RSS 

Загрузка...

Գլխավոր էջ » Օգտակար և հաճելի » Հայտնիներ

Հասմիկ Կարապետյան. Ամիսներ անց կվերադառնանք
 


 


   BRAVO.am

Մեկ ամսից ավելի է` Հասմիկ Կարապետյանն ընտանիքի հետ Կանադայում է: BRAVO.am-ի հետ զրույցում երգչուհին պատմել է, թե որքան ժամանակով եւ ինչ պատճառով են մեկնել երկրից, ինչով է այնտեղ զբաղվում, ինչ ծրագրեր ունի առաջիկայում, եւ հետաքրքիր այլ մանրամասներ:

Նա ընդգծեց` իրենք չեն տեղափոխվել Սարնիա քաղաք մշտական բնակության, պարզապես ամուսնու աշխատանքի բերումով վեց ամիս այնտեղ են լինելու. «Երբեմն կյանքի խաչմերուկները մեզ տարբեր ճանապարհներով են տանում: Երբեք չես իմանա` երբ ու որտեղ կհայտնվես: Կարծում եմ՝ այս ամենը նախախնամություն է ինչ-որ առումով: Վերադառնալու ենք ամռանը` հունիսին: Շատ եմ կարոտել թե՛ Հայաստանը, թե՛ ընտանիքիս, թե՛ ընկերներիս եւ Երեւանիս շունչը: Բացի այդ էլ` կիսատ թողած գործեր կան, որ պետք է ավարտին հասցնեմ»:

Հասմիկը տեղեկացրեց, որ զբաղվում է միայն երեխայի խնամքով եւ ընտանեկան գործերով, ինչը բնական է համարում, փորձում է լինել լավ մայր եւ լավ կին.«Գիտեք, ամեն մարդ իր մեծանալու տարիքն ունի՝ անկախ նրանից, թե քանի տարեկան է: Խոսքը, իհարկե, հոգեպես եւ մտովի մեծանալու մասին է: Ես, լինելով 40 տարեկան, նոր սկսում եմ մեծանալ: Մայրությունն ինձ մեծացրեց: Երբ ավելի համբերատար ես դառնում, իմաստուն, տեսնում եւ զգում ես երեւույթներ, որ առաջ չէիր էլ նկատում, նշանակում է՝ մեծացել ես, լավ առումով: Շատ մեղեդիներ են մեջս կուտակվել, շատ ապրումներ, որ Աստծո կամոք երգեր կդառնան»:

 
Երբ հարցրինք, թե ինչպես է իրեն զգում Հայաստանից դուրս, զգացողությունների առումով ինչ տարբերություններ կան Երեւանի եւ Կանադայի միջեւ, երգչուհին ասաց, որ ինքը շատ է սիրում ճամփորդել, սակայն իրեն լավ եւ ինքնաբավ, երջանիկ, ուրախ եւ վստահ է զգում միայն Երեւանում, առհասարակ Հայաստանում.«Իմ պատկերացմամբ՝ Կանադան լավ երկիր է՝ կիրթ եւ գրագետ մարդկանցով, մի տեսակ ապահով եւ հանգիստ, շատ առավելություններ կան: Բայց ես այստեղ օտար եմ, եւ միշտ էլ այդպես կլինի ցանկացած երկրում: Ինձ համար սառը երկիր է, ինչը չեմ սիրում. ձմեռները շատ ցուրտ են եւ երկար: Մարդիկ անընդհատ շտապում են, շատ են հոգնում, եւ չկա այն ջերմ երեւանյան շփումը: Փողոցում բոլորը ժպտում են իրար, ողջունում, մունաթ չեն գալիս, մարդիկ ավելի անհոգ եւ հանգիստ են թվում: Չգիտեմ, գուցե իրենց հոգսերն են քիչ: Բայց իմ տպավորությամբ՝ հայի համար հայրենիքից հեռու լինելու միակ պատճառն այստեղ ավելի շատ գումար աշխատելն ու ապահով ապրելն է: Եվ կարծում եմ՝ դա շատ բնական է ու բացատրելի: Շատ լավ երկիր է, չեմ դժգոհում, բայց ես Հասմիկն եմ միայն Հայաստանում»:
 

 
Նրանից հետաքրքրվեցինք նաեւ` արդյոք երաժշտական նորություններ սպասվում են մոտ ապագայում: Ասաց, որ ստեղծագործական շատ ծրագրեր կան, որոնց մասին, սակայն, կխոսի ավելի ուշ: Իսկ Երեւան վերադառնալուց հետո պետք է նկարահանի «Իմ Տաթեւ» հեղինակային երգի տեսահոլովակը. «Ինչպես, որտեղ եւ որ ռեժիսորի հետ՝ դեռ պարզ չէ: Երգի երաժշտական պրոդյուսերը ԴերՀովան է, ինչի համար շատ ուրախ եմ: Ովքեր լսել են երգը, ասել են, որ այն շատ հուզիչ է եւ հոգեթով: Կարծում եմ՝ երգը կսիրվի, քանի որ այն շատ թանկ է ինձ համար. երկար սպասված Տաթեւիս՝ հրեշտակիս է նվիրված: Անհամբեր եմ: Իսկ թե ինչ նոր ծրագրեր կունենամ, ապագան ցույց կտա: Չեմ պլանավորում ոչինչ, բայց մի բանում կասկած չունեմ՝ ես ստեղծագործելու եմ. դեռ շատ ասելիք ունեմ»:



Տարածել...
 

Նմանատիպ նյութեր



loading...

Загрузка...

Նոր նյութեր


Միացեք մեզ YouTube-ում... 30հզ.+ բաժանորդ


Կատեգորիա: Հայտնիներ | Ավելացրեց: erkusov.com (10.07.18) | Հեղինակ: BRAVO.am
Դիտումներ: 615 | Տեգեր: Հասմիկ, անց, Կարապետյան., ամիսներ, կվերադառնանք | - Վարկանիշ -: 0.0/0