RSS 

Загрузка...

Գլխավոր էջ » Օգտակար և հաճելի » Հայտնիներ

Դեվիդ Գետա l David Guetta
 


 


   

Զուր չէ, որ Դեվիդ Գետային անվանում են «French house» ոճի առաջատար: Իր առաջին ստեղծագործությունը` «Up&Way»-ը Գետան թողարկեց 1992-ին և այդ ժամանակվանից ի վեր դարձավ պարահրապարակների կուռքը: 90-ականների կեսերին Գետան փարիզյան հավաքույթների ամենահայտնի կազմակերպիչն էր, երեկույթներ էր կազմակերպում ու անցկացնում ամենահայտնի ակումբներում` Folies Pigalle, Queen, Bataclan, Palace և Les Bains` հրավիրելով լեգենդար դիջեյների` Լիթլ Լուի Վեգային, Դեվիդ Մորալեսին, Դիջեյ Պիեռին և Ռոջեր Սանչեսին: Իսկ 2001-ին Գետան ինքն էլ ազատություն տվեց իր ամենաուժեղ կրքին` դարձյալ սկսեց երաժշտություն գրել:
 


 

David Guetta


 

Ծնվել է 1967թ. նոյեմբերի 7-ին Փարիզում: 17 տարեկանում առաջին անգամ ձայնապնակներ պտտեցրեց Broad ակումբում: 80-ականների վերջին Դեվիդը ձայնապնակներ էր պտտեցնում հանրահայտ Radio Nova-ում և հաուս, հիփ հոփ ու գրանժ նվագում փարիզյան ամենամոդայիկ ակումբներում:

1992-ին թողարկվեց Գետայի առաջին սինգլը: «Up&Way»-ը հանրահայտ դարձավ նաև Ռոբերտ Օուենսի տպավորիչ վոկալի շնորհիվ: Գետան դարձավ Ելիսեյան դաշտերում փարիզյան ամենակուլտային ակումբի` Le Queen-ի հիմնադիրներից մեկը և շուրջ երկու տարի ռեզիդենտություն արեց` ակումբ բերելով էլեկտրոնային երաժշտության ամենավառ աստղերին: 94 թ-ին Le Queen-ից Գետան տեղափոխվեց պակաս հայտնի Bataclon, և ակումբը բառացիորեն ծաղկեց. շաբաթը երեք անգամ այստեղ ավելի քան 2500 մարդ էր հավաքվում: Մեկ տարի անց Գետան Le Palace-ում սկսում է «Happy House Nights» երեկույթների շարք կազմակերպել, 1997-ին Les Bains Douches ակումբում կազմակերպում է «Scream» շարքի առաջին հավաքույթը: Այդ ժամանակվանից ակումբային այդ երեկոները Փարիզում ամենահանրահայտը դարձան:

Եվ այնուամենայնիվ, չնայած փրոմոութերի հաջող կարիերային, Գետան աշխարհում ամենից ավելի սիրում էր երաժշտություն հորինել: Ստեղծագործական տևական ընդմիջումից հետո 2001-ին Դևիդը թողարկեց «Just a Little More Love» սինգլը, որը էլեկտրոնային, հաուս և ֆանք երաժշտության ֆիրմային կոկտեյլ էր Nashville խմբից Քրիս Վիլիսի վոկալով: Երգն ակնթարթորեն թիվ 1 հիթը դարձավ Ֆրանսիայի բոլոր պարահրապարակներում: Անգլիական կուլտային «ֆանատները» «The Football Factory» ֆիլմի ռեժիսորները որպես ֆիլմի սաունդտրեկ ընտրեցին «Just A Little More Love»-ը: 2006-ին այս երգի ուղեկցությամբ անցավ Victoria's Secret ներքնազգեստի հեղինակավոր ապրանքանիշի ցուցադրությունը: Գետայի համանուն առաջին ալբոմը թողարկվեց 2002-ին: Ընդհանուր տպաքանակը գերազանցում էր 250 հազարը: Երկրորդ սինգլի` «Love Don't Let Me Go»-ի հաջողությունը համեմատում էին Depeche Mode-ի կատաղի հանրահայտության հետ, իսկ իրեն` Դևիդ Գետային «Համաշխարհային պարահրապարակների արքա» անվանեցին:


David Guetta


 

Հաջողությունը ամրապնդվեց 2003-ին թողարկված «F**k Me I'm Famous» ալբոմով: Հենց այսպես էր կոչվում ակումբային հայտնի երեկույթների շարքը, որը վարում էր Դևիդը Իբիցայում: Ձայնապնակի տրեկներից մեկին` Դեվիդ Բոուիի «Just for One Day Heroes»-ի կավերին փայլուն ապագա էր սպասում. տրեկը Ֆրանսիայում ոսկե» դարձավ և հայտնվեց Եվրոպայի առեւտրային բոլոր ռադիոկայանների «թեժ» հանրահյացման մեջ: Creamfields-Իսպանիա փառատոնում Գետան արդեն ելույթ ունեցավ այնպիսի աստղերի հետ, ինչպիսիք են The Chemical Brothers-ը և Carl Cox-ը: 2005թ. Գետան դիմավորեց արդեն համաշխարհային աստղի կարգավիճակով: Նրա երկրորդ ալբոմը` «Guetta Blaster»-ը, խփեց հանրահայտության բոլոր ռեկորդները: իսկ ալբոմի «The World Is Mine» երգով ստեղծված տեսահոլովակը պտտեցրեցին բոլոր երաժշտաալիքները: Գետայի ոճն ավելի հանդուգն ու վառ դարձավ: Նոր ալբոմի գրեթե բոլոր տրեկների համար նա որպես հիմք վերցրել էր 80-ականների էլեկտրո փոփ ոճի դասական կոմպոզիցիաները:

Այսօր Դեվիդ Գետային մնում է միայն վայելել իր ֆենոմենալ հաջողության պտուղները: Եվրոպայի լավագույն ակումբներում անց են կացվում F**k Me I'm Famous-ի միջոցառումները, ամեն տարի Իբիցայում ֆանատների անսանձ ամբոխները վանկարկում են նրա անունը: Նրան հրավիրում են նվագելու ամենաշքեղ մասնավոր երեկույթներում: Անցյալ Ամանորի նախօրյակին Գետան ելույթ ունեցավ Բրայթոնի լողափնյա շոուում` Big Beach Boutique 3-ում: Ո՞վ կարող էր մտածել, որ նրա ամենահայտնի տրեկի` «The World Is Mine»-ի կրկներգն այդչափ մարգարեական կլինի: Իրոք որ այսօր ողջ աշխարհը, ծայրահեղ դեպքում պարայինը, որոշակիորեն նրան է պատկանում` Դեվիդ Գետային:


  ԼՍԵԼ ԿԱՄ ՆԵՐԲԵՌՆԵԼ DAVID GUETTA-Ի ԳՈՐԾԵՐԸ >>>

 



Տարածել...
 

Նմանատիպ նյութեր



loading...

Загрузка...

Նոր նյութեր


Միացեք մեզ YouTube-ում... 60հզ.+ բաժանորդ




Հրապարակման պատրաստեց` Kiss.am - Ժամանց և Տեղեկատվություն
Կատեգորիա: Հայտնիներ | Ավելացրեց: erkusov.com (03.04.13)
Դիտումներ: 1233 | Տեգեր: Դեվիդ Գետա, Հայտնիներ, երաժիշտներ, David Guetta | - Վարկանիշ -: 0.0/0