RSS 

Загрузка...

Գլխավոր էջ » Օգտակար և հաճելի » Հայտնիներ

«Ես աղաչում էի մայրիկիս, որ սպանի ինձ, եթե սիրում է». Ռոբերտո Բաջոյի կյանքի կանոնները
 


 


   168.am

Իտալական ֆենոմենը՝ Ռոբերտո Բաջոն, միշտ աչքի է ընկել տպավորիչ մտքերով: Ամբողջ կարիերայի ընթացքում միայն իտալական ակումբներում և Իտալիայի ազգային հավաքականում խաղացած ֆուտբոլիստը ֆուտբոլը համարում էր իր մեծագույն սերը և կյանքի ռիթմը:

20-րդ դարի լավագույն ֆուտբոլիստների ցուցակում 4-րդը ճանաչված ֆուտբոիստը (Մարադոննայից, Պելեից և Էյսեբիոյից հետո), սակայն, միշտ նշել է, որ ինքը սովորական իտալացի ֆուտբոլիստ է և իր համար առաջնայինը համեստությունն է:

«Ես երազում էի առավոտյան, ճաշին և երեկոյան: Գնդակով ես սովորեցի տառապել, ընկնել և վեր կենալ: Ես սովորեցի ապրել»:

«Երբ ես փոքր էի, ես երազում էի խաղալ ֆուտբոլ, ես երազում էի դառնալ ֆուտբոլիստ, որպեսզի իմ խաղով ուրախացնեմ մյուսներին: Դա իմ գլխավոր նպատակն էր»:

«Միայն տաղանդը բավարար չէ: Պետք է աշխատանք, համեստություն և կիրք»:

«Մարդիկ հարգում էին նրա համար, որ ես այնպիսին էի, ինչպիսին կայի: Անկախ նրանից, թե որտեղ էի խաղում՝ ես միշտ շատ ջերմ էի երկրպագուների հետ»: 

«Վնասվածքները ինձ սովորեցրին, որ ամեն ուրախ պահը կարող է ավարտվել՝ վրադարձնելով քեզ ամենասկզիբ: Դա ինձ սովորեցրեց մտածել, որ ամեն հաջորդ օրը ավելի լավն է, քան նախորդը»:

«Ես տարել եմ ծնկի 6 վիրահատություն՝ 4-ը աջ ոտքին, 2-ը՝ ձախին: Ես չէի կարողանում ցավազրկողներ ընդունել, քանի որ ալերգիա ունեի: Աննկարագրելի ցավոտ էր: Ես աղաչում էի մայրիկիս, որ սպանի ինձ, եթե սիրում է»:

«Իմ ստեղծած ամենամեծ հրաշքը այն է, որ ես խաղացի ֆուտբոլ մինչև 35 տարեկան: Չէ՞ որ ես խաղում էի 1.5 ոտքով»:

«Ես կարող էի բռնել աստղերը, քանի որ ինձ անվանում էին ֆենոմեն, սակայն իրականությունը ինձ ներքև իջեցրեց»:

«Ֆուտբոլից հեռանալուց հետո ես կարծես մահացա»:



Տարածել...
 

Նմանատիպ նյութեր



loading...

Загрузка...

Նոր նյութեր


Միացեք մեզ YouTube-ում... 30հզ.+ բաժանորդ


Կատեգորիա: Հայտնիներ | Ավելացրեց: erkusov.com (19.02.18) | Հեղինակ: 168.am
Դիտումներ: 379 | Տեգեր: է»., մայրիկիս, որ, Ինձ, Եթե, սիրում, էի, «Ես, սպանի, աղաչում | - Վարկանիշ -: 0.0/0

_blanktext/javascript> |