/Հայտնիներ - Ինչպե՞ս է Լիկա Մեսրոպյանը պատրաստել Քիմ Քարդաշյանի տիկնիկով տորթը (լուսանկարներ) 168.am" />

Загрузка...
Ողջույն, Հյուր!
       Ուրբաթ, 24.11.17  Русский  English  Français   Español   Türkçe   ქართული   فارسی

Գլխավոր էջ » Օգտակար և հաճելի » Հայտնիներ


Ինչպե՞ս է Լիկա Մեսրոպյանը պատրաստել Քիմ Քարդաշյանի տիկնիկով տորթը (լուսանկարներ)
 
 


   168.am

 
 

Ինչպես հայտնի է` Քիմ Քարդաշյանին անակնկալ նվեր տորթ էին մատուցել «Մարիոթ» հյուրանոցում, որտեղ հանգրվանել է հայտնի աստղը: Ձեռագրից ակնհայտ էր, որ Լիկա Մեսրոպյանի «մատը խառն է» այս գործում:168.am-ի հետ զրույցում Լիկան հաստատեց, որ տորթը պատվիրել են «Լակի դեսերտ» արտ-ստուդիոյում: Պատվիրատուն news.am-ն է: Մեր հարցին, թե որքա՞ն արժեր հատուկ Քիմ Քարդաշյանի համար արված տորթը Լիկան պատասխանեց, որ՝ ինչպես և բոլոր աստղերի համար՝ անվճար:

Մեր դիտարկմանը, որ դա երևի Քիմի առաջին անվճար տորթն էր, Լիկան ծիծաղեց, ավելացնելով, որ մեծ ռեկորդ է սահմանել՝ մեկ օրում արագ տիկնիկ պատրաստելու գործում:

«Կարծում եմ, կարողացել եմ նմանության հասնել՝տիկնիկի և Քիմի հայացքների միջև: Տիկնիկը մարցեպանից է պատրաստված, իսկ տորթ ընկույզով է»: Մեր հարցին, թե ո՞վ է ընտրել լուսանկարը, ըստ որի էլ՝ արվել է տորթի տիկնիկի հայացքը, Լիկան պատասխանեց, որ ընտրությունն իրենն էր:

 


 


 

 

Մեր հարցին արդյո՞ք տեղյակ է՝ հավանե՞լ է Քիմը տորթը, թե՞ ոչ, Լիկան պատասխանեց«Պետք է որ հավանած լինի, քանի որ ես ուսումնասիրել եմ նրա նախընտրելի տորթերը, անգամ նրա հարսանեկան տորթը: Եվ ուսումնասիրելով՝ հասկացել եմ, որ մեր տորթը նա հաստատ կհավանի: Եվ բացի այդ, մեզ մոտ միայն բնական հումքով են պատրաստվում տորթերը»: Հարցին, թե ինչպե՞ս էր անվանել տորթը, Լիկան պատասխանեց, որ ինչպես և բոլոր աստղային տորթերը՝ այս մեկը ևս կոչվեց տիրոջ անունով՝ «Քիմ»:

 



Տարածել...


Կատեգորիա: Հայտնիներ | Ավելացրեց: 22.05.16 | Հեղինակ: 168.am

loading...

Նմանատիպ նյութեր
Այլ նյութեր ՆՈՒՅՆ ԹԵՄԱՅՈՎ՝ այստեղ,    
На русском,  English,  Français,   Español,   Türkçe,
  ქართული,   فارسی,
Загрузка...

Միացեք մեզ YouTube-ում... 21հզ.+ բաժանորդ



Նոր նյութեր


«Եթե քո բոլոր օրերը նման են մեկը մյուսին, ուրեմն ապրել ես ԸՆԴԱՄԵՆԸ 1 օր» 
Եթե համաձայն ես, սեղմիր Հավանել   

 

Загрузка...
Загрузка...
Կատեգորիա: Հայտնիներ | Ավելացրեց: erkusov.com (22.05.16) | Հեղինակ: 168.am
Դիտումներ: 1852 | Տեգեր: խոհանոց, Հայտնիներ | - Վարկանիշ -: 0.0/0

Загрузка...
Загрузка...
Загрузка...