Загрузка...
Ողջույն, Հյուր!
       Չորեքշաբթի, 22.11.17  Русский  English  Français   Español   Türkçe   ქართული   فارسی

Գլխավոր էջ » Օգտակար և հաճելի » Հայտնիներ


Աննա Ավանեսյանը՝ սեփական անձնական կյանքը PR-ի վերածելու ոմանց սովորության մասին
 
 


   Blognews.am

Կայուն հարաբերություններ ունենալու համար նա կարևորում է սերը, հարգանքը, վստահությունը: Սա բնորոշում է Հանրային հեռուստաընկերության հաղորդավարուհի Աննա Ավանեսյանին, ով կանացի հատուկ նրբանկատությամբ իր «Ճակատագրով՝ կին» հաղորդման ժամանակ փորձում է բացահայտել իր հերոսուհիներին:
 

Աննան արդեն երկար տարիներ է, ինչ աշխատում է հեռուստատեսությունում և լավ գիտի՝ որոնք են պրոֆեսիոնալ հաղորդավարուհի դառնալու կարևոր պայմանները. «Տեսախցիկը նման է ռենտգենյան սարքի. այն ի ցույց է դնում մեր թերություններն ու առավելությունները: Գրագիտությունը, տեղեկացվածությունը, ճկունությունը, ինտելեկտն անհրաժեշտ ու պարտադիր են. դրանցից ոչ պակաս կարևոր է հմայքը, որի անտեսանելի թելերը սեր ու համակրանք են առաջացնում դիտողի մոտ»,- BlogNews.am-ի հետ զրույցում պատմել է Աննան:

 

Աննայի համար «Ճակատագրով՝ կին» հաղորդումը բավականին առանձնահատուկ է, քանի որ հեղինակային շարք է. «Հաղորդումն ինձնից պահանջում է նոր տիպի ստեղծագործական մոտեցում և կրկնակի ներգրավվածություն նկարահանման և մոնտաժային աշխատանքում,-նշում է Աննան և ավելացնում, որ մարդկանց ճակատագրերի մասին խոսելը նրբանկատություն է պահանջում։- Մեր հերոսներն անկեղծանում են, խոսում, երբեմն՝ արտասվում. ամենայն պատասխանատվությամբ եմ մոտենում այդ պահերը հանրությանը ներկայացնելուն: Թերևս կարող ենք «Ճակատագրով՝ կին»-ը հաջողված համարել, քանի որ Առաջին ալիքն ընդունեց արտերկրում ապրող հայերի մասին պատմող նմանատիպ նախագծի առաջարկս, և այդպես սկսեցինք «Ճակատագրեր. Օվկիանոսից այն կողմ» շարքն ամերիկաբնակ մեր հայրենակիցների մասին»:

 

Իսկ մեր այն հարցին՝ արդյոք Աննան կմտաբերի՞ մի հաղորդում, որի ընթացքում նա չի կարողացել զսպել արցունքները, հաղորդավարուհին պատասխանեց. «Հաղորդման առաջին իսկ նկարահանումների ժամանակ հերոսուհին արտասվեց, թեև նպատակ չունեի արցունքներ կորզել: Այնպես ստացվեց, որ գրեթե բոլոր հետագա հաղորդումներում եղան նման հուզիչ պահեր: Նույնը նաև ամերիկյան մեր հաղորդումներում կրկնվեց: Չեմ կարող ասել, որ ինքս նույնպես արտասվել եմ, իսկ ահա «Սպասիր ինձ» հաղորդման տաղավարում շատ են եղել նման պահեր, երբ մասնակիցների պատմությունները և երկար սպասված հանդիպումները ստիպել են ինձ արտասվել տեսախցիկների առաջ»:

 

Երբ մարդիկ Աննային փորձում են բնորոշել Աննային, առաջինը նշում են նրա համեստության մասին, ինչը, ըստ Աննայի, հաջողության հասնելու ճանապարհին կարող է երբեմն խանգարել. «Համեստ լինելով հանդերձ՝ կարծում եմ՝ կարևոր է իմանալ սեփական արժանիքները և ադեկվատ գնահատել ունեցած ներուժը: Աշխատասիրությունն է հաջողության գրավականը՝ անկախ բնագավառից»:

Աննան նաև Հանրային հեռուստաընկերության խորհրդի մամուլի քարտուղարն է և նշում է, որ որքան շատ են անելիքները, այնքան ավելի շատ գործ է հասցնում անել. «Ստեղծագործականը փորձում եմ համատեղել վարչական աշխատանքի հետ, որը նույնքան հետաքրքիր է: Արդեն երրորդ տարին է, ինչ գործում է ԵՊՀ-ի և Հանրայինի համատեղ ջանքերով ստեղծված «Մասս մեդիա» կենտրոնը, որտեղ հեռուստատեսային մասնագիտություններով պատրաստվում են ապագա մասնագետներ: Զբաղվածություն ունեմ նաև այդ կենտրոնում: Փորձում եմ լիարժեք կատարել իմ առաջ դրված խնդիրները, այնպես, որ հաճույք պատճառեն աշխատանքի ընթացքը և արդյունքները»:

 

Հեռուստատեսությունն իհարկե շատ բաներից է կտրում, երբ աշխատանքդ ավելի շատ է, մնացած այլ բաներին գրեթե ժամանակ չի մնում. «Ինձ մարզասրահից է կտրել, վերջին շրջանում ոչ մի կերպ չեմ հասցնում սպորտով զբաղվել, թեև հասկանում եմ դրա կարևորությունը»:

Ասում են՝ հայտնի մարդկանց համար բարդ է ընտանիք կազմել, բայց Աննան գիտի երջանիկ մարդկանց բազմաթիվ օրինակներ. «Դրան հակառակ՝ բարդ կարող է լինել նաև նրանց համար, ում աշխատանքը հայտնիության հետ կապ չունի: Պարզապես ճանաչված մարդկանց դեպքում անձնականը քննարկման առարկա է դառնում, նման լուրերը կայքերի թոփ թեմաներն են դառնում, իսկ որոշ մարդիկ անձնականը դարձնում են PR-գործիք: Ես դրան էլ դեմ չեմ, պարզապես ընտրության հարց է՝ ապրել բոլորի աչքի առաջ կամ աչքից հեռու»:

 

Աննան կյանքում հիասթափության մեծ չափաբաժին չի ունեցել, երբ պարզապես կարող էր ամեն ինչ թողնել ու հեռանալ. «Փառք Աստծո, նման իրավիճակում չեմ հայտնվել: Նույնիսկ այն պահերին, երբ կան հիասթափության նշույլներ, և ինչ-որ բան վշտացնում է, կյանքի հերթական շրջադարձը դրական ելքի է բերում: Գոնե ինձ հետ այդպես շատ է պատահել: Հարաբերություններ կառուցելն ու պահպանելն ամենօրյա աշխատանք է պահանջում: Սերը, վստահությունը, հարգանքն ինձ համար առաջնային են»:
 

Նյութը՝ Սիրանուշ Գրիգորյանի









Տարածել...


Կատեգորիա: Հայտնիներ | Ավելացրեց: 01.11.17 | Հեղինակ: Blognews.am

loading...

Նմանատիպ նյութեր
Այլ նյութեր ՆՈՒՅՆ ԹԵՄԱՅՈՎ՝ այստեղ,    
На русском,  English,  Français,   Español,   Türkçe,
  ქართული,   فارسی,
Загрузка...

Միացեք մեզ YouTube-ում... 21հզ.+ բաժանորդ



Նոր նյութեր


«Եթե քո բոլոր օրերը նման են մեկը մյուսին, ուրեմն ապրել ես ԸՆԴԱՄԵՆԸ 1 օր» 
Եթե համաձայն ես, սեղմիր Հավանել   

 

Загрузка...
Загрузка...
Կատեգորիա: Հայտնիներ | Ավելացրեց: erkusov.com (01.11.17) | Հեղինակ: Blognews.am
Դիտումներ: 75 | Տեգեր: անձնական, PR-ի, սեփական, մասին, վերածելու, կյանքը, Աննա, սովորության, Ավանեսյանը՝, ոմանց | - Վարկանիշ -: 0.0/0

Загрузка...
Загрузка...
Загрузка...