Загрузка...

Գլխավոր էջ » Օգտակար և հաճելի » Հայտնիներ

Ինչպիսին է բնավորությամբ սկանդալային Լիլի Մորտոն, գուցե նրա էությունը լավ չե՞ն ճանաչում... ԱՆԿԵՂԾ ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ, ֆոտոշարք
 

 


   ԲլոգՆյուզ

Այսօր Ինստագրամը դարձել է շատերի կյանքի անբաժանելի մասը, դրան զուգահեռ՝ ի հայտ են եկել, այսպես ասած, ինստահայուհիներ։ Նրանցից ոմանք այնքան աչքի ընկնող են, որ հաճախ հայտնվում են մամուլի էջերում, օրինակ՝ Լիլիթ Մարտիրոսյանը՝ Ինստագրամում հայտնի Լիլի Մորտոն: Նրա հասցեին քննադատություններն ավելի շատ են, քան դրական խոսքերը: 

Երևանում ինչ առաջարկ ստանում եմ, մերժում եմ: Ես ինձ չեմ գերագնահատում, բայց ինձ դուր չի գալիս այն, ինչ անում են Հայաստանում: Ստացածս առաջարկներն ինձ համար շատ ցածրակարգ են ինչպես ֆինանսական առումով, այնպես էլ՝ բովանդակության: Մոդելային առաջարկներ շատ եմ ստանում ԱՄՆ-ից, Ռուսաստանից։ Հիմա շատ լավ առաջարկ ունեմ, որը դեռ բանակցությունների փուլում է: Իհարկե, հասկանում եմ, որ առաջարկները գալիս են նրանից, թե ինչպես եմ ես ինձ ներկայացնում Ինստագրամում և ինչ լուսանկարներ եմ հրապարակում:

Համացանցում հաճախ են գրում՝ «Լիլի Մորտոն ցույց է տվել իր միակ հպարտությունը՝ հետույքը»: Ինստագրամում ավելի բաց նկարներ եմ տեղադրում, քան Ֆեյսբուքում: Հաճախ են գրում, որ ցույց եմ տվել իմ միակ հպարտությունը՝ հետույքս։ Դա այդպես չէ, ես այնքան հպարտանալու բաներ ունեմ, բայց ես ներկայացնում եմ այն, ինչ ուզում եմ. համացանցում չես կարող ցույց տալ բնավորությունդ։ Բայց եթե փորձեմ, օրինակ, ներկայացնել իմ ներքինը, միևնույն է, շատերի համար կեղծ է լինելու, քանի որ ինձ չեն ճանաչում: Հիմա եթե ես երեկոյան գիրք եմ կարդում, պարտադիր չէ՝ ամբողջ աշխարհին դա ցույց տամ, այդ ժամանակ էլ կասեն՝ դու հետույքդ ես ցույց տալիս, ուզում ես ասել՝ գիրք էլ ես կարդում, բայց այդ ամենը ես ցույց չեմ տալիս, քանի որ մարդիկ ուզում են տեսնել այն, ինչ ուզում են: Ազնվության համար ասեմ, որ մարդկանց հետաքրքրում են այն լուսանկարները, որտեղ երևում է բաց կուրծք կամ մարմնի որևէ հատված:

Երբեք չի կարելի մարդու մասին կարծիք կազմել՝ ըստ արտաքինի: Սոցիալական ցանցերում ներկայացնում եմ իմ կյանքի շատ քիչ տոկոսը։ Երբ ճանաչում են, առաջին իսկ շփումից մարդկանց պատկերացումը լրիվ փոխվում է իմ մասին: Նկարներով այլ բան են տեսնում, իսկ իրականում ես լրիվ ուրիշ եմ։ Հետո ուրախանում են, որ իրենց կարծիքը փոխվում է իմ մասին, ասում են, որ ինձ պատկերացնում էին ավելի դատարկ, ինչպես նաև բարոյականության ցածր աստիճանով:

Երբ տանից դուրս եմ գալիս, իմ հետևից տղաները մեքենաներով գալիս են անգամ մինչև մեր շքամուտքի մոտ, բայց ես նրանց քաղաքավարի ճանապարհում եմ: Չնայած մեր հայերին ինչ-որ բան բացատրելը մի քիչ դժվար է ստացվում, բայց փորձում եմ ճիշտ ձևով ճանապարհել: Ես, առհասարակ, անծանոթ համարների չեմ պատասխանում, եթե անգամ համարս էլ են գտնում, միևնույն է, չեմ պատասխանում:

Շարունակությունը, բացառիկ ֆոտոշարքը՝ սկզբնաղբյուր կայքում.



Տարածել...
 

Կատեգորիա: Հայտնիներ | Ավելացրեց: 12.06.18 | Հեղինակ: ԲլոգՆյուզ

loading...

Նմանատիպ նյութեր

Այլ նյութեր ՆՈՒՅՆ ԹԵՄԱՅՈՎ՝
այստեղ,    
На русском,  English,  Français,   Español,   Türkçe,
  ქართული,   فارسی,

Միացեք մեզ YouTube-ում... 30հզ.+ բաժանորդ



Նոր նյութեր

 

Загрузка...
Загрузка...
Կատեգորիա: Հայտնիներ | Ավելացրեց: erkusov.com (12.06.18) | Հեղինակ: ԲլոգՆյուզ
Դիտումներ: 569 | Տեգեր: նրա, գուցե, Լիլի, Ինչպիսին, սկանդալային, Լավ, չե՞ն, էությունը, Մորտոն, Բնավորությամբ | - Վարկանիշ -: 0.0/0

Загрузка...
Загрузка...