RSS 

Загрузка...

Գլխավոր էջ » Օգտակար և հաճելի » Հայտնիներ

Իննա Խոջամիրյանը` ոճային փոփոխության և «Էլենի օրագիրը 2»–ի անսպասելի զարգացումների մասին
 


 


   life.tert.am

«Էլենի օրագիրը» հեռուստասերիալի գլխավոր դերակատարուհի Իննա Խոջամիրյանն առօրյայում կերպարի մասին խոսելիս սովոր է նրան անվանել «Էլենիկս»։ Սեպտեմբերին «Շանթի» եթերում կմեկնարկի հեռուստանովելի երկրորդ եթերաշրջանը, որում Իննան կներկայանա իր հին կերպարով, որը մեծացել է, ունի նոր գույներ ու ասելիք։

Նոր եթերաշրջանի մասին առաջին հարցազրույցն Իննան վստահել է  Tert.am Life–ին ու որոշ մանրամասներ պատմել։

«Էլենիկս մեծացավ, հասունացավ, բայց այնպես չէ, որ դպրոցական Էլենիկը մնաց սարերի հետևում։ Էլենը, ինչպես և դպրոցը վերջին ժամանակներում ավարտած աղջիկների մեծ մասը, հասունացել է` փոխվել են հայացքները, վերաբերմունքը շատ բաների և շատերի հանդեպ, կեցվածքը, պահվածքը»,– ասաց Իննան, միաժամանակ նկատեց, որ Էլենի մեջ փոքրիշատե ապրում են մանկական կտրուկություններն ու կամակորությունները։

 

Երկրորդ եթերաշրջանում բոլորի պատասխանատվությունը մեծ է` սցենարիստից մինչև դերասան, քանի որ երկրպագուների մեծ սերն ու երկրորդ մասի պահանջը պարտավորեցնում է պահել նշաձողը։ Կերպարին նորովի մոտենալն իր դժվարություններն ունի,սակայն դերասանուհին ոգևորությամբ է անցել աշխատանքի։

«Նույն կերպարին նոր երանգներ տալը որքան հետաքրքրական ու անհրաժեշտ է, այդքան էլ վտանգավոր։ Արդեն սիրված կերպարի նույնիսկ արտաքին փոփոխությունները կարող են հակառակ ռեակցիան առաջացնել։ Պատասխանատվությունն այս դեպքում եռակի մեծ է։ Պետք է պահել հնի և նորի ոսկե միջինը»,– նկատեց նա։

Հեռուստասերիալի սցենարիստ Անի Մաղաքյանը Tert.am Life–ի հետ զրույցում նշել էր, որ թեև փորձել է պահել «Էլենի օրագրի» մթնոլորտն ու տրամադրությունը, սա նոր պատմություն է` նոր հերոսներով, նոր կոնֆլիկտներով։ Իննայից հետաքրքրվեցինք, թե իր համար որքանով է հետաքրքիր նոր պատմությունը։

«Ցանկացած նոր պատմություն հետաքրքիր է։ Ինձ հետաքրքիր են բոլոր կերպարների կոնֆլիկտներն իրենց զարգացումներով։ Էլենի կերպարային կոնֆլիկտները փոփոխված են, անսպասելի ու հետաքրքիր։ Այնքան գեղեցիկ ու հետաքրքիր նորություններ կան պատմելու, բայց չեմ կարող սցենարային բացահայտումներ անել»,– երկրպագուների հետաքրքրությունն ավելի թեժացրեց Իննան։

«Էլենի օրագիրը 2»–ում շարունակում  են խաղալ 8 դերասան։ Մյուս կերպարները նոր են։ Հարցին, թե ինչպես է ստացվում աշխատանքը թարմացված կազմով, դերասանուհին պատասխանեց. «Մեր աշխատանքային ընթացքը նոր է սկսվել։ Դեռ ալյանսի ստեղծման փուլ է։ Դերասանական կազմը դիպուկ է ընտրված։ Մեր մեծ «ընտանիքում» աշխատանքը միանշանակ ստացվելու է, այն էլ` հրաշալի»։

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում.



Տարածել...
 

Նմանատիպ նյութեր



loading...

Загрузка...

Նոր նյութեր


Միացեք մեզ YouTube-ում... 30հզ.+ բաժանորդ


Կատեգորիա: Հայտնիներ | Ավելացրեց: erkusov.com (09.08.18) | Հեղինակ: life.tert.am
Դիտումներ: 335 | Տեգեր: օրագիրը, Իննա, Խոջամիրյանը, զարգացումների, 2»–ի, անսպասելի, մասին, փոփոխության, ոճային, «Էլենի | - Վարկանիշ -: 0.0/0

_blanktext/javascript> |