Загрузка...
Ողջույն, Հյուր!
       Հինգշաբթի, 23.11.17  Русский  English  Français   Español   Türkçe   ქართული   فارسی

Գլխավոր էջ » Օգտակար և հաճելի » Հետաքրքիր


Խորհրդային առաջին ատոմային ռումբը ստեղծվել է Հայաստանում. ԱՄՆ ԿՀՎ-ի գաղտնազերծած փաստաթղթեր
 
 


   

ԱՄՆ Կենտրոնական հետախուզական վարչության գաղտնազերծած փաստաթղթերի համաձայն՝ խորհրդային առաջին ատոմային ռումբը ստեղծվել է Հայաստանում։

2011թ. գաղտնազերծված փաստաթղթում ասվում է, որ համապատասխան գործարանների տեղակայման վայրի համար դիտարկվել է մի քանի վայր՝ Ուրալից սկսած, մինչև Արևմտյան Սիբիր, սակայն այդ տարածքներից ոչ մեկը տվյալ նպատակին չի համապատասխանել։

Փաստաթղթի համաձայն՝ Լավրենտի Բերիան, որն այդ ժամանակ ղեկավարել է ԽՍՀՄ-ում ատոմային զենքի ստեղծման նախագիծը, ընտրության հարցում կանգ է առել Հայաստանի վրա։ Նշվում է, որ գործարանի շինարարությունը սկսվում է 1947թ. Սևանա լճի մոտ գտնվող տարածքում և ավարտվել 1948թ. մայիսին։

Տեղեկատվության համաձայն՝ արտադրական գոտիները գտնվել են Արագած լեռան արևելյան լանջերի մոտ և տեղակայվել են 6 բազալտե քարանձավներում։ Շինարարական աշխատանքներին մասնակցել են նաև գերմանացի ռազմագերիները, որոնք նախկինում ներգրավված են եղել Ֆաշիստական Գերմանիայի ստորգետնյա օբյեկտների շինարարական աշխատանքներում։

Նշվում է նաև, որ 1948թ. հունվարին Հայաստանի տարածքում գտնվող միջուկային օբյեկտները ուրան են ստացել Սաքսոնիայից և Չեխոսլովակիայից, իսկ 1949թ. մշակվել է առաջին ատոմային ռումբը։

Միջուկային զենքը փորձարկվել է Ուրալում՝ Մագնիտոգորսկ քաղաքից 100 կմ հեռավորության վրա։ 1949թ. սեպտեմբերին պաշտոնական Վաշինգտոնը և Լոնդոնը ընդունել են խորհրդային միջուկային ռումբի փորձարկման փաստը։

Զեկույցում նշվում է, որ ռումբի ստեղծման աշխատանքները ղեկավարել է պրոֆեսոր Առաքելյանը՝ Միկոյանի դպրոցական ընկերներից մեկը (փաստաթղթում անունները նշված չեն)։

1in.am



 



Տարածել...


Կատեգորիա: Հետաքրքիր | Ավելացրեց: 19.01.17

loading...

Նմանատիպ նյութեր
Այլ նյութեր ՆՈՒՅՆ ԹԵՄԱՅՈՎ՝ այստեղ,    
На русском,  English,  Français,   Español,   Türkçe,
  ქართული,   فارسی,
Загрузка...

Միացեք մեզ YouTube-ում... 21հզ.+ բաժանորդ



Նոր նյութեր


«Եթե քո բոլոր օրերը նման են մեկը մյուսին, ուրեմն ապրել ես ԸՆԴԱՄԵՆԸ 1 օր» 
Եթե համաձայն ես, սեղմիր Հավանել   

 

Загрузка...
Загрузка...
Կատեգորիա: Հետաքրքիր | Ավելացրեց: erkusov.com (19.01.17)
Դիտումներ: 661 | Տեգեր: գաղտնազերծած, ԱՄՆ, Հայաստանում., Խորհրդային, ԿՀՎ-ի, ռումբը, ատոմային, ստեղծվել, փաստաթղթեր, առաջին | - Վարկանիշ -: 0.0/0

Загрузка...
Загрузка...
Загрузка...