Загрузка...
Ողջույն, Հյուր!
       Ուրբաթ, 24.11.17  Русский  English  Français   Español   Türkçe   ქართული   فارسی

Գլխավոր էջ » Օգտակար և հաճելի » Հայտնիներ


Որտեղ են «ավարտել» մեր հայտնիները... հետաքրքիր է իմանալ
 
 


   Wnews.am

Հաղորդավարի մասնագիտություն մեր բուհերում չեն սովորեցնում, փոխարենը գյություն ունեն ստուդիաներ, ուսումնարաններ, որտեղ կա հաղորդավարության բաժին: Որտեղ և ինչ են սովորել հայ հաղորդավարները: 

 

Աբրահամ Գասպարյան. Հաղորդավար, մեկնաբան, լրագրող. Սովորել է Երևանի պետական համալսարանի միջազգային հարաբերությունների ֆակուլտետի քաղաքագիտության ամբիոնում, իսկ 2006-09թթ` նույն ամբիոնի ասպիրանտուրայում:


Աննա Ավանեսյան. Սովորել է Երևանի պետական համալսարանի փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետի հոգեբանության բաժնում` ավարտելով նաև մագիստրատուրան:


Աննա Գրիգորյան. Ավարտել է Երևանի Վ.Բրյուսովի անվան լեզվաբանական համալսարանի օտար լեզուների ֆակուլտետը:


Ավետ Բարսեղյան.  ավարտել է Երևանի Խ.Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանի պատմաիրավագիտական ֆակուլտետը: 2001թ. սովորել է Հայաստանի Երգի պետական թատրոնին կից դպրոց-ստուդիայի հաղորդավարական բաժնում:


Արա Ղազարյան. Ավարտել է Երևանի պետական գեղարվեստա-թատերական ինստիտուտի ռեժիսորական բաժինը:


Արամ Աբրահամյան.  Սովորել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում, արվեստագիտության թեկնածու է:


Արման Մարգարյան. Սովորել է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի դերասանական բաժնում:


Արտակ Ալեքսանյան. Սովորել է Խ.Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանի պատմության ֆակուլտետում: 2005թ. քաղաքագիտության և միջազգային հարաբերություններ է ուսումնասիրել Հայաստանի ամերիկյան համալսարանում, այնուհետև ԱՄՆ Յուտայի համալսարանում արժանացել հաղորդակցության մագիստրոսի աստիճանի:


Արտակ Հերիքյան. Սովորել է  Վ.Բրյուսովի անվան օտար լեզուների ինստիտուտում` ստանալով ֆրանսագետի մասնագիտություն:


Արտակ Վարդանյան. Ավարտել է Խ.Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանի կուլտուրայի ֆակուլտետի լրագրության բաժին:


Արտյոմ Երկանյան.Սովորել է Վ.Բրյուսովի անվան պետական լեզվաբանական ինստիտուտի ռուսաց լեզվի և գրականության ֆակուլտետում:


Արևիկ Ուդումյան. Սովորել է Երևանի պետական համալսարանի տնտեսագիտության ֆակուլտետում` ստանալով մագիստրոսի աստիճան:


Գայանե Ասլամազյան.Սովորել է Երևանի Գեղարվեստի պետական ակադեմիայի արվեստի թեորիայի և պատմության բաժնում, 1999-2002թթ` ասպիրանտուրայում:


Գոհար Գասպարյան.Սովորել է Երևանի Վ.Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանում և ստացել է անգլերեն լեզվի մասնագետի և միջազգային լրագրողի որակավորում: 2007-09թթ ուսումը շարունակել է Երևանի պետական համալսարանի ժուռնալիստիկայի ֆակուլտետի մագիստրատուրայում:


Գևորգ Ալթունյան.Սովորել է  Երևանի պետական համալսարանի պատմության ֆակուլտետում:


Դիանա Մալենկո.Սովորել է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի արվեստի կառավարման բաժնում:


Զառա Արամյան.  Սովորել է Երևանի պետական համալսարանի ռուսաց լեզվի և գրականության ֆակուլտետում:


Էրիկ Անթառանյան.Ավարտել է Երևանի պետական համալսարանի կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետը:


Լիլիթ Մուրադյան.Սովորել է Երևանի պետական համալսարանի ռոմանագերմանական ֆակուլտետի բանասիրության բաժնում:


Լուսինե Բադալյան. Սովորել է Երևանի պետական համալսարանի պատմության ֆակուլտետի արվեստաբանության բաժնում:


Հրաչ Մուրադյան. Սովորել է Երևանի թատրոնի և կինոյի ինստիտուտի դերասանական բաժնում:


Մերի Մակարյան.  Ավարտել է Երևանի Ռ.Մելիքյանի անվան երաժշտական ուսումնարանի վոկալ բաժինը։


Մհեր Խաչատրյան. Սովորել է Երևանի պետական համալսարանի արևելագիտության ֆակուլտետի իրանագիտության բաժնում:


Նազենի Հովհաննիսյան.Սովորել է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի կինոյի և թատրոնի դերասան (երաժշտական ուղղությամբ) բաժնում:


Պետրոս Ղազարյան. Սովորել է Երևանի պետական համալսարանի արևելագիտության ֆակուլտետի թուրքագիտության բաժնում:


Սաթիկ Սեյրանյան.Ավարտել է Երևանի պետական համալսարանի բանասիրության ֆակուլտետը:


Վահե Ղազարյան. Ընդունվել Երևանի պետական տնտեսագիտական համալսարանի մարքեթինգի ֆակուլտետ: Ավարտել է նաև«Հեռուստառադիո» դպրոցը:





Տարածել...


Կատեգորիա: Հայտնիներ | Ավելացրեց: 01.11.17 | Հեղինակ: Wnews.am

loading...

Նմանատիպ նյութեր
Այլ նյութեր ՆՈՒՅՆ ԹԵՄԱՅՈՎ՝ այստեղ,    
На русском,  English,  Français,   Español,   Türkçe,
  ქართული,   فارسی,
Загрузка...

Միացեք մեզ YouTube-ում... 21հզ.+ բաժանորդ



Նոր նյութեր


«Եթե քո բոլոր օրերը նման են մեկը մյուսին, ուրեմն ապրել ես ԸՆԴԱՄԵՆԸ 1 օր» 
Եթե համաձայն ես, սեղմիր Հավանել   

 

Загрузка...
Загрузка...
Կատեգորիա: Հայտնիներ | Ավելացրեց: erkusov.com (01.11.17) | Հեղինակ: Wnews.am
Դիտումներ: 164 | Տեգեր: իմանալ, Են, «ավարտել», Մեր, Որտեղ, Հետաքրքիր, հայտնիները... | - Վարկանիշ -: 0.0/0

Загрузка...
Загрузка...
Загрузка...