Загрузка...
Ողջույն, Հյուր!
       Երկուշաբթի, 22.01.18  Русский  English  Français   Español   Türkçe   ქართული   فارسی

Գլխավոր էջ » Օգտակար և հաճելի » Հայտնիներ


Կադիրովն ու Գալուստյանը Պուտինի աշխատասենյակի մոտ «սպառնացել» են ՆԱՏՕ-ին (տեսանյութ)
 
 


   

Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովը, հայտնի հումորիստ, դերասան Միխայիլ Գալուստյանն ու Comedy Club հեռուստաշոուի շրջանակում որպես Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի նմանակ հանդես եկող Դմիտրի Գրաչյովը միասին նկարահանվել են հումորային տեսանյութում, որը հրապարակվել է Կադիրովի Instagram-ի էջում:

Տեսանյութը, որը նկարահանվել է Գրոզնիում Պուտինին հատկացված աշխատասենյակի ֆոնին, Գալուստյանին ներկայացնում է որպես Չեչնիայի ղեկավար: Նա անդրադառնում է այն տեսակետին, թե իբր «Ուրախների և հնարամիտների ակումբը» (ՈՒՀԱ) վտանգ է ներկայացնում ՆԱՏՕ-ի համար:

Այնուհետև նրան է միանում Պուտինին նմանակող Գրաչյովն ու խոստանում, որ «կհասնի ամենագլխավորին»:

Քիչ անց մոտենում է Կադիրովն ու «պարոն հումորիստներին» կոչ անում հանգստանալ, քանի որ Չեչնիայում միայն ինքը կարող է հասնել «ամենագլխավորին»:

Աղբյուրը մանրամասնում է, որ մարտի կեսերին ՆԱՏՕ-ի հետ կապված Stratcom ընկերությունն անդրադարձել էր ռուսական հեռուստատեսությամբ հեռարձակվող հումորային հաղորդումներին:

Փաստաթղթի հեղինակներն ուսումնասիրել են ռուսական Առաջին ալիքով հեռարձակվող ժամանցային հաղորդումները՝ այդ թվում նաև ՈՒՀԱ-ն, ու հանգել այն եզրակացությանը, որ դրանք օգտագործվում են արևմտյան երկրների ղեկավարներին բացասական լույսի ներքո ներկայացնելու համար:




Տարածել...


Կատեգորիա: Հայտնիներ | Ավելացրեց: 01.08.17

loading...

Նմանատիպ նյութեր
Այլ նյութեր ՆՈՒՅՆ ԹԵՄԱՅՈՎ՝ այստեղ,    
На русском,  English,  Français,   Español,   Türkçe,
  ქართული,   فارسی,
Загрузка...

Միացեք մեզ YouTube-ում... 25հզ.+ բաժանորդ



Նոր նյութեր


 

Загрузка...
Загрузка...
Կատեգորիա: Հայտնիներ | Ավելացրեց: erkusov.com (01.08.17)
Դիտումներ: 982 | Տեգեր: Են, աշխատասենյակի, ՆԱՏՕ-ին, (տեսանյութ), մոտ, Ու, Գալուստյանը, Պուտինի, «սպառնացել», Կադիրովն | - Վարկանիշ -: 0.0/0

Загрузка...
Загрузка...
Загрузка...