Загрузка...
Ողջույն, Հյուր!
       Ուրբաթ, 22.09.17  Русский  English  Français   Español   Türkçe   ქართული   فارسی

Գլխավոր էջ » Օգտակար և հաճելի » Հայտնիներ


«Գազպրոմ»-ում Կարեն Կարապետյանի աշխատավարձը հասնում էր մի քանի տասնյակ հազար դոլարի... ուշագրավ փաստեր նոր վարչապետի մասին
 
 
Загрузка...


Կարեն Կարապետյանը 53 տարեկան է: Նա բարձր պաշտոն էր զբաղեցնում Ռուսաստանի «Գազպրոմ» ընկերությունում, այդ հսկայական կազմակերպության դուստր ձեռնարկությունը հանդիսացող «Մեժռեգիոնգազ» ընկերության գլխավոր տնօրենի զարգացման եւ ռազմավարության գծով տեղակալն էր:

Ըստ որոշ տեղեկությունների՝ «Գազպրոմ»-ում Կարեն Կարապետյանի աշխատավարձը հասնում էր մի քանի տասնյակ հազար դոլարի:

Սակայն, Կարեն Կարապետյանը, երբեք միայն աշխատավարձով ապրող չի եղել, նա նաև իր սեփական բիզնեսներն ունի, որոնցից ամենահայտնիներից երկուսի անվանման հետ ուշագրավ մանրամասներ է ներկայացրել Asekose.am-ի զրուցակիցը:

Առաջինը՝ Հրազդանի ձորում գործող և Երևանի ամենաճոխ ու ամենաթանկ ռեստորաններից մեկը համարվող Ֆլորենսն է: Կարեն Կարապետյանն ինքն ընդունել է իր կապն այս ռեստորանի հետ:

Ժամանակին մամուլը գրել էր, որ այն ժամանակվա Երևանի քաղաքապետն այդ շքեղ ռեստորանը կառուցում է ի պատիվ դստեր, քանի որ այնտեղ է մտադիր անցկացնել նրա հարսանիքը:

Եվ այստեղ անցկացվեցին ինչպես Կարեն Կարապետյանի դստեր, այնպես էլ հայաստանցի շատ օլիգարխների ու բարձր պաշտոնյանների հարսանիքները:

Ու քչերը իմացան, որ ռեստորանը կրում է Կարեն Կարապետյանի մոր անունը՝ հոլովված ղարաբաղյան բարբառով՝ Ֆլորենս...

Ի դեպ, ղարաբաղյան բարբառով հոլովված անունից է կազմված նաև Կարեն Կարապետյանին պատկանող մյուս հայտնի բիզնեսը՝ Kerbedanz ժամացույցների բրենդը, որի հիմնադիր հանդես է գալիս նրա որդին՝ Տիգրանը:

Kerbedanz-Կարպեդանց՝ նույն Կարապետանցն է:

Դեռևս հայտնի չէ, թե ինչ աստիճանի բաց ու թափանցիկ կաշխատի Կարեն Կարապետյանը, եթե , իրոք, դառնա Հայաստանի 14-րդ վարչապետը, սակայն իբրև նախկին քաղաքապետ ու գործարար, նա , կարծես, ազնիվ է եղել, քանի որ իր բիզնեսները թաքցնելու միտում չի ունեցել:

Ավելացնենք, որ Կարեն Կարապետյանի որդին՝ Տիգրանն ամուսնացել է Մարի Հալունյանի հետ. զույգը ծանոթ է եղել վաղուց ու տարբեր խավերի պատկանելությունը չի խանգարել նրանց սիրուն:

Իսկ Կարապետյանի փեսան՝ Հայկ Հարությունյանը 2 տարի առաջ Հովիկ Աբրահամյանի հրամանով նշանակվել է ՀՀ էներգետիկայի փոխնախարար. Հայկ Հարությունյանը սովորել է Թաիլանդի Ռիջենթս Սքուլ դպրոցում, Լանկաստերի համալսարանում, Քեմբրիջի համալսարանում, Սկոլկովո մենեջմենթի դպրոցում:



Տարածել...


loading...

Նմանատիպ նյութեր
Այլ նյութեր ՆՈՒՅՆ ԹԵՄԱՅՈՎ՝ այստեղ,    
На русском,  English,  Français,   Español,   Türkçe,
  ქართული,   فارسی,

Միացեք մեզ YouTube-ում... 15հզ. բաժանորդ



Նոր նյութեր


«Եթե քո բոլոր օրերը նման են մեկը մյուսին, ուրեմն ապրել ես ԸՆԴԱՄԵՆԸ 1 օր» 
Եթե համաձայն ես, սեղմիր Հավանել   

 

Загрузка...
Загрузка...
Կատեգորիա: Հայտնիներ | Ավելացրեց: erkusov.com (17.09.16) | Հեղինակ: Asekose.am W
Դիտումներ: 2829 | Տեգեր: աշխատավարձը, «Գազպրոմ»-ում, տասնյակ, Մի, քանի, հազար, հասնում, Էր, Կարապետյանի, Կարեն | - Վարկանիշ -: 0.0/0

Загрузка...