձում եմ անընդհատ սովորել, քանի որ սովորելու շատ բան կա»,-ասաց նա:

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում.



Տարածել...
 

Կատեգորիա: Հայտնիներ | Ավելացրեց: 12.06.18 | Հեղինակ: life.tert.am

loading...

Նմանատիպ նյութեր

Այլ նյութեր ՆՈՒՅՆ ԹԵՄԱՅՈՎ՝
այստեղ,    
На русском,  English,  Français,   Español,   Türkçe,
  ქართული,   فارسی,

Միացեք մեզ YouTube-ում... 30հզ.+ բաժանորդ



Նոր նյութեր

 

Загрузка...
Загрузка...
Կատեգորիա: Հայտնիներ | Ավելացրեց: erkusov.com (12.06.18) | Հեղինակ: life.tert.am
Դիտումներ: 455 | Տեգեր: Երեմյանը՝, համառ, օրագրում», հայտնվելու, դերասան, եմ»., Մերի, «Էլենի, Ու, «Նպատակասլաց | - Վարկանիշ -: 0.0/0

Загрузка...
Загрузка...