Загрузка...

Գլխավոր էջ » Օգտակար և հաճելի » Հայտնիներ

«Գագիկ Խաչատրյանի որդիները շքեղ առանձնատուն են գնել Լոս Անջելեսի Վեսթվուդ (Westwood) թաղամասում». Գրիշա Սանդալյան
 


 


   Գրիշա Սանդալյան (Ֆեյսբուք)

Ամերիկաբնակ հաղորդավար Գրիշա Սանդալյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է.

«Եթե չի եղել պետական թալան, ինչո՞ւ նման հնարավորություն չունի ցանկացածիդ եղբայրը կամ քույրը, ով ապրում է Հայաստանում։ Սրա վերջն էլ է գալու ոչինչ...

ԹԱԼԱՆՉԻՆԵՐԸ...

Գագիկ Խաչատրյանի շքեղ առանձնատունը Լոս Անջելեսում: Ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանի որդիները՝ Գուրգենը (ծնվ. 1983թ.) և Արտյոմը (ծնվ. 1986թ.), 2010 թվականին շքեղ առանձնատուն են գնել Լոս Անջելեսի Վեսթվուդ (Westwood) թաղամասում՝ մի փողոցի վրա, որտեղ ծփում է ցոփ ու շվայտ կյանքը: Հիշեցնենք, որ այդ ժամանակ Գ. Խաչատրյանը ՀՀ պետեկամուտների կոմիտեի նախագահն էր, նրա ձեռքի տակ էին հարկային տեսչությունն ու մաքսային ծառայությունը:
     Հսկայական բիզնեսների ու միլիոնավոր դոլարների հասնող ունեցվածքի հետևանքով մամուլի կողմից «սուպերնախարարի» անուն ստացած Գագիկ Խաչատրյանի հետ բազմաթիվ ընկերություններ են առնչվում, որոնք, սակայն, գրանցված են նրա հարազատների անուններով՝ «Յուքոմ», «Մեգաֆուդ», «Ապեյրոն», «Մեգամոթորս», «Մեգասպորտ», «Խրոնոգրաֆ», «Գալաքսի Կոնցեռն», «Չիմեգ» և այլն: Սրանցից մի քանիսի մեջ մասնակցություն ունեն նաև Գուրգենն ու Արտյոմը: Վերջիններս իրենց կանանց հետ գրանցված են Տերյան 66 հասցեում՝ տարբեր բնակարաններում: Տերյան 66-ը մետրոյի «Երիտասարդական» կայարանի հարևանությամբ գտնվող «HSBC» բանկի բարձրահարկն է: Սակայն Լոս Անջելեսի համեմատությամբ Տերյանն 66-ը, կարելի է ասել, աղքատանոց է:
     South Mapleton Drive-ը համարվում է Լոս Անջելեսի ամենաթանկ հատվածներից մեկը: Այստեղ շարքային մահկանացուներ չեն ապրում: Հսկա առանձնատներից յուրաքանչյուրում կան մի քանի ննջասենյակներ ու լոգասենյակներ, մի քանի հազար քմ հողամասերում էլ՝ լողավազաններ ու թենիսի կորտեր: Այս առանձնատունը Խաչատրյանները ձեռք են բերել 14.4 մլն դոլարով»։
 



Տարածել...
 

Կատեգորիա: Հայտնիներ | Ավելացրեց: 19.06.18 | Հեղինակ: Գրիշա Սանդալյան (Ֆեյսբուք)

loading...

Նմանատիպ նյութեր

Այլ նյութեր ՆՈՒՅՆ ԹԵՄԱՅՈՎ՝
այստեղ,    
На русском,  English,  Français,   Español,   Türkçe,
  ქართული,   فارسی,

Միացեք մեզ YouTube-ում... 30հզ.+ բաժանորդ



Նոր նյութեր

 

Загрузка...
Загрузка...
Կատեգորիա: Հայտնիներ | Ավելացրեց: erkusov.com (19.06.18) | Հեղինակ: Գրիշա Սանդալյան (Ֆեյսբուք)
Դիտումներ: 4820 | Տեգեր: Խաչատրյանի, Առանձնատուն, որդիները, շքեղ, գնել, Անջելեսի, Լոս, Են, «Գագիկ, Վեսթվուդ | - Վարկանիշ -: 2.0/1

Загрузка...
Загрузка...