RSS 

Загрузка...

Գլխավոր էջ » Օգտակար և հաճելի » Հայտնիներ

Հասմիկ Կարապետյանը՝ Քիմ Քարդաշյանի հետ
 


 


   

Հասմիկ Կարապետյանն իր ընտանիքի հետ տեղափոխվել է Կանադա: Երգչուհին այնտեղից պարբերաբար նոր լուսանկարներ է հրապարակում՝ ուրախացնելով իր երկրպագուներին:

Այս անգամ Հասմիկը լուսանկարվել է Քիմ Քարդաշյանի պաստառի ֆոնին եւ տեղադրել լուսանկարն իր Instagram-ում.


 

«Մեր Քիմ Քարդաշյանը՝ Calvin Klein-ի համար», - գրառել է երգչուհին:

Հիշեցնենք, որ ավելի վաղ NEWS.am STYLE-ի հետ բացառիկ զրույցում Հասմիկ Կարապետյանը խոսել էր Կանադա տեղափոխման պատճառների եւ Հայաստանը կարոտելու մասին.

«Երբ տարիներ առաջ ինձ հարցրեցին, թե ինչ է ինձ համար հայրենիքը, ինչ եմ զգում Հայաստան ասելիս, ասացի, որ չեմ կարող սպառիչ պատասխան տալ, քանի որ ինքս էլ չեմ հասկանում՝ ինչ եմ զգում։ Իհարկե, համերգային ծրագրերով կարճ ժամանակով բացակայել եմ երկրից, բայց ոչինչ չեմ զգացել։ Ինչքան մեծանում ես ու ինչքան երկար ես բացակայում հայրենիքից, միայն այդ ժամանակ ես հասկանում, որ հայրենիքը մոր նման մի անփոխարինելի հասկացողություն է։ Ես արդեն 40 տարեկանում լիարժեք զգացի եւ հասկացա, թե ինչ կարեւոր բան է յուրաքանչյուր մարդու համար իր հայրենիքը։ Երբ կանգնում ես հայրենի հողին, միանշանակ զգացումներդ փոխվում են»,- ասել է երգչուհին։



Տարածել...
 

Նմանատիպ նյութեր



loading...

Загрузка...

Նոր նյութեր


Միացեք մեզ YouTube-ում... 30հզ.+ բաժանորդ


Կատեգորիա: Հայտնիներ | Ավելացրեց: erkusov.com (09.07.18)
Դիտումներ: 1435 | Տեգեր: Քիմ, Կարապետյանը՝, Հասմիկ, Քարդաշյանի, հետ | - Վարկանիշ -: 0.0/0