Загрузка...
Ողջույն, Հյուր!
       Երկուշաբթի, 23.04.18  Русский  English  Français   Español   Türkçe   ქართული   فارسی

Գլխավոր էջ » Օգտակար և հաճելի » Հայտնիներ


Ինչու Վիլյամ Սարոյանը բաժանվեց իր գեղեցկուհի կնոջից. Կենսագրական էջերից
 
 


   hraparak.am

Ընկերական հանդիպման ընթացքում Սարոյանի ընկերներից մեկը նրան ծանոթացնում է Քերոլ Մարկուսի հետ: 17- ամյա շիկահեր գեղեցկուհի Քերոլը մի ակնթարթում գերում է Սարոյանին: Չնայած բոլոր տարաձայնություններին, 1943թ.-ի փետրվարյան ձնառատ մի օր նրանք ամուսնացան....

Քերոլն արդեն հղի էր: Սարոյանը զինվորական ծառայության մեջ էր, երբ 1943թ.-ին լույս աշխարհ եկավ նրա առաջնեկը՝ Արամը: 1946-ին ծնվեց նրանց դուստրը, ում տվեցին Լյուսի անունը՝ ի հիշատակ Սարոյանի տատիկի: Ամուսնու և կնոջ միջև հաճախ էին վեճեր առաջանում: Քերոլը տարիներ շարունակ թաքցնում էր ամուսնուց իր ազգությունը՝ լավ գիտակցելով, որ ամուսինը չի ների: Շատ անգամներն էր փորձել ասել նրան, սակայն անմիջապես հիշում էր Սարոյանի խոսքերը. «Ոչինչ չի կարող մեզ բաժանել, եթե իհարկե հրեա չես»։

Հրեաների և հայերի բարդ հարաբերությունների մասին Սարոյանը գիտեր մանկուց: Երբեք չէր կարողանում մոռանալ իր մանկության հուշը: 12 տարեկան էր, երբ հրեական մի խանութի ցուցափեղկին մեծ տառերով գրված էր՝«Զեղչ»:
Ուրախանալով ավելի մոտեցավ և նկատեց, որ շատ ավելի փոքր տառերով գրված էր՝ «Հայերի մուտքն արգելված է»:

Եվ վերջապես, Քերոլը որոշեց վերջ դնել իր ստին: Ամուսինները գրկախառնված պառկած էին, հանկարծ Քերոլը արտասանեց.

- Ես հրեա եմ:

Վիլյամն անմիջապես ցատկեց մահճակալից.

- Ինչպե՞ս թե, ճի՞շտ հասկացա քեզ, ուզում ես ասել, որ դու հրեա՞ ես: Ինչպե՞ս կարող է քեզ նման գեղեցկուհի հրեա լինել::

Ճշմարտությունը բացահայտելուց հետո Սարոյանը լքեց կնոջն ու երեխաներին: Նրանց ամուսնությունը տևեց մոտ 6 տարի: Ամուսնալուծությունից հետո Քերոլը փորձեց մի քանի անգամ կապ հաստատել նախկին ամուսնու հետ, սակայն ապարդյուն: Չնայած Սարոյանին ցնցեց այն լուրը, որ Քերոլն պատրաստվում է ամուսնանալ: Նա արեց ամեն հնարավոր ու անհնարին բան, որ հետ բերի Քերոլին: Խնդրեց ևս մեկ հնարավորություն տալ իրեն: Քերոլը նորից համաձայնեց ամուսնանալ Սարոյանի հետ: Անմիջապես երկրորդ հարսանիքից հետո նրանք մեկնեցին մեղրամիսի: Մի քանի օր անց նրանց միացավ Չապլինը՝ կնոջ հետ, որոնց հետ զույգը շատ մտերիմ էր: Սակայն երկրորդ ամուսնությունը ևս զերծ չմնաց տարաձայնություններից:

Ամենօրյա վեճերն ի վերջո բերեցին ամուսնալուծության: Նրանք բաժանվեցին:
Սարոյանը նույնիսկ փորձեց կնոջից վերցնել երեխաներին: 1959-ին Քերոլն ամուսնացավ հայտնի բեմադրիչ Վոլտեր Մեթյույի հետ: Երեխաները հաճախ էին հանդիպում հորը, Սարոյանը նրանց գումար էր տալիս: Չնայած այս ամենին երեխաները հատկապես որդին, բարդ հարաբերությունների մեջ էր հոր հետ:

Տարիներ անց Սարոյանը ծանր հիվանդացավ: Հիվանդությունը լիովին քայքայեց նրան: Նա գիտեր, որ արդեն 2 տարի տառապում է քաղցկեղով: Հիվանդությունը գլուխ բարձրացրեց. Սարոյանին հաշված ժամեր էին մնացել: Լյուսին 7 տարի չէր տեսել հորը: Նա խելագարի պես հասավ հիվանդանոց՝ վերջին հրաժեշտը տալու: Հայրը որդուն չէր ցանկանում տեսնել: Արամը երկու շաբաթ սպասեց, մինչ որոշեց տեսնել հորը: Նախքան այդ 3 տարի չէր հանդիպել: Եվ հանկարծ լսվում է Սարոյանի ձայնը.

- Շնորհակալ եմ Արա՛մ:

- Ես էլ շնորհակալ եմ, հայրի՛կ:

- Սա կյանքիս և արդեն մահվանս ամենաերջանիկ օրն է:



Տարածել...
 

Կատեգորիա: Հայտնիներ | Ավելացրեց: 24.01.18 | Հեղինակ: hraparak.am

loading...

Նմանատիպ նյութեր

Այլ նյութեր ՆՈՒՅՆ ԹԵՄԱՅՈՎ՝
այստեղ,    
На русском,  English,  Français,   Español,   Türkçe,
  ქართული,   فارسی,

Միացեք մեզ YouTube-ում... 25հզ.+ բաժանորդ



Հետևեք մեր էջերին Ֆեյսբուքում


Նոր նյութեր


 

Загрузка...
Загрузка...
Կատեգորիա: Հայտնիներ | Ավելացրեց: erkusov.com (24.01.18) | Հեղինակ: hraparak.am
Դիտումներ: 181 | Տեգեր: կենսագրական, իր, բաժանվեց, էջերից, Սարոյանը, կնոջից., ԻՆՉՈՒ, Վիլյամ, գեղեցկուհի | - Վարկանիշ -: 0.0/0

Загрузка...
Загрузка...
Загрузка...