RSS 

Загрузка...

Գլխավոր էջ » Օգտակար և հաճելի » Հայտնիներ

Մեղադրականը տվել են Վիտալինային. Ջիգարխանյանի նախկին կնոջը դատում են գաղտնալսման համար
 


 


   

Արմեն Ջիգարխանյանի նախկին կնոջ` Վիտալինա Ցիմբալյուկ—Ռոմանովսկայային մեղադրական եզրակացություն են հանձնել։ Այս մասին հայտնում է «Մոսկովսկի կոմսոմոլեց» պարբերականը։

Հաղորդագրության համաձայն՝ քրեական գործը Ռոստոկինո շրջանի №310 տեղամասի համաշխարհային դատարան կհանձնվի։ Այնտեղ Ջիգարխանյանի նախկին կինը ստիպված կլինի պատասխան տալ իր գործողությունների համար։

Մասնավորապես Վիտալինային մեղադրում են մասնավոր կյանքի անձեռնմխելիությունը խախտելու մեջ։ Ըստ մեղադրականի՝ նա հետևել է հայտնի դերասան Արմեն Ջիգարխանյանին, որը նաև Մոսկվայի՝ իր անունը կրող դրամատիկական թատրոնի ղեկավարն է։

Նա թատրոնի գրասենյակում տեսախցիկ է տեղադրել, որով պատրաստվել է հետևել ամուսնու հանդիպումներին ու գործնական խոսակցություններին։

Այս հոդվածը նախատեսում է մինչև երկու տարի ազատազրկում։

Մի քանի ամիս շարունակ հասարակությունը քննարկում է աղմկոտ իրարանցումը, որի կենտրոնում հայտնվել են Արմեն Ջիգարխանյանն ու նրա երիտասարդ կինը` Վիտալինա Ցիմբալյուկ-Ռոմանովսկայան։ Դերասանը հայտնել է, որ կինը խաբեությամբ նրանից խլել է փողերը, ունեցվածքն իր անունով է արել ու նույնիսկ փորձել է սպանել իրեն։ Ընդ որում՝ Վիտալինան հայտնել է, որ ինքն անմեղ է ու ամեն ինչում մեղադրում է Ջիգարխանյանի շրջապատին, որը նրա վրա բացասական ազդեցություն ունի։

Աղբյուրը՝ armeniasputnik.am



Տարածել...
 

Նմանատիպ նյութեր



loading...

Загрузка...

Նոր նյութեր


Միացեք մեզ YouTube-ում... 50հզ.+ բաժանորդ


Կատեգորիա: Հայտնիներ | Ավելացրեց: erkusov.com (03.08.18)
Դիտումներ: 641 | Տեգեր: Վիտալինային., կնոջը, դատում, նախկին, Ջիգարխանյանի, Են, գաղտնալսման, Մեղադրականը, տվել | - Վարկանիշ -: 0.0/0