RSS 

Загрузка...

Գլխավոր էջ » Օգտակար և հաճելի » Հայտնիներ

«Նիկոլն ինձ սիրահարվեց առաջին հայացքից, իսկ ես՝ փոքր-ինչ ուշ». Աննա Հակոբյանի հարցազրույցը Eg.ru-ին
 


 


   Աղբյուրը:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կինը՝ Աննա Հակոբյանը, հարցազրույց է տվել Eg.ru-ին, որում պատմել է իր ընտանիքի, աշխատանքի և նոր քաղաքական ու հասարակական պարտականությունների մասին:

«Աննա Հակոբյանը հաշված շաբաթների ընթացքում ընդդիմադիրի, քաղբանտարկյալի և լրագրողի կնոջից վերածվեց պետության առաջին դեմքի կնոջ: Ո՞վ է նա: Ինչպե՞ս է հաղթահարում իր նոր պարտականությունները: Ի՞նչ գիտենք մենք նրա մասին: Նա շուտով կկանգնի Մելանյա Թրամփի, Բրիջիտ Մակրոնի և Անգելա Մերկելի կողքին»,- գրում է ռուսական կայքը:

«Հայաստանում շատերը գիտեն մեր ծանոթության և սիրո պատմության մասին: Ռուս ընթերցողի համար ևս կպատմեմ: Մենք ծանոթացել ենք դեռևս ուսանողական տարիներին, երբ Նիկոլը սովորում էր Երևանի պետական համալսարանի ժուռնալիստիկայի ֆակուլտետի հինգերորդ կուրսում, իսկ ես նոր էի ընդունվում այդ ֆակուլտետ: Իմ հետ ծանոթության ժամանակ՝ 1995-ին, նա արդեն կայացած լրագրող էր: Նա համագործակցում էր ընդդիմադիր մի շարք թերթերի հետ: Եվ զարմանալի չէր, նրան վերջին կուրսում հեռացրեցին համալսարանից իր քաղաքական հայացքների պատճառով: Երբ ես առաջին անգամ մտա լսարան, միանգամից լսեցի այդ անունը՝ Նիկոլ Փաշինյան: Նրա մասին խոսում էին բոլորը՝ դասախոսները, դեկանը, ուսանողները, նրանով հիանում էին, նա ֆակուլտետի հպարտությունն էր: Իսկ հետո ես՝ առաջին կուրսի ուսանողս, հանձնարարություն ստացա՝ գրել հոդված թերթում, այն նույն թերթում, որտեղ աշխատում էր Նիկոլը: Ես գրեցի և տարա խմբագրություն, և հենց այնտեղ էլ ծանոթացանք: Նիկոլն ինձ սիրահարվեց առաջին հայացքից, իսկ ես՝ փոքր-ինչ ուշ»,- պատմել է ՀՀ վարչապետի կինը:

«Ես պատրաստ էի նրա հետ ցանկացած փորձության: Դրանք ծանր ժամանակներ էին: Չեմ սիրում հիշել անցյալը, պատմել դրա մասին»,- հավելել է Աննան:

Կայքը նշում է, որ ապագա կնոջ հետ ծանոթությունից առաջ և հետո Նիկոլ Փաշինյանն ակտիվ համագործակցել է որպես քաղաքական լրագրող հայաստանյան ընդդիմադիր լրատվամիջոցների հետ՝ պատմելով Նիկոլ Փաշինյանի կողմից 1998թ. «Օրագիր» թերթի հիմնադրման մասին: Եվ հենց այդ ժամանակ ծնվեց նրանց առաջնեկը՝ Մարիամը: Մեկ տարի անց թերթը փակեցին, սակայն դրան փոխարինեց «Հայկական ժամանակ» թերթը, որտեղ ամուսինները միասին էին աշխատում. Նիկոլը գլխավոր խմբագիրն էր, իսկ Աննան՝ լրագրող: Իսկ 2000թ. ծնվեց նրանց որդին՝ Աշոտը: Երբ երեխաները 5 և 4 տարեկան էին, 2004թ. նրանց հոր վրա մահափորձ կատարեցին. անհայտ անձինք խմբագրության շենքի առջև պայթեցրեցին Փաշինյանի մեքենան: Դատավարություններից հետո Փաշինյանը ստիպված էր 25 հազար դոլար վճարել, սակայն այդ ժամանակ քչերը նման գումար ունեին, և Փաշինյանի մոտ ևս չկար, այդ իսկ պատճառով նա տուգանքը չվճարեց:

2006թ. նրան փորձում էին ձերբակալել, սակայն նա թաքնվեց: Այդ տարի Աննան աղջիկ ունեցավ, աշխատում էր «Հայկական ժամանակ» թերում, դաստիարակում էր արդեն 3 երեխաների:

2009թ. Նիկոլը կամավոր հանձնվեց իշխանություններին և 7 տարով ազատազրկվեց Երևանում զանգվածային անկարգություններ կազմակերպելու համար: Սակայն բանտում անցկացրեց նախատեսվածից քիչ. 2011թ. նա համաներմամբ ազատ արձակվեց: Ամենափոքր աղջիկը ծնվեց 4 տարի անց, այդ ժամանակ Փաշինյանը ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր էր և պայքարում էր համակարգի դեմ արդեն խորհրդարանի ամբիոնից:

«Նիկոլն ինձ սիրահարվեց առաջին հայացքից, իսկ ես՝ փոքր-ինչ ուշ»

Ընդդիմադիր լրագրողը դարձավ ընդդիմադիր քաղաքական գործիչ, իսկ պայքարի գագաթնակետը 2018թ. գարունն էր:

2018թ. մարտի 31-ին Փաշինյանը սկսեց «Իմ քայլը» նախաձեռնությունը, որի նպատակն էր Սերժ Սարգսյանի իշխանության տապալումը: Եվ հենց այդպես սկսվեց «թավշյա հեղափոխությունը»:

«Նիկոլն ինձ սիրահարվեց առաջին հայացքից, իսկ ես՝ փոքր-ինչ ուշ»

Աննան պատմել է նաև իր երազանքների մասին:

«Շատ եմ սիրում հայկական գյուղերը: Սիրում եմ Արցախը: Սիրում եմ Ստեփանակերտ, Շուշի քաղաքները, Գանձասարի վանքը: Սակայն մանկուց երազել եմ ճանապարհորդել Աֆրիկայով:

«Նիկոլն ինձ սիրահարվեց առաջին հայացքից, իսկ ես՝ փոքր-ինչ ուշ»

Այժմ նախընտրում եմ հանգիստը Հայաստանում, մեր ընտանիքը մեծ է, և մեր փոքր աղջկա հետ դժվար կլինի ճանապարհորդել»:

«Նիկոլն ինձ սիրահարվեց առաջին հայացքից, իսկ ես՝ փոքր-ինչ ուշ»

«Այսօր ես հետաքրքիր կյանք եմ վարում, ուսումնասիրում եմ կյանքն այլ կողմից, նոր գաղափարներ եմ փնտրում, սակայն, ինչպես և նախկինում, մարդկանց մեջ կարևորում եմ ազնվությունը, ազատությունը, բարությունն ու արդարությունը»,- եզրափակել է ՀՀ վարչապետի կինը:



Տարածել...
 

Նմանատիպ նյութեր



loading...

Загрузка...

Նոր նյութեր


Միացեք մեզ YouTube-ում... 60հզ.+ բաժանորդ


Կատեգորիա: Հայտնիներ | Ավելացրեց: erkusov.com (25.07.18) | Հեղինակ: Աղբյուրը:
Դիտումներ: 472 | Տեգեր: Փոքր-ինչ, Ես՝, Ինձ, սիրահարվեց, հայացքից, Աննա, առաջին, Իսկ, «Նիկոլն, ուշ». | - Վարկանիշ -: 0.0/0
Загрузка...