/Հայտնիներ - Մեսսիի ավտոտնակը. «Ferrari»-ից մինչև «Toyota Prius» sport.times.am" />

Загрузка...
Ողջույն, Հյուր!
       Երեքշաբթի, 24.10.17  Русский  English  Français   Español   Türkçe   ქართული   فارسی

Գլխավոր էջ » Օգտակար և հաճելի » Հայտնիներ


Մեսսիի ավտոտնակը. «Ferrari»-ից մինչև «Toyota Prius»
 
 
Загрузка...


 

Վերջերս իսպանական «AS» պարբերականը գրել էր, որ «Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսիին աշխարհի ամենաթանկ «Ferrari»-ի տերն է դարձել:

Տեղեկատվության համաձայն, 1957 թվականի «Ferrari 335 S Spider Scaglietti»-ի աճուրդի ժամանակ Մեսսին 32 մլն եվրո է առաջարկել, իսկ աճուրդում արգենտինացու գլխավոր մրցակիցը եղել է «Ռեալի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն: Թեման քննարկվեց-քննարկվեց, իսկ հետո Մեսսին հերքեց՝ «Instagram»-ում հրապարակելով ստորև ներկայացված լուսանկարը և գրելով. «Նոր մեքենան, որը, ինչպես ասում են, գնել եմ»:

timthumb (1)

Առանց «Ferrari 335 S Spider Scaglietti»-ի էլ Լիոնել Մեսսիի ավտոտնակը բավականին շքեղ տեսք ունի:

423 ձիաուժ հզորությամբ 5-լիտրանոց մթնոլորտային V8 շարժիչով «Lexus»-ը Մեսսին վաղուց է գնել: Երբ հարձակվողը գնեց մեքենան, դրա արժեքը սկսում էր 75.000 դոլարից: Մանրուքներ են Լեոյի համար…

«Ferrari F430 Spider»

Այսպիսի «Ferrari»-ի համար անհրաժեշտ էր 190.000 դոլար վճարել, բայց Մեսսին որոշ ֆունկցիաներ է ավելացրել: Դրանցից մեկը հատուկ մոխրագույն հազվագյուտ ներկն էր, որ քառորդ միլիոնով ավելացրել է մեքենայի գինը: Այս շքեղության առավելագույն արագությունը 315 կմ/ժամ է:

«Maserati Granturismo MC Stradale»

Գնման պահին մեքենան կրում էր «Ամենաարագընթաց Maserati» անունը: 4.7 լիտրանոց V8 շարժիչ, 450 ձիաուժ… Մամուլում շրջանառվող լուրերի համաձայն, Մեսսին մեքենան 4 տարի վարելուց հետո վերջերս իր մտերիմ ընկերոջն է նվիրել, քանի որ կինը՝ Անտոնելա Ռոկուցոն անհանգստանում էր՝ Լեոն, արագությունը չարաշահելով, կվնասի իրեն: Մնում է որոշել՝ հավատա՞լ, թե՞ ոչ:

«Dodge Charger SRT8»

Դասական վառ կարմիր «ամերիկացի»: Մեծ շարժիչ, 470 ձիաուժ հզորություն, գայթակղիչ արժեք` 80.000 դոլար:

«Audi Q7»

Սպիտակ արտաճանապարհային «Audi», որով Մեսսին երթևեկում է կնոջ՝ Անտոնելայի, որդիների՝ Տյագոյի և Մատեոյի հետ: Ընտանեկան մեծ մեքենա, իսկ սպիտակ գույնը հարձակվողին պաշտպանում է իսպանական կիզիչ արևից:

«Audi R8»

«Audi»-ի ևս մեկ ներկայացուցիչ Մեսսիի ավտոտնակում: Արգենտինացին այս մակնիշի 3 մեքենա ունի: Պետք չէ զարմանալ, քանի որ գերմանական ապրանքանիշը վաղուց հովանավորում է «Բարսելոնան»: R8, կամ ինչպես հաճախ ասում են ««Lamborghini»` աղքատների համար»: Այն 550 ձիաուժ ունի, կարող է 100 կմ/ժամ արագություն զարգացնել առավելագույնը 4 վայրկյանում: Գինը՝ մոտ 200.000 դոլար:

 

«Audi R8 GT»

«Audi R8»-ի մոդիֆիկացված տեսակը GT հավելմամբ: Առավելագույն արագությունը նույնն է, բայց այն կարող է զարգանալ 3.6 վայրկյանում:

«Mini Cooper S cabriolet»

Մեսսիի ավտոտնակի առաջին մեքենաներից մեկը: Անգլիական դասական փոքրիկ մեքենան «Բարսելոնայի» հարձակվողի ավտոտնակում իր հարմարավետության շնորհիվ հայտնվեց: Չնայած համեստ չափսերին` այն կարողանում է 220 կմ/ժամ արագություն զարգացնել: Բարսելոնայի լեփ-լեցուն փողոցներում մեքենայի չափսերն ու մանևրելու ունակությունը թույլ են տալիս խցանումների մեջ հազվադեպ հայտնվել, իսկ բաց տանիքը զովանալու հնարավորություն է տալիս:

«Toyota Prius»

Մեսսիի ավտոտնակի ամենահետաքրքիր մեքենան: Արգենտինացին այն չի գնել, նվեր է ստացել «Toyota» ընկերությունից: Մեքենան 20.000 դոլար արժե: «Prius»-ը դիզայնով չի փայլում, հաճախ նաև ծիծաղի առարկա է դառնում:

«Range Rover Vogue»

Մեսսիի ամենանոր մեքենան: Նա ամենօրյա կյանքում այս մեքենան ամենաշատն է օգտագործում: Դրանում զարմանալի ոչինչ չկա, քանի որ «Vogue»-ի վերջին սերնդի մասին խոսելիս ասում են, որ այն մեքենաների պատմության ամենահարմարավետ մոդելներից է: Կարող եք վայելել այն՝ թե՛ հետևի նստատեղին լինելով, թե՛ ղեկը բռնած՝ մայրուղիով սլանալիս:

 

 
 



Տարածել...


loading...

Նմանատիպ նյութեր
Այլ նյութեր ՆՈՒՅՆ ԹԵՄԱՅՈՎ՝ այստեղ,    
На русском,  English,  Français,   Español,   Türkçe,
  ქართული,   فارسی,

Միացեք մեզ YouTube-ում... 18հզ. բաժանորդ



Նոր նյութեր


«Եթե քո բոլոր օրերը նման են մեկը մյուսին, ուրեմն ապրել ես ԸՆԴԱՄԵՆԸ 1 օր» 
Եթե համաձայն ես, սեղմիր Հավանել   

 

Загрузка...
Загрузка...


Հրապարակման պատրաստեց` ԵՐԿՈՒՍՈՎ - Կին-Տղամարդ հարաբերություններ
Կատեգորիա: Հայտնիներ | Ավելացրեց: erkusov.com (12.05.16) | Հեղինակ: sport.times.am
Դիտումներ: 332 | Տեգեր: ավտոաշխարհ, Հայտնիներ | - Վարկանիշ -: 0.0/0