/Հայտնիներ - Մենակ Անի՞ն սեքսուալ նկարներ ունի… Life.panorama.am" />

Загрузка...
Ողջույն, Հյուր!
       Ուրբաթ, 22.09.17  Русский  English  Français   Español   Türkçe   ქართული   فارسی

Գլխավոր էջ » Օգտակար և հաճելի » Հայտնիներ


Մենակ Անի՞ն սեքսուալ նկարներ ունի…
 
 
Загрузка...



 

Հիմա չասեք, թե ես Անի Զախարյանի դատապաշտպանն եմ, չեմ էլ ճանաչում նրան: Բայց որ մի բան ասում եք, նույն բանը պիտի բոլորին էլ վերաբերվի:

Մի քանի անգամ եմ գրել, որ երբ մեկը սեքսուալ նկարներով հայտնվում է հանրության առաջ / մորեմերկ, կիսամերկ, որոշ օրգաններ շատ ընդգծված/, նրան այլևս հնարավոր չէ պատկերացնել լուրջ հաղորդումների մեջ, ասենք՝ քաղաքական, գիտական, բարոյախրատական:

Ես չեմ ասում՝ ինչու՞ է այդ հաղորդավարուհին, երգչուհին, մոդելյորուհին մերկանում կամ ցուցադրում իր «ցուցադրելի տեղերը», դա իր գործն է, իր որոշելիքը, մերը՝ նայելն է, բայց նմաններին, երբ տեսնում եմ լուրջ հաղորդումներում, անկեղծ ասած, խղճում եմ նրանց առաջ հայտնված քաղաքական գործիչներին կամ պաշտոնյաներին:

Հիմա լսենք, թե Life.panorama.am-ը ինչ հարց է տալիս Անի Զախարյանին՝ KristosTV.com համացանցային հեռուստատեսության անվանման կապակցությամբ.

-Հասարակության շրջանում Ձեր սեքսուալ բնույթի լուսանկարներից հետո մեծ իրարանցում առաջացավ, գուցե շատերը հակառակվե՞ն հիմա այդ լուսանկարներից հետո Ձեր բարոյական արժեքներ քարոզելը լսելուց:

Ինչու՞,- հարցնում եմ լրագրողին: Չէ՞ որ փորձն ունենք, երբ սեքսուալ, այն էլ գերսեքսուալ լուսանկարներից հետո մեր հաղորդավարուհիներից շատերը լուրջ, այն էլ շատ լուրջ, անգամ մանկական հաղորդումներ, ծրագրեր են վարում: Ինչու՞ հենց Անին չի կարող «սեքսուալ մի երկու ստից լուսանկարից հետո» լուրջ հաղորդում վարել, մանավանդ եթե նրա սովորական նկարն էլ սեքսուալ է հնչում, ինչպես ինքն է ասում.

-Այո, Անի Զախարյանն ունի սեքսուալ արտաքին:

Եթե Անի Զախարյանի սեքսուալ արտաքինը խանգարում է, որ լուրջ հաղորդում վարի, ուրեմն նույն հարցը տվեք նաև մյուսներին: Թե՞ նրանց կարելի է՝ օրվա մի մասը տկլոր ման գալ, մյուս մասն էլ՝ պիոներական վզկապ կապել…

Հասմիկ ԲԱԲԱՋԱՆՅԱՆ



Տարածել...


loading...

Նմանատիպ նյութեր
Այլ նյութեր ՆՈՒՅՆ ԹԵՄԱՅՈՎ՝ այստեղ,    
На русском,  English,  Français,   Español,   Türkçe,
  ქართული,   فارسی,

Միացեք մեզ YouTube-ում... 15հզ. բաժանորդ



Նոր նյութեր


«Եթե քո բոլոր օրերը նման են մեկը մյուսին, ուրեմն ապրել ես ԸՆԴԱՄԵՆԸ 1 օր» 
Եթե համաձայն ես, սեղմիր Հավանել   

 

Загрузка...
Загрузка...
Կատեգորիա: Հայտնիներ | Ավելացրեց: erkusov.com (22.05.16) | Հեղինակ: Life.panorama.am W
Դիտումներ: 668 | Տեգեր: քաղաքական, Հայտնիներ | - Վարկանիշ -: 0.0/0

Загрузка...