Загрузка...
Ողջույն, Հյուր!
       Շաբաթ, 18.11.17  Русский  English  Français   Español   Türkçe   ქართული   فارسی

Գլխավոր էջ » Օգտակար և հաճելի » Հայտնիներ


«Ապրես, Շուշան ջան». Արշակ Զաքարյան
 
 


   Արշակ Զաքարյան

Արշակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Շուշան Պետրոսյանին ես անձամբ չեմ ճանաչել, ճանաչել եմ որպես երգչուհի, հետո իհարկե նրա քաղաքական կողմնորոշումը չընդունելով ինչ-որ տեղ նույնիսկ բարկացել եմ, որ արվեստը թողել քաղաքականությամբ է զբաղվում, հետո արդեն մեր լրատվական դաշտի և չկայացած մի հոծ զանգվածի թույնն եմ տեսել համացանցում:

Մոտ մեկ ու կես ամիս առաջ մի շատ կարևոր նախաձեռնության շրջանակներում ծանոթացա արդեն Շուշանի հետ ու նրա կատարած աշխատանքների հետ իր պատգամավոր եղած ժամանակահատվածում: Եվս մեկ անգամ համոզվեցի, որ մարդուն պետք է ճանաչել իր արած գործերով, ոչ թե իր մասին գրածներով և նույնիսկ մեծամասնության մոտ ձևավորված կարծիքով:

Ահռելի մեծ աշխատանք է տարել Շուշան արվեստագետը, ու հենց կարծում եմ օգտվելով պատգամավոր լինելու իր հնարավորությունից:

Կրկնեմ, որ նրա քաղաքական հայացքները չեն համընկնում իմ հայացքների հետ, նրա երկրի ապագայի պատկերացումները լիովին համընկնում են իմ պատկերացրած Հայաստան Աշխարհի հետ, ճանապարհներն են տարբեր:

Շշմած եմ, թե ինչ ջանք ու եռանդ է ներդրել այդ աղջիկը, որ նման մասշտաբի աշխատանքներ է կատարել, ու սահմանագոտում, ու հենց արվեստի բնագավառում: Իր բանակին օգնելու և այլնի մասին նույնիսկ չեմ խոսում, միայն նրա կատարած աշխատանքը Մարտակերտում արդեն բավ է, որ ես ասեմ, նրան քննադատելու համար նրա արածի 10%-ը կատարեք նոր ձեզ իրավունք վերապահեք:

Խորհրդարանի ամբիոնից սրան նրան հայհոյելով կամ գռեհիկ կատակներ անելով չեն համարվում լավ կամ վատ պատգամավոր, այլ կատարած աշխատանքով ինչը ես տեսա Շուշանի դեպքում:

Համացանցի աղբով ես կարծիք չեմ ձևավորում, մարդու մասին, բայց մեղքս ինչ թաքցնեմ ինչ-որ ազդեցություն թողնում է մարդու վրա, եթե կարդում ես միայն վատը նրա մասին և անընդհատ: Նրա հետ ընդամենը մեկ անգամ հանդիպեցի, կարևորը որ ոչ իմ գործով էր ոչ իր, այլ երկուսս էլ անկախ մեզանից հանձն էինք առել մի շատ կարևոր նախաձեռնության ու անմիջապես իմ կարծիքը ձևավորվեց Շուշան հայուհու մասին!!! Ապրես, Շուշան ջան, կատարածդ աշխատանքն է մնում, մնացածը անցողիկ ու անկշիռ, աներևույթ փուչ բաներ են )))

 



Տարածել...


Կատեգորիա: Հայտնիներ | Ավելացրեց: 03.06.17 | Հեղինակ: Արշակ Զաքարյան

loading...

Նմանատիպ նյութեր
Այլ նյութեր ՆՈՒՅՆ ԹԵՄԱՅՈՎ՝ այստեղ,    
На русском,  English,  Français,   Español,   Türkçe,
  ქართული,   فارسی,
Загрузка...

Միացեք մեզ YouTube-ում... 21հզ.+ բաժանորդ



Նոր նյութեր


«Եթե քո բոլոր օրերը նման են մեկը մյուսին, ուրեմն ապրել ես ԸՆԴԱՄԵՆԸ 1 օր» 
Եթե համաձայն ես, սեղմիր Հավանել   

 

Загрузка...
Загрузка...
Կատեգորիա: Հայտնիներ | Ավելացրեց: erkusov.com (03.06.17) | Հեղինակ: Արշակ Զաքարյան
Դիտումներ: 336 | Տեգեր: «Ապրես, Շուշան, Արշակ, ջան»., Զաքարյան | - Վարկանիշ -: 0.0/0

Загрузка...
Загрузка...
Загрузка...