RSS 

Загрузка...

Գլխավոր էջ » Օգտակար և հաճելի » Հետաքրքիր

Յակուտիայի օդերևութաբանները կոչ են արել Դի Կապրիոյի հիմնադրամին չվախենալ անոմալ սառնամանիքից՝ -62 աստիճան ցրտից
 


 


   tert.am

Յակուտիայի օդերևութաբանները կոչ են արել հոլիվուդյան դերասան Լեոնարդո Դի Կապրիոյի հիմնադրամին հանգիստ վերաբերվել տարածաշրջանում կլիմայական փոփոխություններին՝ նշելով, որ այդ վայրի համար -60 աստիճան ցուրտը նորմալ է: Այս մասին «РИА Новости»-ին հայտնել է Յակուտիայի Հիդրոօդերևութաբանության և շրջակա միջավայրի մոնիթորինգի կանխատեսման բաժնի ղեկավար Ալեքսանդր Արժակովը:
 
Ավելի վաղ Լեոնարդո Դի Կապրիոյի հիմնադրամի Instagram-ի էջում գրառում է հրապարակվել, որը նվիրված է եղել Երկիր մոլորակի վրա ամենացուրտ բնակավայրին՝ Յակուտիայի Օյմյակոն գյուղին: Գրառման մեջ ասվում է, որ վերջերս գյուղում արձանագրվել է ռեկորդայինին մոտ օդի ջերմաստիճան՝ մինչև -62 աստիճան ցուրտ:

«Տեղացիները պնդում են, որ այսպիսի սառնամանիք չի եղել արդեն 15 տարի: Կլիմայի փոփոխությունն իրական սպառնալիք է մարդկանց կյանքի և հասարակության կենցաղակերպի համար», - նշվում է հիմնադրամի գրառման մեջ:

Արժակովի խոսքով՝ Յակուտիայի օդերևութաբանները կիսում են Դի Կապրիոյի մտահոգությունը տարածաշրջանում կլիմայական փոփոխությունների վերաբերյալ, սակայն նշում են, որ այստեղ վերջին տասնամյակներում ավելի տաք ձմեռներ են լինում:

 



Տարածել...
 

Նմանատիպ նյութեր



loading...

Загрузка...

Նոր նյութեր


Միացեք մեզ YouTube-ում... 30հզ.+ բաժանորդ


Կատեգորիա: Հետաքրքիր | Ավելացրեց: erkusov.com (19.02.18) | Հեղինակ: tert.am
Դիտումներ: 162 | Տեգեր: Օդերևութաբանները, անոմալ, արել, Յակուտիայի, կոչ, Են, Կապրիոյի, հիմնադրամին, չվախենալ, դի | - Վարկանիշ -: 0.0/0

_blanktext/javascript> |