/Հայտնիներ - Բոլորիս հորդորում եմ՝ երբեք խոսքի մեջ չօգտագործել էդ չարաբաստիկ «հա՞» բառը " />

Загрузка...
Ողջույն, Հյուր!
       Ուրբաթ, 20.10.17  Русский  English  Français   Español   Türkçe   ქართული   فارسی

Գլխավոր էջ » Օգտակար և հաճելի » Հայտնիներ


Բոլորիս հորդորում եմ՝ երբեք խոսքի մեջ չօգտագործել էդ չարաբաստիկ «հա՞» բառը
 
 
Загрузка...



Բոլորիս հորդորում եմ՝ երբեք խոսքի մեջ չօգտագործել էդ չարաբաստիկ ՙհա՞՚ անհասկանալի բառը, որը նույնիսկ չգիտեմ, թե ոնց որակեմ: Ո՞րտեղից ա դա էկել, ովքե՞ր են դրա հերն ու մերը: Հայ մարդը խոսքի մեջ միշտ հաստատ ա, վստահ, նա դիմացինին դիմելիս կամ բան պատմելիս, բացատրելիս էդ նույն դիմացինի կողմից իր հնչեցրած մտքերի, գաղափարների հաստատման, թույլտվության կարիքը չունի: 
Էդպես կարող ա խոսել ադրբեջանցին,-
- Փայձյոմ չայ պիծ, դա՞…
- Կարաբախ նիկագդա նի բուձիտ նաշիմ, դա՞…
Ադրբեջանոտ ե՞ք, հըլը աչքերիս նայեք: Ումի՞ց եք հավանություն սպասում, էն մարդուց, որին ինքներդ ե՞ք ինֆորմացիա տալիս…բայց էդ կրակն ընկածը շա՞տ գիտի ինչ եք ուզում իրենից, դրության տերը Դուք եք, էլ ինչի՞ եք էդ խեղճ մարդու հավանությանը սպասում:
Ականջ ա ծակում կոպիտ ականջօղի պես:
Երբ խոսակիցներս նման կերպ են դիմում ինձ՝ ուզում եմ գոռամ երեսին,-
- Չէ՛:
Ու որ լավ մտնի գլուխը՝ մի հատ բռնեմ ուսերից, թթի ծառի պես թափ տամ ու մի հատ էլ գոռամ,-
- Չէէէ, ասինք:
Այնինչ էդ անտեր մնացած ՙհա՚-ն օգտագործում են նույնիսկ հեռուստատեսությունների հաղորդավարները՝ մի տեսակ համոզելու, դուր գալու, լղոզելու ձև ա դարձել: 
Չէ, էլի, նետ՝ չհամոզեցիր, ախպեր: Փախար ստեղից վազելով, էդ ՙհա՚-ն թևիդ տակ դրած: Ու մյուս անգամ թիվիի տարածքում չերևաս՝ դու, մեղմ ասած էնքան էլ հայ չես, դու տատանվող էլեմենտ ես, քամու բերած քամու տարած:
Այ ցրտահարված հայեր, ախր իսկականից տհաճ ա, հա՞…

Քրիստ Մանարյան



Տարածել...


loading...

Նմանատիպ նյութեր
Այլ նյութեր ՆՈՒՅՆ ԹԵՄԱՅՈՎ՝ այստեղ,    
На русском,  English,  Français,   Español,   Türkçe,
  ქართული,   فارسی,

Միացեք մեզ YouTube-ում... 18հզ. բաժանորդ



Նոր նյութեր


«Եթե քո բոլոր օրերը նման են մեկը մյուսին, ուրեմն ապրել ես ԸՆԴԱՄԵՆԸ 1 օր» 
Եթե համաձայն ես, սեղմիր Հավանել   

 

Загрузка...
Загрузка...
Կատեգորիա: Հայտնիներ | Ավելացրեց: erkusov.com (24.04.16)
Դիտումներ: 351 | Տեգեր: հասարակություն | - Վարկանիշ -: 0.0/0

Загрузка...