Загрузка...
Ողջույն, Հյուր!
       Երեքշաբթի, 24.10.17  Русский  English  Français   Español   Türkçe   ქართული   فارسی

Գլխավոր էջ » Օգտակար և հաճելի » Հայտնիներ


Ի վերջո ո՞րն է Գագիկ Շամշյանի հաջողության գաղտնիքը. նրան ավելի շատ սիրու՞մ, թե՞ ատում են... մասնագիտական կարծիք
 
 
Загрузка...



Գեղամ Վարդանյան


Կրթությամբ ֆիզիկոս, մասնագիտությամբ՝ լրագրող: Նաև սոցիալական մեդիա դասընթացավար: Աշխատում է Մեդիա նախաձեռնությունների կենտրոնում:
 

Երեկ դիտում էի «Արմենիա TV»-ի լուրերը: Սեպտեմբերի 23-ին Երեւանում ավազակախմբի բացահայտման մասին շարունակվող պատմությունը բացելիս՝ հաղորդավարուհին նախ ներկայացրեց լուրը ըստ Գագիկ Շամշյանի. ֆոտոլրագրողը տեղեկացնում է, որ խմբի անդամները, պարկերը գլխներին, դատարան են բերվել, նրանց երկու ամսով կալանավորել են: Հետո հեռարձակվեց Ոստիկանության տրամադրած տեսանյութը, (տես ներքեւում) որտեղ Շամշյանի ասածներն էին վիդեոկադրերով ու բավականին տպավորիչ: Ինչու՞ հիշեցին Շամշյանին, մնաց հարցական:


Ընդհանրապես հեռուստալուրերում այդքան հաճախ նույն անունը լսելիս ակամա մտածում ես՝ լավ, տեսնես ինչու՞ են էլ հեռուստաընկերությունները լրագրողներ, խմբագրություն պահում: Եթե ալիքին հետաքրքիր են Շամշյանի նկարած կադրերը ավտովթարների մասին, ինչու՞ նրանք իրենց սեփական թղթակիցներին չեն լծում այդ գործին, չեն պահանջում նրանցից ավելի օպերատիվ և էֆեկտիվ աշխատել:

Երկու հեռուստաալիքի լուրերի թողարկումներում, ինտերնետում եւ տպագիր մամուլում Գագիկ Շամշյանի լուսանկարները, տեսանյութերը մեկ-մեկ էլ հոդվածներն են: Դրանք հիմնականում ավտովթարների մասին են: Բայց ընդհանուր միտումն այն է, որ անարադարության հանդիպելիս մարդիկ փնտրում են Շամշյանի հեռախոսահամարը: Ամենաթարմ օրինակը դպրոցներից մեկում երեխաների մազերը խուզելու պատմությունն է, որը նկարահանել էր հենց Գագիկ Շամշյանը: Հատկանշական է, որ անարդարության հանդիպած ծնողը չի դիմել նույն հեռուստաընկերություններին կամ ցանցային լրատվամիջոցներից մեկին, որով տարածվում են Գագիկ Շամշյանի նյութերը: Դիմել է հենց իրեն՝ Շամշյանին: Ստացվում է՝ ավելի շատ վստահում են անհատ, ճանաչված լրագրողին, քան լրատվամիջոցին:

Վերջին ամսվա ընթացքում հինգ ծանոթ-բարեկամ-հարեւան է դիմել ինձ՝ Գագիկ Շամշյանի հեռախոսահամարը տրամադրելու խնդրանքով: Հեռուստաեթերի, ցանցային եւ տպագիր մեդիայի ամենահայտնի դեմքերից մեկը  պահանջարկ է վայելում: Մի անգամ գրել եմ տպավորությանս մասին, որ Գագիկ Շամշյանը Հայաստանում ամենաճանաչված լրագրողն է:

Շամշյանի ֆենոմենի հետ կապված առայժմ երկու եզրակացություն ունեմ

1. Մարդկանց հետաքրքիր է Գագիկ Շամշյանի  հիմնական թեման՝ ավտովթարները, ինչը բնական է:
2. Գագիկ Շամշյանը ավելի ու ավելի շատ է հիշեցնում Համլետ Ղուշչյանին եւ իր հայտնի հաղորդումը, երբ ամեն մի կենցաղային խնդրով զանգում էին եթեր եւ լուծում ակնկալում:
 

Media.am






Տարածել...


loading...

Նմանատիպ նյութեր
Այլ նյութեր ՆՈՒՅՆ ԹԵՄԱՅՈՎ՝ այստեղ,    
На русском,  English,  Français,   Español,   Türkçe,
  ქართული,   فارسی,

Միացեք մեզ YouTube-ում... 18հզ. բաժանորդ



Նոր նյութեր


«Եթե քո բոլոր օրերը նման են մեկը մյուսին, ուրեմն ապրել ես ԸՆԴԱՄԵՆԸ 1 օր» 
Եթե համաձայն ես, սեղմիր Հավանել   

 

Загрузка...
Загрузка...
Կատեգորիա: Հայտնիներ | Ավելացրեց: erkusov.com (31.01.17)
Դիտումներ: 1442 | Տեգեր: նրան, հաջողության, սիրու՞մ, գաղտնիքը., Շամշյանի, Ո՞րն, շատ, Գագիկ, ավելի, վերջո | - Վարկանիշ -: 0.0/0