Загрузка...

Գլխավոր էջ » Օգտակար և հաճելի » Հայտնիներ

Նարեկ Սարգսյանը միշտ էլ ճոխ նվերների սիրահար է եղել (լուսանկարներ)
 


 


   Հակոբ Կարապետյան

Ֆեյսբուքի օգտատեր Հակոբ Կարապետյանը իր էջում գրել է.

«Հիշում ե՞ք էս լուսանկարը: 2012-ի ապրիլի 24-ին (!) Հյուսիսային պողոտայում էին նկարել: Նարեկ Ա. Սարգսյանը ընկերուհուն (երեւի՝ հիմիկվա կնոջը կամ էն Մերսեդես GLE-ի երջանիկ տիրուհուն), էս ձեւով նվեր էր արել ծննդյան օրվա կապակցությամբ:

Ու էդ օրերին, երբ նոր-նոր ծլարձակող ֆեյսբուքահայությունը խեռահառաչ ստատուսներ էր գրում, թե՝ «ո՞նց արա, աղքատ երկրում սենց ցուցադրական շվայտություն ո՞նց կարելի ա թույլ տալ, էն էլ՝ ապրիլի 24-ին, էն էլ՝ երկրի ղեկավարի ազգականը», օրվա սերժանտական անձնակազմը պատասխանում էր, թե՝ «լաավ էլի, ժողովուրդ, ուրիշ բան չունե՞ք՝ մարդու անձնական կյանքն եք քչփորում»:

Հիմի էդ պաշտոնաթող կրտսեր հրամանատարությունը հախուռն վայրիվերումների մեջ ա՝ մի մասը երդվյալ պոստ-հեղափոխական ա դարձել, մի մասը դեռ կամուկացի մեջ ա: Մի փոքր խումբն ա, որ դեռ անվերապահորեն մնացել ա իր դիրքերում: Ու ի դեպ, հենց էդ պուճուրիկ խումբ մարդիկ են, որ իրանց՝ թեկուզ նյարդայնացնող սկզբունքայնությամբ հարգանք են ներշնչում»:

Հիշեցնենք, որ երեկ ԱԱԾ-ն հաղորդագրությnւն էր տարածել, ըստ որի՝ Նարեկ Սարգսյանը շքեղ մեքենա է նվիրել ընկերուհուն:





Տարածել...
 

Կատեգորիա: Հայտնիներ | Ավելացրեց: 10.07.18 | Հեղինակ: Հակոբ Կարապետյան

loading...

Նմանատիպ նյութեր

Այլ նյութեր ՆՈՒՅՆ ԹԵՄԱՅՈՎ՝
այստեղ,    
На русском,  English,  Français,   Español,   Türkçe,
  ქართული,   فارسی,

Միացեք մեզ YouTube-ում... 30հզ.+ բաժանորդ



Նոր նյութեր

 

Загрузка...
Загрузка...
Կատեգորիա: Հայտնիներ | Ավելացրեց: erkusov.com (10.07.18) | Հեղինակ: Հակոբ Կարապետյան
Դիտումներ: 2123 | Տեգեր: էլ, Սարգսյանը, (լուսանկարներ), սիրահար, Նարեկ, ճոխ, նվերների, եղել, միշտ | - Վարկանիշ -: 0.0/0

Загрузка...
Загрузка...