RSS 

Загрузка...

Գլխավոր էջ » Օգտակար և հաճելի » Հայտնիներ

Այդ հոտը, դիմակներով ու ձեռնոցներով գալը տեսնելով՝ մտածեցի՝ ինչ-որ ահաբեկչական ակցիա է, որը պետք է կանխվեր. Գոռ Վարդանյան
 


 


   tert.am

Tert.am-ի հետ զրույցում Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի խորհրդական Գոռ Վարդանյանն անդրադառնում է Երևանի ավագանու նիստի ժամանակ տեղի ունեցած ծեծկռտուքից հետո տարբեր մեկնաբանություններին, իր մարզադպրոցներից երեխաներին հանելու կոչերին և ՀՀԿ-ականների՝ կատարվածի շուրջ արձագանքին:

- Պարո՛ն Վարդանյան, Հայաստանի Հանրապետական կուսակցությունը Երևանի քաղաքապետարանում «Երկիր Ծիրանի» խմբակցության հետ ունեցած միջադեպից հետո, չպաշտպանեց ՀՀԿ ավագանուն: ՀՀԿ թիմի արձագանքը Ձեզ չզարմացրե՞ց, չէ՞ որ իրենք էլ ասացին, որ կին քաշքշելն այնքան էլ լավ բան չէ:

- Թողնենք տարբեր խմբակցությունների արձագանքը, որովհետև տարբեր մարդիկ իրենց տարբեր անձնական անկյուններից տարբեր կերպ են մեկնաբանում:

- Խոսքը ՀՀԿ-ի մասին է, որն այդքան էլ ՀՀԿ ավագանուն չպաշտպանեց: Չե՞ք կարծում:

- Ես չեմ կարծում: Ես ընդհանուր երևույթը բացասական եմ դիտում: Առաջինը՝ սա պրովոկացիա էր, որին ինչ-որ չափով հասան պրովոկատորները, իսկ ընդհանուր երևույթին, կարծում եմ, որ իրավապահ մարմիններն իրենց գնահատականը կտան, որից հետո մենք կրկին կներկայացնենք մեր գնահատականները: Կառաջարկեմ սպասել որոշ ժամանակ, քանի որ գործն արդեն իրավապահների մոտ է: Եվ իմ բոլոր գործողություններին իրավական մարմինները կտան պատասխան: Իսկ ինչ վերաբերում է կանանց … վերջին շրջանում այդ ձևակերպումներին՝ կին ծեծել և այլն … գիտեք…:

- Կոնկրետ Ձեր մասին ասում են, որ ֆիլմերում մարմնավորում եք հանուն արդարության համար մարտնչող տղաների, իսկ իրական կյանքում կին եք ծեծում:

- Հենց դա եմ փորձում Ձեզ բացատրել: Բռնություն չի կարելի, կին թե տղամարդ, և առավել ևս՝ կին, որովհետևը կինն ընտանիքի սրբությունն է, և մենք սիրում, խոնարհվում ենք մեր կանանց առաջ, առանց կնոջ ընտանիք, պետություն երևույթները չեն լինում: Բայց եկեք ընդունեք, որ կինն էլ պահելակերպն ու կարգավիճակը պետք է կարողանա ճիշտ ձևով դրսևորել տղամարդկանց մոտ, որ հարգանքի արժանանա: Ես չեմ ուզի, որ ինչ-որ երեք կանանցով չափեն մեր ազգի մնացած բոլոր կանանց: Ես անգամ այնտեղ էլ եմ, որ, ասում եմ, խնդրում եմ ձեզ, մի քիչ կանացի պահեք, որովհետև էդ լպիրշությանը, որ իրենք արեցին, չեմ կարծում, որ վայել է հայ կնոջը: Եվ իրական հայ կնոջ տեսակը մենք շատ գնահատում ենք: Իսկ ինչ վերաբերում է կին ծեծելուն, ես ոչ մեկի չեմ ծեծել, հեռացրել եմ, որպեսզի…: 

Շարունակությունը՝ այստեղ.



Տարածել...
 

Նմանատիպ նյութեր



loading...

Загрузка...

Նոր նյութեր


Միացեք մեզ YouTube-ում... 30հզ.+ բաժանորդ


Կատեգորիա: Հայտնիներ | Ավելացրեց: erkusov.com (19.02.18) | Հեղինակ: tert.am
Դիտումներ: 403 | Տեգեր: հոտը, մտածեցի՝, դիմակներով, ինչ-որ, ձեռնոցներով, ահաբեկչական, տեսնելով՝, Ու, այդ, գալը | - Վարկանիշ -: 0.0/0

_blanktext/javascript> |