/Հայտնիներ - Լրագրողները «դեղնեցին» ոստիկանապետի խոսքերից hraparak.am" />

Загрузка...
Ողջույն, Հյուր!
       Կիրակի, 24.09.17  Русский  English  Français   Español   Türkçe   ქართული   فارسی

Գլխավոր էջ » Օգտակար և հաճելի » Հայտնիներ


Լրագրողները «դեղնեցին» ոստիկանապետի խոսքերից
 
 
Загрузка...


 
 

Դեմքի մի առանձնահատուկ պաթետիկ արտահայտությամբ եւ դանդաղ քայլերով քիչ առաջ Ծիծեռնակաբերդի հուշահամալիրին մոտեցավ Հայաստանի ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը: Նա հատուկ ընդգծված խորաթափանց հայացքով ուղղեց ծաղկեպսակի ժապավենները, ապա հայացքի մի շարժումով իրեն ուղեկցող ոստիկաններին ուղղորդեց դեպի անմար կրակի մոտ: Դրամատիկ հայացքներով լուռ խոնարհում տեղի ունեցավ նաև այստեղ: Արդեն դրսում` լրագրողների հետ զրույցում, ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանն ի ցույց դրեց իր բառապաշարի ողջ «քրիստոնեագեղարվեստական» ներկապնակը:

Նախ լրագրողներից մեկի այն դիտարկմանը, թե այս օրերին զուգահեռներ են անցկացվում սահմանին կանգնած զինվորների և ոստիկանների, նրանց սպառազինության միջև, Գասպարյանն ասաց, որ շատ է ցավում նման գնահատականների համար և պնդում է, որ բանակն ու ոստիկանությունը երկուսն էլ զինված ուժեր են, մի մարմին են: «Մեր ոստիկաններն էս պահին ծառայություն են կատարում սահմանի վրա: Ամեն ինչ չի, որ պետք ա սելֆիի մակարդակով անել»,-նկատեց նա։

Անդրադառնալով երկու օր առաջ տեղի ունեցած դեպքերին, երբ լրագրողների էին տարել բաժին, կոտրել նրանց տեսախցիկները, ոստիկանապետն ասաց, որ ոչ մի լրագրող բերման չի ենթարկվել, և դա ինքը պաշտոնապես է հայտարարում: Հետո նշեց, որ ինքը հրահանգավորել է Աշոտ Ահարոնյանին, որ լրագրողների հետ հանդիպում նախաձեռնի` քննարկելու այդ հարցերը:


Շարունակությունը՝ այստեղ.
 

Վահե ՄԱԿԱՐՅԱՆ



Տարածել...


loading...

Նմանատիպ նյութեր
Այլ նյութեր ՆՈՒՅՆ ԹԵՄԱՅՈՎ՝ այստեղ,    
На русском,  English,  Français,   Español,   Türkçe,
  ქართული,   فارسی,

Միացեք մեզ YouTube-ում... 15հզ. բաժանորդ



Նոր նյութեր


«Եթե քո բոլոր օրերը նման են մեկը մյուսին, ուրեմն ապրել ես ԸՆԴԱՄԵՆԸ 1 օր» 
Եթե համաձայն ես, սեղմիր Հավանել   

 

Загрузка...
Загрузка...
Կատեգորիա: Հայտնիներ | Ավելացրեց: erkusov.com (23.05.16) | Հեղինակ: hraparak.am W
Դիտումներ: 2701 | Տեգեր: քաղաքական, Հայտնիներ | - Վարկանիշ -: 0.0/0

Загрузка...