RSS 

Загрузка...

Գլխավոր էջ » Օգտակար և հաճելի » Հայտնիներ

Դերասան Օլեգ Տաբակովը մահացել է 82 տարեկանում (Ֆոտո)
 


 


   news.am

Ռուսաստանյան եւ խորհրդային հայտնի դերասան, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Օլեգ Տաբակովը մահացել է Մոսկվայում, կյանքի 83-րդ տարում, հաղորդումէ  «ՌԵՆ ՏՎ»-ն։

Ժողովրդի սիրելի դերասանը վերջին մի քանի ամիսներին հիվանդանոցում էր՝ նա հոսպիտալացվել է 2017 թվականի նոյեմբերի վերջին: Այդ պահից ի վեր դերասանի վիճակի մասին հակասական տեղեկություններ էին ստացվում՝ սկզբում հաղորդվում էր, որ Տաբակովը թոքաբորբով է հիվանդ եւ շուտով հիվանդանոցից դուրս կգրվի, ավելի ուշ հայտնի դարձավ, որ դերասանի առողջական վիճակն ավելի ծանր է՝ նրան միացրել են արհեստական շնչառության սարքին, նա չի կարողանում խոսել՝ պահպանելով ժամանակի եւ տարածության կողմնորոշումը:

2018 թվականի հունվարին տեղեկությունները մխիթարական էին՝ հաղորդվում էր, որ դերասանն առողջանում է: Սակայն արդեն մեկ ամիս անց հայտնի դարձավ, որ ժամանակի մեծ մասը Տաբակովն անցկացնում է արհեստական կոմայի վիճակում: Բժիշկները հաստատել էին, որ դերասանի օրգանիզմն այնքան թույլ է, որ պարզապես չի հաղթահարում աննշան ծանրաբեռնվածությունները:

Այս ամբողջ ընթացքում մշտապես նրա կողքին են եղել ազգականները եւ մտերիմները:

Օլեգ Տաբակովը խորհրդային եւ ռուսաստանյան դերասան է, ռեժիսոր եւ մանկավարժ, հնչունավորման դերասան, «Սովրեմեննիկ» թատրոնի հիմնադիրներից մեկը, «Տաբակերկա» եւ Չեխովի անվան ՄԽՏ-ի (Մոսկվայի գեղարվեստական թատրոն) ղեկավարը, 1986-2000 թվականներին ՄԽԱՏ-ի (Մոսկվայի գեղարվեստական ակադեմիական թատրոն) Դպրոց-ստուդիայի ռեկտորը:

Օլեգ Տաբակովը ծնվել է 1935 թվականի օգոստոսի 17-ին Սարատովում: 1953 թվականին ընդունվել է ՄԽԱՏ-ի Դպրոց-ստուդիա, որի լավագույն ուսանողներից մեկն էր: Տաբակովը «Սովրեմեննիկ» թատրոնի հիմնադիրներից մեկն է: Նա հանդիսատեսին հայտնի է «Պատերազմ եւ խաղաղություն», «Գարնան 17 ակնթարթները», «12 աթոռ»  ֆիլմերից, Տաբակովը հնչունավորել է նաեւ Մատրոսկին կատվին «Երեքը Պրոստոկվաշինոյից» եւ «Արձակուրդները Պրոստոկվաշինոյում» մուլտֆիլմերում






Տարածել...
 

Նմանատիպ նյութեր



loading...

Загрузка...

Նոր նյութեր


Միացեք մեզ YouTube-ում... 60հզ.+ բաժանորդ


Կատեգորիա: Հայտնիներ | Ավելացրեց: erkusov.com (12.03.18) | Հեղինակ: news.am
Դիտումներ: 235 | Տեգեր: Օլեգ, 82, դերասան, Տաբակովը, (ֆոտո), տարեկանում, մահացել | - Վարկանիշ -: 0.0/0