Загрузка...
Ողջույն, Հյուր!
       Կիրակի, 22.10.17  Русский  English  Français   Español   Türkçe   ქართული   فارسی

Գլխավոր էջ » Օգտակար և հաճելի » Հայտնիներ


8 հռչակավոր դերասաններ ովքեր մինչև հայտնի դառնալը մեծերի համար ֆիլմերում են նկարվել
 
 
Загрузка...


Ոմանք սա արել են ստիպված, ոմանք՝ «հանուն արվեստի», իսկ ոմանք էլ՝ միամտաբար, բայց նրանց մեծամասնությունը չի սիրում հիշել իր կասկածելի դեբյուտների մասին, իսկ մեր՝ սպառողներիս համար այդ ամենը հերթական հետաքրքրաշարժ դրվագն է մեր սիրելի կամ ոչ այնքան սիրելի աստղերի կենսագրության մեջ։ Ուստի, ձեզ ենք ներկայացնում 8 աստղերի, ում այսօր ճանաչում ու սիրում են միլիոնավոր մարդիկ, մինչդեռ իրենց առաջին քայլերը կինոյի աշխարհում նրանք սկսել են էրոտիկայի ու պոռնոգրաֆիայի դաշտում։


1. Ջեկի Չան

 

Դժվար է այսօր հավատալ, բայց Չեկի Չանը սկզբում նկարահանվում էր մարմնական սիրո մասին ֆիլմերում, որտեղ իսպառ բացակայում էին մարտական տեսարանները։ Այդպիսի ֆիլմերից մեկն էր «Բոլորն ընտանիքում», որը թողարկվեց Հոնգկոնգի կինոստուդիաներից մեկի կողմից 1975 թվականին։ 21-ամյա Չանն այս ֆիլմում խաղում էր վարորդի դեր, ով դառնում է ամուսնացած մի կնոջ սիրեկան, թեև սիրում է ուրիշի։

 

Սակայն հարկ է նշել, որ 70-ականներին հոնգկոնգյան պոռնոն այն չէր, ինչ մենք սովոր ենք պատկերացնել՝ պոռնոֆիլմ ասելով։ Օրինակ՝ Ջեկին այս ֆիլմում ընդամենը մեկ անկողնային տեսարանում է խաղում։ Համենայն դեպս, սա Ջեկիի միակ ֆիլմն է, որտեղ չկան կռիվներ ու կասկադյորական հնարքներ։


2. Քեմերոն Դիաս

 

Այսօր նույնիսկ ամենահամարձակ տեսարաններում Քեմը փակում է իր մարմնի ամենաինտիմ մասերը, իսկ երբ նա 19 տարեկան էր ու ոչ ոքին հայտնի չէր, համարձակություն էր ունեցել նկարահանվելու 30 րոպեանոց մի փոքրաբյուջե հոլովակում, որը կոչվում էր «Նա հրեշտակ չէ»։ Այնտեղ նա համարձակորեն այս ու այն կողմ էր քայլում՝ կրծքերը չփակելով կոստյումով, ինչպես նաև մասնակցում էր թեթև սադոմազոխիստական տեսարանների։ Հետագայում մի լուսանկարիչ, ով ուներ այս տեսագրությունը, սկսեց շանտաժի ենթարկել արդեն միլիոնների մեջ լողացող դերասանուհուն, ու թեև Դիասը հասավ այն բանին, որ այդ մարդուն ձերբակալեն, վերջինս հասցրեց այդ խայտառակ տեսանյութը տարածել համացանցում։

 


3. Սիլվեստր Ստալոնե

 

Կհավատաք, թե՝ ոչ, բայց 24-ամյա Ստալոնեի դեբյուտը կինոյի աշխարհում սկսվեց «Երեկույթ Քիթիի ու Սթադի մոտ» ֆիլմով, որտեղ նա միանգամից մի ամբողջ հարեմ կանանց էր բավարարում։ Ինչպես հետագայում խոստովանել է Ստալոնեն, այս մղձավանջին նա գնաց մեծ կարիքի պատճառով. նրան դուրս էին հանել վարձու բնակարանից, ու նա ստիպված էր եղել գիշերել կանգառում։ Հենց այդ պահին նա հնարավորություն էր ստացել 2 օրում 200 դոլար վաստակել ու համաձայնվել էր։

 

 

Իր երիտասարդ տարիների այս խայտառակ էջերն ի հայտ եկան արդեն 6 տարի անց, երբ Ստալոնեին գիտեին ամբողջ աշխարհում։ Արդեն հանրահայտ դարձած դերասանի մասնակցությամբ պոռնոֆիլմը վերաթողարկեցին  «Իտալական հովատակ» անվանմամբ, և այն հսկայական հաջողություն ունեցավ. պոռնոստուդիան մեկ օրվա ցուցադրության իրավունքի համար կինոթատրոններից 10.000 դոլար էր պահանջում։

 


4. Առնոլդ Շվարցենեգեր

 

Կալիֆորնիայի ապագա նահանգապետը ևս ոչինչ չի թաքցրել հանրությունից։ «Կոնանից» և «Տերմինատորից» դեռ շատ առաջ նա լուսանկարվում էր մերկ ֆոտոսեսիաներում, ու ասում են, որ նույնիսկ մինի-պոռնոֆիլմերում էր նկարահանվում միայն մեծահարուստ գեյերի համար։ 1997 թվականին, օրինակ, 30-ամյա Առնոլդն ամբողջովին մերկ լուսանկարվեց «After Dark» ամսագրի համար, ու նրա լուսանկարը հայտնվեց ամսագրի այդ համարի շապիկին։ Հիմա Առնին պնդում է, որ այդ ամենն անում էր հանուն արվեստի։

 


5. Հելեն Միրեն

 

Ռուսական ազնվական արմատներով բրիտանական այս դերասանուհին երբեք չի ամաչել էկրանին մերկ հայտնվելուց ու նույնիսկ 70 տարեկանում շարունակում է հանգիստ խոսել սեքսուալությունից։ Այնպես որ, նա նույնիսկ հպարտությամբ է հիշում այլասերված հռոմեական կայսրուհու դերի մասին, որը նա մարմնավորեց հայտնի պատմական պոռնո-էրոտիկ «Կալիգուլա» ֆիլմում 1979 թվականին։

 

Նույնիսկ էական կրճատումներից հետո այս ֆիլմն այնքան անամոթ էր, որ այն արգելեցին մի շարք երկրներում, այդ թվում՝ Կանադայում։ Հելենն այս ամենի մասին ծիծաղելով է հիշում։ «Վերևի մասում ես անգլուհի եմ, բայց իմ ներքևի մասը լրիվ ռուսական է», - կատակել է նա մի անգամ։ Ի դեպ, հենց Հելենին են բրիտանացիները համարել երկրի ամենաազդեցիկ կին՝ արժանի ընդօրինակման։

 


6. Դևիդ Դուխովնի

 

Եթե «Գաղտնի նյութեր» հռչակավոր սերիալում ագենտ Մալդերը ճշմարտությունն էր փնտրում ինչ-որ մոտ տեղ, ապա ամուրի Ջեքը վաղուց արդեն արել էր դա «Կարմիր կոշիկի օրագրերը» էրոտիկ սերիալում։

 

Ի դեպ, Դևիդի պարագայում հետաքրքրականը ոչ այնքան նրա դերն էր այդ սերիալում, որքան դրա սերտաճումը նրա իրական կենսագրության հետ։ Տարիներ անց Դևիդը խաղաց սեքսի մոլուցք ունեցող գրողի դերն «Այլասերված Կալիֆորնիա» սերիալում ու արդեն երկրորդ եթերաշրջանից հետո հայտնվեց կլինիկայում՝ հիվանդագին սեռական քաղցի պատճառով։


7. Մետ Լեբլան

 

Նույն «Կարմիր կոշիկի օրագրերը» սերիալը դարձավ հետագայում լեգենդար դարձած «Ընկերներ» սիթքոմի աստղ Մետ Լեբլանի դերասանական դեբյուտը։ Մետը հայտնվեց մի քանի սերիաներում՝ խաղալով գայթակղիչ սրտակերի դեր։


8. Բարբարա Բրիլսկա

 

Որքան կզարմանային միլիոնավոր խորհրդային կանայք, երբ տեսնեին «Ճակատագրի հեգնանքը» ֆիլմի համեստ Նադյային չափազանց անկեղծ «Սիրո անատոմիան» լեհական ֆիլմում։ Մինչդեռ հենց այս՝ 1972 թվականին թողարկված ֆիլմում դերասանուհուն նկատեց Էլդար Ռյազանովը։






 



Տարածել...


loading...

Նմանատիպ նյութեր
Այլ նյութեր ՆՈՒՅՆ ԹԵՄԱՅՈՎ՝ այստեղ,    
На русском,  English,  Français,   Español,   Türkçe,
  ქართული,   فارسی,

Միացեք մեզ YouTube-ում... 18հզ. բաժանորդ



Նոր նյութեր


«Եթե քո բոլոր օրերը նման են մեկը մյուսին, ուրեմն ապրել ես ԸՆԴԱՄԵՆԸ 1 օր» 
Եթե համաձայն ես, սեղմիր Հավանել   

 

Загрузка...
Загрузка...
Կատեգորիա: Հայտնիներ | Ավելացրեց: erkusov.com (12.09.17)
Դիտումներ: 144 | Տեգեր: Են, դառնալը, ՀԱՅՏՆԻ, ֆիլմերում, Մեծերի, ովքեր, ՀԱՄԱՐ, հռչակավոր, մինչև, դերասաններ | - Վարկանիշ -: 0.0/0