Загрузка...
Ողջույն, Հյուր!
       Չորեքշաբթի, 25.04.18  Русский  English  Français   Español   Türkçe   ქართული   فارسی

Գլխավոր էջ » Օգտակար և հաճելի » Հայտնիներ


Նանան ամուսնանում է․ Ո՞վ է նրա հարուստ փեսացուն․ պարզաբանում է Նանայի մենեջերը
 
 


   socialmedia.am

Վերջին մեկ ամսվա ընթացքում հայկական շոուբիսնեսի ամենաքննարվող դեմքերից մեկը երգչուհի Նանան է: Պատճառը նրա հարսանյաց զգեստով նոր ֆոտոշարքն էր, ինչը խոսակցությունների մեծ ալիք բարձրացրեց: Երգչուհին էլ, օգտվելով առիթից, ոչ մի մեկնաբանություն չտվեց երկար ժամանակ մնալով քննարկումների կիզակետում:

Esem.am-ի հետ զրույցում Նանայի մենեջերը` Պողոս Ամիրխանյանը, պարզաբանեց երգչուհու անվան շուրջ տարածված խոսակցությունները: «Իրականում Նանան չի ամուսնացել: Հարսի զգեստով լուսանկարներն էլ ոչ թե իր հարսանիքի ժամանակ են արվել, այլ ամսագրերից մեկի համար, որի հերթական համարի շապիկին նա էր,- ասաց Պողոսը` հավելելով, որ երգչուհին դեռ չի մտածում ամուսնության մասին, քանի որ ծանրաբեռնված է ստեղծագործական աշխատանքներով:

– Առաջիկայում նոր երգերի ձայնագրություններով, արտերկրում մենահամերգներով ու հավաքական համերգներով է զբաղված: Ցանկություն ունենք նաև նոր տեսահոլովակ ներկայացնել, որը ժամանակի սղության պատճառով չենք կարողանում իրականացնել»:

Նանայի հարսանիքի մասին նյութերի մեկնաբանությունների հատվածում ծավալվել էր խոսակցություն, ըստ որի, Նանան նախկինում ամուսնացած է եղել և երեխա ունի: Այս մասին ևս խոսեցինք Պողոսի հետ, ով ծիծաղելով ասաց. «Երևի կա մեկը, ով Նանայից լավ գիտի նրա ապրած կյանքը: Նման բամբասանքները չեն համապատասխանում իրականությանը. Նանան երբևէ ոչ ամուսնացած է եղել, ոչ էլ երեխա ունի»:

Թեև երգչուհու մենեջերը փորձեց հերքել այն փաստը, որ այժմ երգչուհու սիրտը զբաղված է, վերջինս իր հարցազրույցներից մեկի ժամանակ նշել է. «Անձնական կյանքումս ամեն բան կարգին է. առաջ Աստված, շուտով կամուսնանամ»:



Տարածել...
 

Կատեգորիա: Հայտնիներ | Ավելացրեց: 20.03.18 | Հեղինակ: socialmedia.am

loading...

Նմանատիպ նյութեր

Այլ նյութեր ՆՈՒՅՆ ԹԵՄԱՅՈՎ՝
այստեղ,    
На русском,  English,  Français,   Español,   Türkçe,
  ქართული,   فارسی,

Միացեք մեզ YouTube-ում... 25հզ.+ բաժանորդ



Նոր նյութեր

 

Загрузка...
Загрузка...
Կատեգորիա: Հայտնիներ | Ավելացրեց: erkusov.com (20.03.18) | Հեղինակ: socialmedia.am
Դիտումներ: 454 | Տեգեր: Ո՞վ, պարզաբանում, Նանան, ամուսնանում, է․, մենեջերը, Նանայի, հարուստ, փեսացուն․, նրա | - Վարկանիշ -: 0.0/0

Загрузка...
Загрузка...
Загрузка...